Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պաշտոնյաներն իրենց տեղում չեն. կառավարությունում պետք է գլուխներն աշխատեցնեն». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ինչ վնաս եղել, եղել է, այսօր մեր սպասելիք բերքի 50 տոկոսից պակասն ունենք»,«Փաստի» հետ զրույցն այսպես է սկսում «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Հիշեցնում է՝ բնությունն իր գործն արեց, Լարսի ճանապարհը փակվեց, մթերքը չի արտահանվում, դրա հետևանքով են երևանյան շուկայում մթերքի գները նվազել:

«Պատկան մարմինները պետք է դրանով զբաղվեին ու այդպես էլ ոչինչ չարեցին, այլընտրանքային ճանապարհ չգտան: Մեր ունեցած տեղեկություններով, 1000 տոննայից ավելի գյուղմթերք այսօր Լարսի ճանապարհին է մնացել, դա անմիջապես պետք է հետ բերել ու հանձնել պահածոների գործարաններին վերամշակման: Սա միակ փրկությունն է, որ այդ ամենը չկորչի, վերածվի այլ արտադրանքի, որը հաստատ շուկա կունենա: Կառավարությունում պետք է գլուխներն աշխատեցնեն: Այն, որ մասնագետ չունեն, վաղուց գիտեմ, իսկ այս պատահական նախարարներով ու փոխվարչապետներով շատ առաջ չեն գնա: Բայց առաջարկ ամեն դեպքում անում եմ՝ գյուղմթերքը, պետության միջնորդությամբ, հանձնել գործարաններին՝ ստանալ հյութ, ջեմ և այլն, այդ արտադրանքը հետո արտահանել նույն ռուսական շուկա»,- նշում է մեր զրուցակիցը:

Լարսի փակ լինելու համատեքստում ֆլեշմոբեր սկսվեցին հատկապես ծիրանի մասով, թե ծիրան գնենք և օգնենք գյուղացուն, մինչդեռ շատերն իսպառ մոռացան, որ կան նաև այլ մթերքներ, որոնք նույնպես մնացել են Լարսում՝ անվերջանալի հերթում: Մոռացան նաև, որ մենք պետություն ենք, ոչ թե ինքնակազմակերպվող հասարակություն:

«Վերջից սկսեմ՝ կազմալուծվող հասարակություն ենք: Հիմա՝ ծիրանի մասին: Տեսեք՝ մեկ անձը տարեկան սպառում է 6-7 կգ՝ մուրաբան էլ հետը: Ոչ ոք այս թիվը չգիտի: Մեր 2 մլն ազգաբնակչությունը տարեկան սպառում է 15 հազար տոննա, իսկ Հայաստանում այսօր կա 22-23 հազար տոննա ծիրան: Այդ ֆլեշմոբերն ուղղակի ծիծաղելի են: Նման բաները պարզ տգիտության հետևանք են: Արդարության համար նաև ասեմ՝ Լարսը սեզոնին միշտ ծանրաբեռնված է, այս խնդիրը մենք միայն Նիկոլի ժամանակաշրջանում չենք ունեցել: Պետք է ազնիվ լինենք այս առումով: Ուղղակի այստեղ խնդիրն այն է, որ պետական այրերը գյուղատնտեսության մասին այն ժամանակ են մտածում, երբ դանակը հասնում է ոսկորին: Բացի Քոչարյանից, Լևոնն էլ, Սերժն էլ գյուղատնտեսություն չեն սիրել, Նիկոլն էլ չի սիրում: Իրենք միայն սիրում են գյուղմթերք ուտել»,-ասում է ՀԿ նախագահը:

Շեշտում է՝ ղեկավարը պետք է իր տեղում լինի, նրա անձը կապ չունի: «Նա քաշում է թելերը, վերահսկում բոլորի աշխատանքը: Բայց երբ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, պատկերն էլ սա է լինելու»,-ընդգծում է նա:

Գյուղատնտեսության բնագավառում ամեն տարի պետք է սկսել մտածել հաջորդ տարվա մասին: «Պարարտանյութի հարցը ձախողեցին, թունաքիմիկատները մոտ 2,5 անգամ թանկացել են, դիզվառելիքն անբացատրելի թանկացել է, մինչդեռ հայկական դրամն ուժեղացել է, դիզվառելիքի գինը չպետք է բարձրանար: Անցած տարի մեր ֆերմերներն այն ձեռք էին բերում 320-350 դրամով՝ կախված, թե որ երկրի արտադրանքն է, այս տարի ձեռք են բերում 650-700 դրամով, այն դեպքում, երբ այսօր դրամը հզոր արժույթ է: Կարծես թե, մրցակցային հանձնաժողով ունենք, ո՞ւր է, կամ ասում են՝ կառավարությունը կապ չունի, ախր ո՞նց կապ չունի: Ինչո՞ւ է բենզինն այսքան թանկացել, ինչո՞ւ այս հարցը չի բարձրացվում: Կամ եթե պարարտանյութը ժամանակին ձեռք բերեինք 6000 դրամով, հետո ինչո՞ւ պետք է գյուղացին 18-20 հազար դրամով գներ: Տիգիտությունը հանգեցնում է նրան, որ վերջում կանգնում ենք կոտրած տաշտակի առաջ: Կառավարության վերջին չորս տարվա մոտեցումներն ապշեցնում են: Կամ՝ գյուղացու անվան տակ սուբսիդիաները ստանում են բանկերը, գործարարները, ներկրողները, բայց գյուղացու անվան տակ: Փոխանակ սուբսիդիան ստանա գյուղացին և ինքն ընտրի, թե, օրինակ՝ ինչ պարարտանյութ է ուզում ձեռք բերել, փոխարենը հիմնականում ընտրում են մի խումբ պատահական ներկրողների: Լավ, նախարարն ինչպե՞ս է ընտրում այս մարդկանց ու կազմակերպություններին, ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում: Մինչդեռ անգամ երեխան սկսում է հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչի համար է սա արվում»,-հավելում է Բերբերյանը:

Մթերման սեզոնին սկսվում է մեկ այլ «հակամարտություն» ևս՝ մթերող-գյուղացի: Գյուղացին ասում է՝ գործարանն իմ ապրանքը շատ էժան է ընդունում, մթերողն էլ հակադարձում է՝ ես այդ գինն եմ առաջարկում: Այնուհետև բոլորը հայացքն ուղղում են պետությանը՝ մթերող-գյուղացի օղակում ի՞նչ դեր և ազդեցության գործիքներ ունի պետությունը: «Պետությունն, իհարկե, անելիք ունի: Բացատրեմ խաղողագործության օրինակով: Խաղողի գնումները պետք է գնահատվեն ոչ միայն տոննայով, այլև շաքարայնությամբ, սա պարտադիր պայման պետք է լինի, մինչդեռ կառավարությունը համառորեն այդ որոշումը չի ընդունում: Ընդ որում, այս քայլերը չեն դիտարկվի այնպես, որ պետությունը միջամտում է մթերողի և գյուղացու հարաբերություններին: Ֆրանսիայի օրինակը բերենք: Այն գործարաններին, որոնք փորձում են խաղողագործությամբ կամ գինեգործությամբ զբաղվել, իրենց գործունեության լիցենզիան տալիս են ֆերմերային պալատները, որպեսզի իրենց տարածքում դրանք գործունեություն վարեն:

Այսինքն, իրենք դառնում են մեկ թիմ, վարկի հարց չի լինում, գյուղացիները գիտեն, որ դա իրենց գործարանն է, հանձնում են խաղողը և որևէ խնդիր չունեն՝ գնահատման, վճարումների և այլնի: Մեր երկրում բոլորին պետք է բերել օրենսդրական դաշտ, օրենքը պետք է գործի, որը մշակված է միջազգային նորմերով, ես նոր բան չեմ հնարում: Ամեն ինչն էլ հնարավոր է կարգի բերել, ցանկություն է պետք և մասնագիտական գիտելիքներ: Կարվե՞ն համապատասխան քայլեր, մեկ-երկու տարի հետո մենք էլ գյուղատնտեսական խնդիրների մասին չենք խոսի: Խնդիր է նաև այն, որ տարիների ընթացքում պաշտոնյաները չեն պատժվում կատարած սխալ քայլերի համար: Իրենց խելացի մարդիկ ձեռք չեն տալիս, իրենց ձեռք են տալիս խեղկատակներ, միմոսներ, որոնք մատի մի շարժումով այս ու այն կողմ պիտի վազեն, բայց այդպես պետություն չի կառուցվի: Շարունակում եմ պնդել՝ կադրային քաղաքականությունը մեր երկրի դժբախտությունն է»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Երևան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս Ժողովրդի մոտ հավատի յուրահատուկ էներգիա կա, գնում ենք Հրապարակ, սպասենք առաջիկա կարևոր իրադարձությանը․ Աբրահամ Գասպարյան «Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի». Ոսկան Սարգսյան«ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըԵթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ Սրբազան Ինչպես են քաղաքացիները ողջունում Սրբազանին Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված սահմանապահ կետերից. Կոնջորյան Բագրատ սրբազանը խորհրդանշական սպիտակ հագուստով է ՆԱՏՕ-ն չի ծրագրում ուժեր տեղակայել Ուկրաինայում. Կիևը նման բան չի խնդրել. Ստոլտենբերգ Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան ԱվինյանԻ՞նչ երթուղով են գալու սրբազան երթի մասնակիցները. մանրամասնում է Գառնիկ Դանիելյանը Պատերազմի մասնակից տղերք, մենք անելու բան ունենք, դուրս եկեք․ քաղաքացի Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք ՉալաբյանՎերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստվածմեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան Պատմությունը խստագույնս պատժում է նրանց, ովքեր անտեսում են իր դասերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպան Երևանի, Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը Աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայկական համայնքԸնթացքի մեջ են Մ6-Սարահարթ-Սանահին-Ակներ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները Նշում ենք Հաղթանակի օրը. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Մեկ շաբաթում ԱՄՆ-ի նավթի պաշարները կրճատվել են 1.4 մլն բարելով Երկկողմ հարաբերությունները զարգանում են հաջողությամբ․ Պուտինը՝ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վաղ առավոտյան այցելել է «Եռաբլուր» պանթեոն Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք ՉալաբյանԿուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ) Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները Ջուր չի լինելու․ հասցեներ Երկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ո՛չ վախկոտ ենք, ո՛չ տկար ենք, ո՛չ թույլ ենք. Սրբազանը Աբովյանում է Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան