Երևան, 04.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ազգային պակտ»-ը՝ առանցքային կարևորություն Հայաստանի համար

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ո՞րն է պատմական հայրենիքում հայկական ազգային պետության առաքելությունը, կամ հանուն ի՞նչ բարձրագույն նպատակների պետք է հայ մարդը պատրաստ լինի զրկանքներ կրել և տոկալ իր պատմական հայրենիքում։ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է այս հարցադրումն անում բանտից գրած իր նոր հոդվածում։
 
Նրա կարծիքով, հայ իրականության մեջ մարդկանց մեծամասնությունը մտածում է անձերով, պարբերաբար հարց տալով, թե ով է գալու «Նիկոլից հետո»։

«Իրականում սա հետևանք է ֆունդամենտալ ինստիտուցիոնալ դեֆիցիտի, որը մենք չենք կարողացել հաղթահարել անկախության երեք տասնամյակների ընթացքում՝ շարունակելով մեր բարդագույն խնդիրների լուծումը տեսնել միֆական «Փրկչի» գալստյան մեջ, փոխանակ ամրացնելու մեր պետության ինստիտուցիոնալ հիմքերը»,- գրում է  Չալաբյանն ու հավելում, թե դրանք երբեք ուժեղ չեն եղել, բայց այժմ արմատապես խարխլվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, որի գործունեությունն ուղղված է ողջ պետական ապարատը սեփական կամքին ենթարկելուն և արդյունքում հանգեցրել է պետության աննախադեպ պարզունակացման ու պրոֆեսիոնալ որակների կորստի (դա առավել ակներև է մասնավորապես անվտանգային համակարգում՝ բանակ, ԱԳՆ, ԱԱԾ):

Հասարակական-քաղաքական գործչի դիտարկմամբ, ապագա հայկական պետությունը պետք է կարողանա վերականգնել սեփական ինստիտուցիոնալ խորությունը և պետական ապարատի կարողությունները բարձրացնել որակական նոր մակարդակի։ Սա հնարավոր չէ, սակայն, գործող Սահմանադրության պայմաններում, որը դիկտատորական լիազորություններ է տալիս մեկ անձի (անկախ նրա կառավարչական որակներից):

«Այդ անձը, ընտրված լինելով բնակչության համեմատաբար աղքատ և պակաս կրթված մեծամասնության կողմից և չունենալով իրական քաղաքական հակակշիռներ, մշտապես շահագրգռված է լինելու վերարտադրելու սեփական տեսակը հնարավոր բոլոր միջոցներով, արդյունքում հասարակության պակաս կրթված մասը գերիշխելու է կրթված և առաջադեմ մասին՝ արգելափակելով երկրի զարգացումը և պարբերաբար երկիրը վերադարձնելով նույն ճգնաժամին, որը մենք ունենք հիմա»,- նշել է Չալաբյանը, որպես դեղատոմս առաջարկելով, որ եթե ցանկանում ենք այդ փակ շրջանից դուրս գալ, պետք է փոխենք Սահմանադրությունը, և նրանում ներառված իշխանության առերևույթ ժողովրդավարական մեխանիզմները հավասարակշռենք ամուր ինստիտուցիոնալ հակակշիռներով, որոնք ձևավորվում են մերիտոկրատական (այսինքն, արժանիքների վրա հիմնված) սկզբունքներով։

«Սա ամենօրյա աշխատանք է, որը մենք պետք է անենք, բայց «փրկչին» սպասելու փոխարեն, սա իրական ճանապարհ է՝ հետևողականորեն ձևավորելու այնպիսի ազգային առաջնորդություն, որն ընդունակ է ապահովել մեր պետության հարատևությունը, և ամուր ձեռքով այն տանել դեպի ապագա»,- ամփոփում է Ավետիք Չալաբյանը։

Արամ Բաբայան

ԵՄ-ն պատրաստվում է Ուկրաինայի հետ բանակցություններ սկսել դաշինքին միանալու շուրջ Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը Ռուսաստանում խոսել են Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետեւանքների մասին Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը Ո՞վ է Արցախում «Ադրբեջանի ներկայացուցիչը»․ Aravot Ուղեղի թարմացում նրանց համար, ովքեր Փաշինյանի հանձնումը թողած հեքիաթ պատմելով են զբաղված. Տիգրան ԱբրահամյանՄանրամասներ՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվել է Էնվեր փաշայի անունով Դիմել եմ Բորելին` ՀՀ-ում դիտորդական առաքելությունն ընդլայնելու հարցով. Ֆրանսիայի ԱԳ նախարար «Փաշինյանի և Արևմուտքի՝ հայկական պետությունը քայքայելու ծրագիրը շարունակում է աշխատել». քաղաքագետԿԽՄԿ-ն աջակցել է վերջին օրերին ԼՂ-ից շուրջ 100 հիվանդ և տարեց մարդկանց տարհանելուն ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացվել են Հնդկաստանի, ՌԴ քաղաքացիներ, երեխաներ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Արայիկ Հարությունյանի ձերբակալման մասին Արտաշատում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված Մանգասարյան ընտանիքի երրորդ զավակը Արցախից 2784 երեխա արդեն ընդգրկվել է Հայաստանի կրթօջախներում ԵՄ-ն կարող է վերանայել հարաբերությունները Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանելՎիվա-ՄՏՍ-ն ու Ucom-ը հաստատեցին, որ 6 ամսով անվճար կապ ու ինտերնետ են տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ․ Թաթուլ Հակոբյան Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտը 1,5 մլն ֆրանկ է հատկացրել Արցախից բռնի տեղահանվածներին Անվճար բանկային քարտեր՝ Արցախի հայրենակիցներինԱդրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին Կարևոր տեղեկատվություն հիփոթեքայի վարկ ստացող քաղաքացիների համար Դուք հո վամպի՞ր չեք, ինչի՞ց եք էսքան ուրախ, հանձնեցիք Արցախն ու հանգստացա՞ք. Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին Պաշտոնական նոր տեղեկություն հրապարակվեց Ավարտվել է Երևանի 27-ամյա բնակչի կողմից ակցիաների ժամանակ սառը զենք կրելու դեպքի նախաքննությունը Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա Արցախից բռնի տեղահանվածների համար Իրանում զորավարժություններ են․ ի՞նչ է հայտնիՀայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանի ԿԲ-ին՝ ՓՄՁ-ներին աջակցելու համար Ողջունում եմ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Հայաստանի խորհրդարանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար ԼՂ-ից տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է․ խոսնակ Որտեղ են Արցախի նախկին նախագահներըՉէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. Պեսկով Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը Չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի որոշումից, սակայն Բաքուն մնում է ԵՄ գործընկերը. Միշել Հայաստանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին» Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ ներկայացուցիչ Չինաստանը ներդրումներ է կատարում կանաչ տեխնոլոգիաների մեջ 44-օրյայի ժամանակ ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը խաբեությամբ դադարեցրել է ծառայության պարտականությունների կատարումը Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում վաղը շչակներ կգործեն Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր․ երազում էր օդաչու դառնալ «Ռուսաստանը «դավաճանեց» հայ ժողովրդին». Շառլ Միշելի հարցազրույցը Euronews-ին Իմ երկրում հայերի նկատմամբ ատելությունը հասել է իր գագաթնակետին. ադրբեջանցի բլոգերԽաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին