Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Բերձորը հանձնելով՝ Փաշինյանը հիմք է դնում Արցախի հետագա հայաթափմանը. Վահե Գասպարյան

ПОЛИТИКА

Նիկոլ Փաշինյանը երեկ կայացած առցանց ասուլիսում անդրադարձել է ներքին ու արտաքին քաղաքական մի շարք թեմաների, խոսել արցախյան խնդրի, Բեձորի հանձնման, գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

Վարչապետի որոշ հայտարարությունների վերաբերյալ ArmDaily.am-ը զրուցել է Ազգային Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանի հետ։ Անդրադառնալով ասուլիսին՝ Գասպարյանն ասաց, որ խնայում է  նյարդերն ու փորձում է շատ չհետևել վարչապետի աթոռը զբաղեցրած անձի ելույթներին և հարցազրույցներին։ «Ես փորձում եմ չհետևել նրա բարբաջանքներին, բացի դրանից մենք վարչապետ, իշխանություն չունենք, մենք ունենք ուղղակի ադմինիստրացիա, և այն մարդը, որն իրեն դիրքավորում և ներկայացնում է որպես ՀՀ վարչապետ, իրականում հանդիսանում է Կրեմլի և թուրք-ադրբեջանական դաշինքի խամաճիկ»,- նշեց Գասպարյանը։ Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին՝ Գասպարյանն ընդգծեց. «Այդ մարդու համար գոյություն չունի հայրենիք, գոյություն չունի Արցախ, Բերձոր, Աղավնո։ Այդ մարդու համար միայն ու միայն աթոռ ու պաշտոն գոյություն ունի։ Ինքը որևէ հարցի վերաբերյալ կարծիք կամ պատասխան չի կարող ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ այդ կարծիքը նրա համար չեն ձևավորել իր տերերը։ Նա ընդամենը բարձրաձայնում է Կրեմլում, Բաքվում, Անկարայում ընդունված այն որոշումները, որոնք իջեցվում են նրա վրա որպես առաջադրանք։ Այսպես կոչված մամուլի ասուլիսներն արդեն տխուր ավանդույթ են դարձել, քանի որ ամեն հերթական զիջումից առաջ, նա նման ձևաչափով պարզապես հանրությանը տեղյակ է պահում, որ սպասվում է նոր զիջում։ Բնականաբար դրանք պարտադրված են լինում Կրեմլից, Բաքվից, Անկարայից։ Ես վստահ եմ՝ ինքը քարտեզի վրա նույնիսկ չի կարողանա գտնել ո՛չ Աղավնոն, ո՛չ Բերձորը։ Ես վստահ եմ, որ Բերձորը նրա համար Լաչին է, Արցախը նրա համար ընդամենը Ստալինի գծած ԼՂԻՄ-ն է, արհեստական մի միավոր, որին իրենք ԼՂԻՄ են անվանում։ Մինչդեռ Արցախը ոչ միայն պատմական, այլ նաև իրավական տեսանկյունից ԼՂԻՄ պլյուս 7 շրջաններն է, որոնց վրա տարածվում է ՀՀ մանդատը»։ ԱԺ Բևեռի խորհրդի անդամի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, հիմա Բերձորը հանձնելով, այն կտրում է մայր հայրենիքից, ու դրանով հիմք է դնում Արցախի հետագա հայաթափմանը. «Սրանք անհետևանք անցնող քայլեր չեն, ուստի գալու է ժամանակը, որ նա կանգնի հայ ժողովրդի դատաստանի առջև։ Աշխարհաքաղաքական զարգացումները բերելու են նրան, որ մոտ ժամանակներում Կրեմլը տապալվելու է, և Փաշինյանի նման խամաճիկիները հայտնվելու են որբացած վիճակում՝ մեն-մենակ կանգնելով սեփական ժողովրդի առջև, որի հանդեպ գործել է ծանրագույն հանցագործություններ»։

Գասպարյանի պնդմամբ՝ Փաշինյանն իր զիջողական քայլերով մոտեցնում է պատերազմը և պետք չէ հավատալ, որ նա որևէ կարմիր գիծ ունի.«Այս 4 տարիների ընթացքում վարչապետի աթոռը զավթած անձը միայն ու միայն մսխել է ժողովրդի կողմից իրեն տրված մանդատն ու վստահությունը։ Այս տարիների ընթացքում այդ մարդն ապացուցեց, որ ինքը միայն մեկ կարմիր գիծ ունի, և դա միայն իր աթոռն ու պաշտոնն է՝ հանուն որի պատրաստ է գնալ ցանկացած զիջման։ Խոսելով «Զանգեզուրի միջանցք»-ի մասին՝ Գասպարյանը նշեց, որ Փաշինյանն այդ միջանցքը ևս պատրաստվում է տրամադրել թշնամուն, քանի որ Ռուսաստանին այսօր օդի ու ջրի պես Թուրքիայի հետ ցամաքայի կապ է անհրաժեշտ՝ պատժամիջոցները շրջանցելու համար, ու դրա մասին ռուսներն արդեն բարձաձայնում են։ Անդրադառնալով նաև Փաշինյանի այն հայտարարությանը, որ գերիների 90 և ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում՝ Վահե Գասպարյանն ընդգծեց. «Թերևս սա միակ պնդումն է, որի հետ ես համաձայն եմ։ Նախ այդ մարդիկ արդեն վաղուց ոչ թե գերի են, այլ պատանդ են, քանի որ գերիներն անմիջապես պետք է արձակվեին ու վերադարձվեին, եթե չեն վերադարձվում, ապա Կրեմլի և Բաքվի ձեռքում դառնում են պատանդ՝ հայերից հերթական զիջում կորզելու համար։ Եվ երկրորդ՝ այո՛, գերիների մեծ մասը, ցավոք սրտի, գերեվարվել է արդեն զինադադարից հետո։ Մենք լավ ենք հիշում Խծաբերդի, Փառուխի դեպքերը, մեր սահմաներից գերեվարումների դեպքերը։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը, ինչպես 30 տարի, այնպես էլ հիմա, ինքնիշխան պետություն չի՝ գաղութ է, իսկ, այսպես կոչված, ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը ոչ միայն անաչառ կերպով չեն կատարում, այլև ջուր են լցնում թուրքերի ջրաղացին»։

Հարցին՝ ինքն ինչպե՞ս է այս խնդիրների լուծումը տեսնում, Գասպարյանը պատասխանեց. «Ինձ համար մի բան պարզ է. այդ մարդն օր առաջ պետք է հեռանա, ու պետք է ձևավորվի ազգային անցումային կառավարությունը, որը կյանքի կկոչի անցումային կետերը, որից հետո նոր կլինեն արտահերթ ընտրություններ։ Երբ, ինչպես ինձ համար է պարզ այս ամենը, պարզ կդառնա նաև տասնյակ հազարավոր հայ մարդկանց համար, այն ժամանակ մենք կփրկենք մեր երկիրը, իսկ մինչև այդ զիջելու ենք,զիջելու ենք, զիջելու ենք։ Մենք հռչակել ենք և շարունակում ենք ասել, որ սպասում ենք այն հարմար պահին, երբ Կրեմլի չեկիստական համակարգի թուլացման հետևանքով կկարողանանք, ժողովրդի կամքի պարտադրմամբ, իշխանության բերել ազգային անցումային կառավարություն»։

Մելինե Պետրոսյան

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении