Ռուսաստանն օգնել է Հայաստանին և Ադրբեջանին համաձայնության գալ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
ОБЩЕСТВОՌուսաստանն օգնել է Հայաստանին և Ադրբեջանին համաձայնության գալ «Զանգեզուրի միջանցքի» ավտոմայրուղու շուրջ, մնում է համաձայնեցնել 6 կմ փոքր հատվածը։ Այս մասին հայտնել է իրազեկ բարձրաստիճան աղբյուրը, գրում է Известия֊ն։
«Ադրբեջանն ու Հայաստանը վաղուց պայմանավորվել են դեպի Նախիջևան երկաթուղային միջանցքի շուրջ դեռևս անցյալ տարվա աշնանը։ Երևանը երկար ժամանակ լուռ էր այդ մայրուղու վերաբերյալ։ Բայց հունիսի 3-ին կայացած փոխվարչապետերի վերջին հանդիպմանը նրանք կարողացան պայմանավորվել ապագա երթուղու կառուցման շուրջ՝ բացառությամբ 6 կմ հատվածի։ Այնտեղ սարեր կան, և ռուսական Avtodor-ը փորձագետներ է ուղարկում այնտեղ՝ պարզ ինժեներական լուծում գտնելու համար»,- պարզաբանել է աղբյուրը։
Երթուղին հայկական կողմից կանցնի Արաքս գետի երկայնքով։ Մնացած հատվածում, ըստ զրուցակցի, կօգտագործվեն հին խորհրդային ճանապարհները, որոնք մինչ 1992 թվականը Նախիջևանը հայկական տարածքով կապում էին Ադրբեջանի Զանգելանի շրջանի հետ։ Դրանք պահպանվել են ապագա միջանցքի գրեթե ողջ գծով, մնացել է միայն Նախիջևանի շրջանի և Հայաստանի սահմանին մի հատված, պարզաբանել է աղբյուրը։
Ավելի մանրամասն կարդացեք «Известия»-ի բացառիկ հոդվածում, գրում է պարբերականը։