Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երբ դու անգործության ես մատնված...«Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը հիմնականում տեղափոխվել է դիվանագիտական հարթություն, սակայն մինչև այժմ Հայաստանը արտաքին գործընկերների հետ արդյունավետ աշխատանքի խնդիր ունի։ Դրանով է մասնավորաբար պայմանավորված, որ Ադրբեջանը շարունակում է լկտիաբար ոչնչացնել հայկական մշակութային արժեքները, սակայն միջազգային հանրությունը լուռ է։ Իսկ այն դեպքերում, երբ որևէ արձագանք կա, օրինակ՝ Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին Եվրախորհրդարանի բանաձևը, ապա դա ավելի շատ ընդդիմության կողմից ներդրված ջանքերի արդյունք է։

Բացի դրանից, միջազգային հանրությունը և մասնավորապես Արևմուտքը, որն իբր հանդես է գալիս ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից, իրականում աչք է փակում ոչ միայն այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում բացարձակ բռնապետություն է տիրում, կոպիտ կերպով խախտվում են մարդու իրավունքները, այլև որ այդ երկիրը բացահայտ ռազմական հանցագործություններ է իրականացնում հայության նկատմամբ և նախագահի մակարդակով հրապարակայնորեն էթնիկ ատելություն սերմանում։ Բայց քիչ է, որ միջազգային հանրությունը աչք է փակում Ադրբեջանի գործողությունների վրա, միևնույն ժամանակ Բաքվի հետ համագործակցության տարբեր նախագծեր են իրականացվում։ Օրինակ՝ ԵՄ-ն մեծապես շահագրգռված է միայն նրանում, որ Ադրբեջանն ավելացնի դեպի Եվրոպա գազի ու նավթի արտահանումը և ամեն կերպ սիրաշահում է Ալիևին։

Նույնիսկ քննարկվում է թուրքմենական գազը Ադրբեջանի ու Թուրքիայի միջոցով Եվրոպա հասցնելու հարցը։ Միևնույն ժամանակ, չկա որևէ խոսք Թուրքիայի գործողությունների դատապարտման մասին, քանի որ այդ երկիրն անմիջական ներգրավվածություն է ունեցել Արցախի դեմ ագրեսիայի հրահրման ու վարձկան ահաբեկիչների հավաքագրման գործում։ Եվ այդ է պատճառը, որ Անկարան հիմա ավելի ցցուն ու ավելի ընդլայնված համագործակցություն է սկսել Ադրբեջանի հետ՝ միաժամանակ բացահայտ ցույց տալով, որ ինքն է հաղթանակի հիմնական շահառուն։ Եվ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ նախագահ Էրդողանից սկսած, արդեն պարբերական դարձած Ադրբեջան այցելության շրջանակներում անպայման հատուկ այցելում են Շուշի և Արցախից օկուպացված այլ տարածքներ ու առիթ գտնում շեշտելու իրենց աջակցության կարևորությունը։

Տեսանելի է, որ Անկարան Արցախյան պատերազմից հետո էականորեն ամրացրել է իր դիրքերն Ադրբեջանում, և այդ երկրում թուրքական չափանիշներ են ներդրվում՝ ռազմական ոլորտից սկսած, կրթական բնագավառով վերջացրած։ Սակայն Թուրքիայի գերնպատակը Ադրբեջանն ամբողջովին իրենից կախվածության մեջ գցելն ու Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է։ Թվում էր, թե Թուրքիայի նմանատիպ ակտիվության արդյունքում պետք է, որ լարվեն Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները։ Բայց այս ամենով հանդերձ, Բաքվին հաջողվում է մյուս կողմից էլ պահպանել Մոսկվայի հետ բարեկամական հարաբերությունները։ Անգամ Ռուսաստանի հետ նոր պայմանագրեր են կնքում։

Օրինակ՝ վերջերս Ադրբեջանը և Ռուսաստանը անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեցին։ Ավելին՝ Բաքուն ակտիվ աշխատում է նաև Միջին Ասիայի երկրների հետ, և համագործակցության համար իրավապայմանագրային դաշտ է ստեղծվում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ թյուրքալեզու պետությունների կազմակերպության շրջանակներում։ Օրերս էլ Ադրբեջանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության հռչակագիր և ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Իսկ Հայաստանը գործող իշխանությունների ապաշնորհ արտաքին քաղաքականության պատճառով նույնիսկ ի վիճակի չէ ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման հասնել և ավելի խոր անվտանգային համագործակցության բազա ստեղծել, ուր մնաց, որ կարողանա այլ կենտրոնների հետ աշխատել։ Եթե բարձր մակարդակի հանդիպումներ էլ տեղի են ունենում, ապա ստորագրվում են քիչ կարևորություն ունեցող և մեծ հաշվով ոչինչ չտվող, ձևական համաձայնագրեր, ինչի արդյունքում նույնիսկ հարցականի տակ են դրվում այդ այցելությունների նպատակահարմարությունը։

Օրինակ՝ այդպես էլ հարցական մնաց, թե ինչքանով էր կարևոր պատերազմից դեռևս ուշքի չեկած երկրի համար Փաշինյանի՝ Կատար կատարած այցելությունը, որը մեծ հաշվով ոչինչ չտվեց։ Իշխանությունները պետության հաշվին շարունակում են առանց համապատասխան օրակարգային հագեցածության այցելություններ ունենալ ու քամուն տալ հարկատուների վճարած գումարները։ Պետական պաշտոնյաների գործուղումներն արդեն նմանվում են ավելի շատ տուրիստական այցելությունների։

Նույն տրամաբանությունն է գործում նաև դեսպանների նշանակումների հարցում։ Փաշինյանն իր քաղաքական թիմակիցներից շատերին դեսպաններ է նշանակել՝ ոչինչ չանելու և հարկատուներիս հաշվին պարզապես փափուկ բարձերի վրա «հանգստանալու» համար: Մի խոսքով, իշխանություններն ուղղակի վայելում են իրենց պաշտոնները՝ բացարձակ անգործություն դրսևորելով նաև արտաքին «դաշտում», ինչից արագորեն օգտվում են հակառակորդները...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Погода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей Глава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности Вице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейки Институт Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армян Пригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеров