Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Երգչախմբային արվեստն ավելի ճանաչելի դարձնելու համար նախ պետք է արժևորել այն». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստն» իր էջերում պարբերաբար անդրադառնում է մեր երկրում գործող երգչախմբերին, դրանց ստեղծման պատմությանը, գործունեությանը, իհարկե, նաև հոգսերին: Այս անգամ զրուցել ենք «Կամերտոն» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Դավիթ Սարգսյանի հետ: Ի տարբերություն մեր ներկայացրած բազմաթիվ երգչախմբերի, «Կամերտոնի» պատմությունը նոր է, սկսվել է չորս տարի առաջ:

«Երգչախումբը ձևավորվել է 2018 թ.-ի հունիսին։ Գաղափարը և նախաձեռնությունն իմն էին։ Ստեղծվեց երաժիշտներից բաղկացած խումբ՝ թվով 12 հոգի։ Բոլորը աղջիկներ էին և ունեին երաժշտական կրթություն։ Ըստ այդմ, ձևավորվեց կանանց միասեռ կամերային երգչախումբ, և իմ առաջարկով բոլորի հավանությանն արժանացավ «Կամերտոն» անվանումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավիթը։

Հետո, իր խոսքերով, սկսվել են բուռն, քրտնաջան ու սիստեմատիկ պարապմունքները։ «Առջևում Կոմիտասի 150 ամյակն էր, մեր դաշնակահար և նվագակցող Վահագն Մարգարյանի օգնությամբ գրեցինք դրամաշնորհային ծրագիր՝ «Կոմիտաս 150» խորագրով, որը հավանության արժանացավ, և ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ Կոտայքի մարզի խոշոր քաղաքներում կազմակերպվեցին համերգներ: Այն ներառում էր միայն Կոմիտասի խմբերգերը և մշակումներ դաշնամուրի համար։ Համերգները տեղի ունեցան Հրազդան, Աբովյան, Քանաքեռավան և Չարենցավան համայնքներում ու հաջողությամբ պսակվեցին։ Ծրագրի նպատակներից էին պրոպագանդել և ծանոթացնել Կոմիտասի խմբերգերին, զարգացնել մշակութային կյանքը Չարենցավան քաղաքում»,նշում է մեր զրուցակիցը:

Սրան զուգահեռ երգչախումբը համագործակցում է Հայ երգչախմբային ասոցիացիայի, «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանի հետ, մասնակցել է Եվրոպական երգչախմբային օրերին նվիրված համերգներին։ Ոչ մեկ անգամ ենք բարձրաձայնել այն մասին, որ ցանկացած նախաձեռնության մեջ կարևոր դեր ունեն նաև ֆինանսական միջոցները, որովհետև լինի դա ստեղծագործական խումբ, թե բիզնես նախագիծ, այն իրականացնելու, հետո դրա գործունեությունը շարունակական դարձնելու համար գումար է անհրաժեշտ: Սարգսյանն ասում է՝ երգչախումբը պետության կողմից չի ֆինանսավորվել, շեշտը դրվել է դրամաշնորհային ծրագրերի վրա։

«2020 թ.-ի չարաբաստիկ համավարակի պատճառով խումբը ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը, բայց, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի։ 2021 թ.-ի նոյեմբերին երգչախմբին միացան նաև արական ձայներ, և երգչախումբը դարձավ երկսեռ կամերային երգչախումբ։ Վերսկսվեցին երկար սպասված պարապմունքները։ Կազմվեց համերգային նոր ծրագիր « Դեպի պայծառ ապագա» խորագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն ներկայացվեց հանրությանը 2022 թ.-ի ապրիլի 23-ին Չարենցավանի երաժշտական դպրոցի մեծ դահլիճում։ Ծրագիրը բացի «ակապելլա» խմբերգերից ընդգրկում էր նաև ասմունք, հատվածներ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից»,-ասում է մեր զրուցակիցը: Այն դիտարկմանը, թե ի՞նչ է պետք անել խմբերգային երգարվեստն էլ ավելի հանրայնացնելու և մարդկանց «հասանելի» դարձնելու համար, գուցե սկսել դպրոցի՞ց, դիրիժորն այսպես է արձագանքում. «Երգչախմբային արվեստն ավելի ճանաչելի դարձնելու համար նախ պետք է, որ կարողանանք ճիշտ գնահատել և արժևորել այն։

Իմ կարծիքով, ոչ թե դպրոցից պետք է սկսել, այլ նախակրթարանից, մանկապարտեզներից և ընտանիքից։ Ծնողների ազդեցությունը, հատկապես մոր, շատ կարևոր է երեխայի երաժշտական ճաշակի ձևավորման համար։ Երեխան անգամ մոր որովայնում է ընդունակ լսել և արձագանքել երաժշտությանը։ Կարևոր են նորածնի համար օրորոցային երգերը, ինչպես նաև հետագայում մանկապարտեզներում, երաժշտական դպրոցներում, քոլեջներում կամ բուհերում ուսուցանվող երգերը: Անընդհատ կատարելագործվելով՝ կունենանք գրագետ սերունդ, որն էլ հիմք կդառնա երգչախմբային արվեստի զարգացման հարցում»,-եզրափակում է «Կամերտոն» կամերային երգչախմբի գեղղեկավար և դիրիժոր Դավիթ Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении