Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Որտե՞ղ պետք է փնտրել հայրենադավության սոցիալ-հոգեբանական արմատները...«Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թերևս Հայաստանն ու հայ ժողովուրդը քանիցս պետականություն ու հայրենիք են կորցրել նախ և առաջ հենց դավադրությունների ու պառակտման արդյունքում: Իսկ դրա սոցիալ-հոգեբանական հիմքերը տանում են պատմության խորքերը, երբ հայը, ապրելով օտար պետությունների, թագավորների ու կրոնների հպատակությամբ, գոյատևելու համար ստիպված է եղել քծնել, մատնել յուրայիններին՝ օտարներին հաճոյանալու համար, համագործակցել նրանց հետ դիրքի ու նյութական շահի ակնկալիքով: Ստալինյան բռնաճնշումների տարիներին էլ Հայաստանը առաջատարներից էր շինծու գործերի ու մատնությունների հարցում: Սակայն հայրենուրացության այն մասշտաբն ու լկտիության մակարդակը, որ բացահայտորեն իրականացվում է Հայաստանում այս իշխանության կողմից սեփական ժողովրդի ու երկրի նկատմամբ, ուղղակի անբարոյականության վերջնագիծն է:

Մեր սերնդին էլ բաժին հասավ հայ ժողովրդի պատմության թերևս ամենաամոթալի ու անփառունակ ժամանակաշրջաններից մեկը, որն աչքի է ընկնում հայրենուրացության ու ազգային անարժանապատվության դրսևորման առանձնակի չափերով: Իսկ հիմա մեր սերունդը պետք է ամաչի այս ամենի համար և պատասխան տա մեր պապերի՝ մեզ փոխանցած հայրենիքը թուրքին հանձնելու, դարերով ձևավորված ազգային սովորույթներն ու արժեքները չպահպանելու, մեր հերոսների թափված արյունն ուրանալու համար: Մեր սերունդը պատասխան ունի տալու դեռ չծնվածների առաջ, որ չկարողացանք նրան պատկանող հայրենիքը ամբողջական պահպանել ու փոխանցել: Մարդկության պատմությանը հայտնի բոլոր հանցագործություններից, չարագործություններից ու ստորություններից ամենաաններելին ու ամոթալին, թերևս, դավաճանությունն է իր ցանկացած դրսևորմամբ:

Երևի թե ոչինչ այդքան ցավ չի պատճառում ու ողբերգություն չի բերում, որքան դավաճանությունը: Սակայն ամենադաժանն ու նողկալին դավաճանությունն է հանդեպ մոր կամ այն հողի՝ հայրենիքի, որից ծնվել և սնվել ես: Դա նաև ապերախտություն է, իսկ ապերախտությունն ու դավաճանությունը, որ նույն աղբյուրից են սնվում և մարդկային արատներից ամենավտանգավորն ու վատթարագույնն են համարվում, անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում են կատարվել, ոչ մի արդարացում չունեն: Դրանք ստորաքարշ, ցածր, նախանձ, գորշ ու ապականված հոգիների հատկություն են: Դավաճաններին անգամ թշնամիները չեն հարգում: Ցիցերոնն է ասել, որ «սիրում են դավաճանությունը, բայց ոչ դավաճանին»: Ազգի հերոսների ու նվիրյալների նկատմամբ էլ ապերախտության յուրահատուկ օրինակ է հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն հայրենասեր զորավարներից Անդրանիկի և Նժդեհի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը: Մարդիկ, ովքեր ողջ կյանքը անմնացորդ նվիրաբերել են Հայաստանին ու հայ ժողովրդի ազատությանն ու անվտանգությանը:

Անդրանիկը չգնահատված ու վիրավորված հեռացավ Հայաստանից՝ կանխազգալով իր նկատմամբ հնարավոր դավադրության կազմակերպումը և գրելով հետևյալ տողերը. «Ոչ մի թշնամու փամփուշտ ինձ չի կպնի, եթե այդ փամփուշտը հայը չարձակի...Ես հեռանում եմ Հայրենիքից, որովհետև չեմ ցանկանում սեփական ժողովրդին իմ արյան մեղքի տակ գցել»: Իսկ Նժդեհն էլ մահացավ անփառունակ ձևով՝ անտարբերության ու կտտանքների մեջ: Եվ այդ տարիներին էր, որ նրա կողմից գրվեց հանրահայտ «Նամակը»՝ ուղղված «ապերախտ ժողովրդին»: Հաղթանակած սպարապետ Վազգեն Սարգսյանն էլ դարձավ հայի դավադրության զոհը:

Բայց արի ու տես, որ հայ ժողովրդի մի որոշակի հատված անհասկանալիորեն մեծարում է հայրենիք հանձնած, երկրի ու ժողովրդի գլխին աղետ ու ավեր բերած, հազարավոր զոհերի պատճառ դարձած, գրեթե ոչ մի արժանիք չունեցող իշխանություններին ու գառ է մորթում նրանց առաջնորդների ոտքերի տակ: Հավանաբար, դա նրանց ցասումը, զայրույթն ու վրեժն է հայրենիքից՝ իրենց անճարության ու չստացված ճակատագրի համար: Մինչդեռ, ինչպես ամերիկացի փիլիսոփա Էրիկ Հոֆերն է ասել, «մարդը, որ կծում է իրեն կերակրող ձեռքը, սովորաբար լիզում է այն կոշիկները, որը հարվածում է իրեն»: Իսկ ռուս նշանավոր փիլիսոփա Նիկոլայ Չերնիշևսկին էլ գտնում էր, որ «Հայրենիքը դավաճանելու համար անհրաժեշտ է հոգու չափազանց մեծ ստորություն»: Պատահական չէ, որ բոլոր երկրներում դեռ հին ժամանակներից հայրենիքի դավաճանությունը դասվում է ամենածանր հանցագործությունների շարքին:

Իսկ շատ երկրներում էլ միայն դավաճանության համար է սահմանված առավելագույն պատիժը՝ մահապատիժ: Դավաճանության հիմնական շարժառիթն էլ անձնական շահն է, որը կարող է դրսևորվել փողով, պաշտոններով, անձնական ամբիցիաների բավարարվածությամբ, վրեժխնդրությամբ կամ սեփական անվտանգության անհրաժեշտությամբ: Դավաճանության շարժառիթ կարող է լինել նաև վախը, ատելությունը, նենգությունը, նախանձը կամ թերարժեքության բարդույթները: Ասում են՝ փոքր դավադրությունները կատարվում են վախից, իսկ մեծերը՝ ատելությունից: Դավաճանության ցանկացած դրսևորում ցավ է ու կորուստ, մեզանից յուրաքանչյուրն էլ դավաճանությունը ծանր է տանում ու խորն է ապրում: Դավաճանությունը մարդկանց բացահայտ գործարքն է սատանայի հետ՝ իր օգուտների համար, դա հոգիների վաճառք է, մատնություն, դա խղճուկ ու ողորմելի մարդկանց հատկություն է, հանցագործություն, որը երբեք չի մոռացվում ու ներվում:

Իսկ հայրենիքն ամեն ինչ է, այն միակ ապահով, անվտանգ ու ջերմ անկյունն է, հայրենիքը մեր արժանապատվությունն է, սոցիալական ու ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորը, հայրենիքը ծածկ է մեր գլխին, հայրենիքը մեր խաղաղությունն է, մեր օջախը, մեր հացն ու ջուրը, հայրենիքը մեր մայրն է: Պատահական չէ, որ հայ մեծ ուսուցիչ Խաչատուր Աբովյանն ասել է. «Շունչդ տո՛ւր, հոգիդ, բայց քո հայրենիք մի՛ տուր թշնամյաց»: Նապոլեոն Բոնապարտն էլ այն կարծիքն է հայտնել, որ «Հայրենիքի հանդեպ սերը քաղաքակիրթ մարդու առաջին արժանապատվությունն է»: Հետազոտությունները ցույց են տվել, որ դավաճանության արմատները բխում են մարդու անհատականությունից, նրա տեսակից, գեներից, որակներից։ Դրա հետ միասին, սակայն, դավաճանի՝ որպես անձի ձևավորման վրա ազդում է նաև անբարենպաստ սոցիալական միջավայրը: Բացասական սոցիալական միջավայրը, տգիտությունը նպաստում են կեղծ արժեքների, մարդու բացասական հուզական ներքնաշխարհի ձևավորմանը, առաջացնում ագրեսիայի, նախանձի, ատելության, թշնամանքի և լարվածության աճ: Անբարենպաստ սոցիալական միջավայրում դաստիարակված անձը, որպես կանոն, բացասաբար է վերաբերվում որոշակի սոցիալական խմբերի։

Նման մարդը չի վախենում կոնֆլիկտներից, անձնական շահն էլ նրա համար վեր է բարոյական արժեքներից։ Նա կարողանում է «դավաճանություն» հասկացությունը ներդնել իր արժեհամակարգի մեջ, ընդունել այն և անհրաժեշտության դեպքում արդարացնել։ Այն ամենևին էլ նյարդային-հուզական պոռթկում չէ, այլ միանգամայն գիտակցված արարք: Դավաճանը լավ գիտի, թե ինչ է անում, նա դրանից վատ չի զգում, և նրա համար դա անոմալ բան չէ։ Դավաճանություն կատարելով՝ նա չի անցնում «իր վրայով», չի խախտում իր սահմանները, դավաճանությունը տեղավորվում է իր իրականության, արժեհամակարգի շրջանակներում։ Հենց դա է պատճառը, որ միջազգային պրակտիկայում ընդունված չէ ներել դավաճանին՝ դիտելով նրան որպես խիստ կանխամտածված ու գիտակցված քայլ կատարած անձի: Դավաճանությունից ոչ պակաս սարսափելի է դավաճանությունը ծնող, սնող, այն չդատապարտող, խստորեն չպատժող, այն պաշտպանող ու լռել յայն համաձայնություն տվող պարարտ միջավայրը: Այլապես դավաճանության արմատները չէին կարող այդքան առատ ու անարգել ծիլեր արձակել:

Շատ ավելի վտանգավոր են բարոյազուրկ միջավայրը, փլուզված կրթական համակարգը, հասարակության անտարբերությունը, որի պայմաններում էլ տեղի են ունենում դավաճանություններ, և գլուխ է բարձրացնում ամեն ցանկացած նեգատիվ երևույթ: Չի կարող հայրենիք ունենալ ու արժանապատիվ ապրել մի ժողովուրդ, որը կյանքից ու իր երեխայից առավել չի սիրում իր հայրենիքը, որի մի զգալի մասը հաշտվում է ամոթալի պարտության, հայրենիքի կորստյան, նվաստացման, հազարավոր զոհերի հետ, որը ներում ու պաշտպանում է ազգուրացությունն ու հայրենադավությունը, որի գերակշռող մասը հայրենիքից դուրս է տեսնում իր ապագան... Այստեղ է նախ և առաջ մեր ազգի ողբերգությունը: Իսկ պետություն ու հայրենիք տրվում է հայրենասեր, քաղաքական հասունություն, համբերատարություն, կայունություն ու համերաշխություն ունեցող ազգերին: Բնության ու հասարակության օրենքներն էլ խիստ են, կատակներ չեն հանդուրժում, միշտ ճշմարիտ են, միշտ լուրջ, և եթե կյանքից դասեր չառնես, անպայման պատժում են: «Պատմությունը ուսուցիչ չէ, այլ վերակացու. նա ոչինչ չի սովորեցնում, բայց խստորեն պատժում է դասերը չիմանալու համար»,- գրել է ռուս պատմաբան Վասիլի Կլ յուչևսկին: Ադրբեջանցիներն էլ, հավանաբար, լավ էին սերտել Աղբյուր Սերոբի այն միտքը, որ «թուրքի ամենամեծ զենքը դավաճան հայն է», և ժողովրդական այն իմաստությունը, որ եթե գողը տանից լինի, եզն էլ երդիկով դուրս կհանեն:

