Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ժողովրդական դիվանագիտություն»՝ փողո՞վ. հակառուսական ու հակահայկական «խաղեր». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

news.ru-ն «Խաղաղության գինը. ԱՄՆ-ը 400 հազար դոլար կտա նրան, ով կհաշտեցնի Երևանին Բաքվի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանում ԱՄՆ դեսպանատունն իր կայքում հայտարարել է «Track II» մրցույթ 400 հազար դոլար մրցանակային ֆոնդով, որը կարող է տրամադրվել նրանց, ովքեր կարող են հաշտեցնել հայերին և ադրբեջանցիներին։ Մեկ տարվա համար նախատեսված նախագծին կարող են մասնակցել երիտասարդները, լրագրողները, գիտնականները և հասարակական կարծիքի այլ առաջնորդները։ Մրցույթի առանցքային նպատակն է «համախմբել մարդկանց հակամարտության երկու կողմերում»։

Ծրագրի հիմնական նպատակներից են «հասարակության ընկալման փոփոխությունը», «հանդուրժողականության մթնոլորտի ստեղծումը և փոխըմբռնման խորացումը», «ներկայիս իրավիճակի ըմբռնումը և իրազեկումը»։ Մի խոսքով, Վաշինգտոնը ժողովրդին առաջարկում է լուծել այն խնդիրները, որոնցից քաղաքական գործիչներն ու դիվանագետները դեռ չեն կարողացել գլուխ հանել։ Ճիշտ է, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հեգնանքով է վերաբերվել ամերիկյան այդ գաղափարին: «Երբեմն ամերիկյան դիվանագիտության գործողությունները հարցեր են առաջացնում հոգեկան հավասարակշռության վերաբերյալ: Եթե նման կերպ հնարավոր լիներ լուծել հարցերը, ապա, հավանաբար, դիվանագետների, իրավունքի, տնտեսագիտության և այլ բնագավառների փորձագետների մասնագիտությունը պետք չէր լինի»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, դիվանագետն ընդգծել է, որ ինքը «անկեղծորեն հավատում է ժողովրդական դիվանագիտության ուժին, որը պետք է բխի սրտից», այլ ոչ թե «գումարներ ստանալուց»։ Ներկայում Ադրբեջանն ու Հայաստանը գնալով ավելի են փորձում բարելավել հարաբերությունները միմյանց հետ։ Բայց իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Երևանը շարունակում է պահանջել Ղարաբաղի հատուկ կարգավիճակ այնտեղ ապրող հայերի շահերը պաշտպանելու համար, իսկ Բաքուն սպառնում է գործնական քայլերի դիմել, եթե հայկական կողմը շարունակի հավատարիմ մնալ իր գծին։ Եվ քանի դեռ կողմերը չեն կարողացել հարցերը պարզել և փոխզիջումներ գտնել, Ղարաբաղի հարցը դարձել է Մոսկվայի և Արևմուտքի առճակատման ևս մեկ դաշտ։ Ռուսական կողմը, իհարկե, թերահավատորեն է վերաբերվում Անդրկովկասի խնդիրների լուծմանը ներգրավվելու Արևմուտքի փորձերին, սակայն չի կարող դիմակայել Վաշինգտոնի խաղաղասիրական գործողություններին։

Ըստ ռուս դիվանագետների, գլխավորն այն է, որ արևմտյան գործընկերները «օգնեն իրականացնել Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղան»։ Բաքվում հումորով են վերաբերվել ամերիկյան կողմի գաղափարին: Տելեգրամ-ալիքների ադրբեջանական հատվածի բաժանորդներն արդեն սկսել են թիմեր ստեղծել և քննարկել, թե ինչպե՞ս են ծախսելու իրենց վաստակած գումարները։ Կատակը՝ կատակ, բայց հայերի և ադրբեջանցիների համակեցությունը հնարավոր է միայն փոխադարձ վստահության և ժողովուրդների՝ միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքի արդյունքում, NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Բաքվի պետական համալսարանի ուսանող Ռուֆաթ Բեհբուդզադեն։ «ԱՄՆ-ը, լինելով հուսալի գործընկեր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար, կարող է հաջողությամբ իրականացնել այդ նախաձեռնությունը։ Երիտասարդները լավատեսորեն են տրամադրված այդ խնդրի ապագա լուծման հարցում»,- ասել է նա։

NEWS.ru-ի զրուցակիցը նաև նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հարևան պետություններ են և մշակութային արժեքներով շատ մոտ են, ուստի խաղաղության օրակարգը դրական դեր կխաղա բացարձակապես բոլոր ոլորտներում, հետևաբար, նման նախաձեռնությունները կարող են օգնել երկու երկրների ժողովուրդներին համախմբվել: Միևնույն ժամանակ, նման միտքը վրդովմունքի բուռն ալիք է առաջացրել Երևանում։ Նրանց անհանգստացնում է այն, թե ինչո՞ւ է առաջին հերթին նման նախագիծ սկսվել Հայաստանում, և չկան նման առաջարկներ Ադրբեջանում կամ, ասենք, Թուրքիայում։ Շատերն են կասկածում Վաշինգտոնի բարի մտադրությունների անկեղծությանը և հայտարարված մրցույթը համարում են հայերի նկատմամբ թշնամական վերաբերմունք։ Արևմտյան գործընկերների նման նախագծերը և Անդրկովկասում նրանց քաղաքականությունը հակառուսական և, համապատասխանաբար, հակահայկական խաղեր են, քանի որ, ինչ էլ լինի, Երևանը Մոսկվայի ցատկահարթակն է, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Երևանի պետական համալսարանի ուսանող Գրիգորը: «Ամերիկացիների և բրիտանացիների համար ձեռնտու է կռվեցնել երկու երկրներին: 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն ուներ բոլոր տվյալները հայկական զորամասերի տեղակայման մասին, որոնք նրանց փոխանցվել էր ՆԱՏՕ-ում ամերիկացիների դաշնակից Թուրքիայի միջոցով։ ԱՄՆ-ը նման տեղեկության տիրապետում է իր արբանյակային հետախուզական համակարգերի միջոցով։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանում իշխանության ղեկին են Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության ձգտող անձինք, ամերիկացիները կշարունակեն նպաստել այդ օրակարգին, հովանավորել տարբեր նախագծեր։ Եվ նույնիսկ Սյունիքով երկաթուղի կստեղծեն։ Այդ ամենը Հայաստանում հակառուսական խաղ է»,պարզաբանել է Գրիգորը։

Ի դեպ, Երևանում Վաշինգտոնի մրցույթային պրակտիկան, կարծես, սովորական բան է դարձել։ Անցյալ տարեվերջին Հայաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը հայտարարել էր երկրում ժողովրդավարության զարգացմանն ուղղված առաջարկների բաց մրցույթ։ Ֆինանսավորման ընդհանուր գումարն այն ժամանակ կազմել է 400 000 ԱՄՆ դոլար: Իսկ հունիսի 23-ին Հայաստանի կառավարության նիստում հաստատվել է ԱՄՆ-ի՝ 120 միլիոն դոլար արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիրը, որի նպատակն է «խթանել Հայաստանում ժողովրդավարական և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները»։ Հայաստանում ժողովրդավարությունը զարգացնելու ամերիկյան կողմի նման մղումները, իհարկե, արժեքավոր են։ Սակայն դրանք ուղղված են առաջին հերթին Անդրկովկասում ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացմանը, ինչը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, միշտ չէ, որ ձեռնտու է այն ստացող երկրներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքը