Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ես ինձ խաբելով ապրում եմ». 18-ամյա Էդգարի մայրիկի համար «միակ տեղը» մնացել է Եռաբլուրը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Էդգարը ծնվել է Երևանում, իր կյանքի 18 տարին ապրել Նորագավիթում՝ մայրիկի հետ: Մայրիկը՝ տիկին Շուշանիկը, միայնակ է մեծացրել որդուն, ճանապարհել մանկապարտեզ, հետո դպրոց, կյանքի մի փուլում արդեն արհեստ սովորելու ցանկություն է հայտնել Էդգարը: Արդեն որոշակի հմտություններ ուներ, գլուխ էր հանում մեքենաներից, բայց բանակ զորակոչվելու ժամանակը եկավ: Շուշանիկի պատմելով՝ որդին աշխույժ էր, հետաքրքրասեր, սիրում էր սպորտը: Չնայած տան միակ երեխան էր, մայրիկն ամեն ինչ անում էր, որ եսասեր չմեծանա, ընկերասեր լինի:

«Սիրում էր հայրենիքը, բարկանում էր, երբ թշնամին հայտարարում էր, որ Արցախն իրենն է, ոգևորվում էր, երբ մարզիկները հաղթում էին, և հայկական դրոշն էր բարձրանում: Հետաքրքրություն ուներ զենքի նկատմամբ: Երբ իններորդ դասարանն ավարտեց, որոշեց արհեստ սովորել: Ասում էր՝ գնամ բանակ, գամ, մեր բակում ավտովերանորոգման կետ կբացեմ, կաշխատեմ: Միտք ունեի նրան Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան ուղարկել՝ սովորելու: Բայց մտածեցի՝ միակ որդիս է, իսկ զինվորականի գործը ծանր է, ուսման ընթացքը՝ բարդ, դրա համար էլ այդ միտքը մի տեսակ երկրորդ պլան գնաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Շուշանիկը:

Իր իսկ խոսքով, հաշմանդամություն է ունեցել, նպաստ ստացել, բայց տղայի բանակ զորակոչվելուց առաջ, չգիտես ինչու, այդ նպաստը «կտրել» են, կարգն այդպես էլ չեն վերականգնել: «Երբ Էդգարը բուժզննում անցավ, պարզվեց, որ ողնաշարի խնդիր ունի: Պարզվեց նաև, որ ոտքերից մեկը մեծ է, մյուսը՝ փոքր: 2020 թ.-ի հուլիսի 6-ին «պավեստկան» եկել էր, պատռեցի, զինկոմիսարիատից նոր փորձաքննություն պահանջեցի: Հաջորդը եկել էր նույն ամսի 18-ին, բայց Էդգարն ինձ չէր ասել: Մի քանի օր հետո նոր իմացա, էլ ոչինչ անել չէի կարող»,-պատմում է Էդգարի մայրիկը: Ստացվում է, որ տղայի ու այս դեպքում նաև մայրիկի առողջական խնդիրները հաշվի չեն առել, և հուլիսի 24-ին Էդգարին զորակոչել են բանակ: Ի դեպ, մայրիկի խոսքերով, երբ որդին ցանկացել էր մեքենա վարել, ասել էին, որ ոտքերի հետ խնդիր ունի, չի կարող, բայց բանակ տանելուց նույն խնդիրը հաշվի չէին առել:

«Դիմել էի պաշտպանության նախարարությանը, խնդրել, որ հնարավորինս մոտ ծառայի, քանի որ առողջական խնդիրներ ունեմ, գոնե կարողանամ իր մոտ այցի գնալ: Ինձ ասացին, որ բոլորի դեպքում գործում է վիճակահանության տարբերակը: Երբ իմացա, որ Մարտունի է գնում, ինձ թվաց՝ Գեղարքունիք են տանում, ասացի՝ լավ, կգնամ-կգամ: Հետո հասկացա, որ Արցախի Մարտունին է: Համակերպվեցի»,-ասում է տիկին Շուշանիկը:

Այցելել որդուն չի հասցրել, ներկա չի եղել նաև զինվորական երդման արարողությանը, քանի որ համավարակի շրջանն էր, այցելություններն արգելված էին: Խոսում էին հեռախոսով, որդու առաջին տպավորությունները ծառայությունից շատ լավն էին: «Մի օր խոսում էինք, անընդհատ «վախ» էր ասում, ի՞նչ իմանայի, որ զուգարանից դուրս գալիս առաստաղից պատի ծեփն է ընկել գլխին, վնասվել է: Սրա մասին շատ հետո եմ իմացել իր ծառայակից ընկերներից: Զարմանում եմ, թե ինչպե՞ս են իրեն այդ վիճակում դիրքեր բարձրացրել»,-հավելում է տիկին Շուշանիկը: Որդին մոր մասին շատ էր անհանգստանում, միշտ ասում էր՝ «իմ մասին մի մտածի, լավ եմ, դու քեզ լավ նայի, դեղերդ ժամանակին խմի»:

«Չեմ էլ հիշում արդեն՝ սեպտեմբերի 28-ն էր, թե որ օրը, բայց պատերազմն արդեն սկսվել էր, խոսեցինք, հարցեր տվեցի, ասաց՝ լավ, մամա, շատ ես հարցեր տալիս, հետո էլի կզանգեմ, կապը լավը չի: Վերջին զրույցի ժամանակ բոլորից հարց ու փորձ արեց, հետո էլ ասաց՝ բարին ձեզ հետ, Աստված մեզ հետ: Իսկ հոկտեմբերի 3-ին լուրը ստացա»,-ձայնը խզվում է, միանգամից փոխվում, կարիք չկա անգամ հարցնելու, թե ինչ լուրի մասին է խոսքը: Զրույցի ամենածանր պահն է սկսվում. «Ինձ ասացին, որ երեխես վիրավոր է: Հետո արդեն շատ բան չեմ էլ հիշում, թե ոնց և ուր եմ հասել: Ընկերներից եմ իմացել իր զոհվելու հանգամանքները: Անօդաչուն հարվածել է, բեկորը վզի մոտի զարկերակին է դիպել, այդ վիճակում քայլել է, մի կերպ հասել խրամատին, բայց միանգամից օգնող չի եղել: Մինչև տղաները հասել են, օգնել… Ընկերներն ասում են՝ ուղղաթիռի մեջ արդեն մահացած է եղել, հիվանդանոց չեն էլ հասցրել»:

Ձայնը դողում է, իմ ասելիքը՝ սպառվում: Ի՞նչ հարցնեմ: Էդգարի ընկերներից ոմանք տիկին Շուշանիկի հետ կապ են պահպանում, մեկն Արցախից է, երկուսն՝ Արթիկից: Էդգարի 20-ամյակին էլ լույս է տեսել Լիլիթ Մովսիսյանի հեղինակած «Մոր զրույցը» գիրքը: Որդու գրպանում մնացած արյունոտ աղոթարանն ու գրիչն են որպես հուշ վերադարձրել, երդման արարողության նկարները տղան չի հասցրել ուղարկել, մայրիկն ասում է՝ գոնե մի հուշ էլ կունենար, չէ՞ որ հիմա միայն այդ հուշերով է ապրում: «Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով, շնորհակալագրեր ու պատվոգրեր ունի, բայց ի՞նչ անեմ դրանք: Երեխուս փոխարեն այդ մեդալն եմ ստացել: Հիմա ինձ խաբելով ապրում եմ, որքան էլ ուզում եմ հավատամ, որ ինքը երկնքում լավ է, որքան էլ ցանկանում եմ պինդ մնալ, որ իր հոգին այնտեղ խաղաղ լինի, Եռաբլուրում խոսք եմ տալիս, որ ուժեղ եմ լինելու, չեմ դիմանում, տառապանքս սահման չունի: Էս մի երեխեն ունեի, սփոփանք չեմ գտնում, երազում էի իրեն ամուսնացնել, թոռ ունենալ, իսկ հիմա՞... Հիմա աչքիս ոչինչ չի երևում, անգամ տնից դուրս գալ չեմ ուզում, միակ տեղն ինձ համար Եռաբլուրն է»,-եզրափակում է Էդգարի մայրիկը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