Ադրբեջանցին, սակայն, հավանաբար, չէր կարդացել Նժդեհի պատգամը, թե՝ «պատերազմիր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից»: Ադրբեջանցին լավ գիտեր, որ առանց ահաբեկիչների, առանց թուրքի, առանց խորամանկելու, խաբեության, նենգության, դավադրության չէր կարող հային հաղթել: Չէ՞ որ թշնամին, ունենալով ռազմական ու մարդկային քանակական մեծ առավելություն, չկարողացավ հաղթել Արցախյան առաջին ու ապրիլ յան քառօրյա պատերազմներում: Չկարողացան, քանի դեռ յուրայիններ ու դավադիրներ չէին գտել մեր մեջ: Այս ամենի հետ միասին պետք է շեշտել, որ հայ մարդը պատմության ընթացքում ունեցել է հայրենասիրության, խիզախության ու անձնազոհության բազմաթիվ դրվագներ, օրինակներ և աչքի է ընկել որպես լավագույն զինվորներից մեկն աշխարհում: Հիմա այս վիճակից դուրս գալու ճանապարհներն էլ, կարծես, նշմարվում են՝ հայը ինքնակազմակերպվում է, ձևավորվում է նոր որակի ու սերնդի ընտրանի, և, որ ամենակարևորն է, վերականգնվում է հայի կոտրված ազգային ոգին: Իսկ ազգային անկոտրում ոգու վերականգնման ու հայրենասիրության, բարձր արժեքներ կրող սերունդ դաստիարակելու գործին առանց հետաձգելու պետք է լծվի հայ ժողովրդի առաջադեմ հատվածը, և առաջին հերթին այդ ծանր բեռը պետք է իր վրա վերցնի լայն իմաստով դպրոցը՝ հայ ուսուցիչը, դասախոսը, մամուլը, հեռուստատեսությունը, մշակույթի մարդիկ ու հոգևորականները:

Մամուլում, հեռուստատեսությամբ պարբերաբար կարելի է անդրադառնալ հայի արմատներին ու ծագումնաբանությանը, ազգային ավանդույթներին, հայկական մշակույթին, լեզվին, կրոնին, հայ ժողովրդի հերոսական դրվագներին, հերոսների ու հայ մեծերի կյանքին ու գործունեությանը, պատմության ընթացքում մեր թույլ տված սխալներին, կորուստներին և ունեցած անհաջողությունների պատճառներին, մեր ազգային հավաքական կերպարին, դրանցում առկա թերություններին և արատներին: Այդ նպատակով անհրաժեշտ կլինի մշակել համազգային համապարփակ ծրագիր ու պետական ամենաբարձր մակարդակով հետևողական ջանքեր գործադրել այն կյանքի կոչելու համար: Պետք է այնպիսի հանրային միջավայր ձևավորել, որտեղ հայրենիքը և պետականությունը կլինեն գերագույն արժեք, մեծ հարգանք կտածվի պետական խորհրդանիշերի նկատմամբ, իսկ հայրենասիրությունն ու ժողովրդին ծառայելը հարգանքի արժանի ամենակարևոր որակներից կլինեն: Հայրենադավության ամենաչնչին դրսևորում էլ կարժանանա հասարակության պարսավանքին ու կպատժվի օրենքի ողջ խստությամբ:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է