Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ապակե տարաներից, ծաղկամաններից, փայտե կոներից մինչև բիգուդիներ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ բիգուդիները (երբեմն օգտագործվում է նաև հայերեն մազափաթթուկ տարբերակը)՝ մազերի գանգրացման սարքերը, խիստ տարածված են, և առանց դրանց շատ կանայք չեն պատկերացնում իրենց կյանքը: Այդ սարքի միջոցով կանայք կարող են փոխել իրենց մազերի ձևը և վարսերը դարձնել ծավալուն և տպավորիչ: Գանգուրներն իսկապես կարող են հիացմունք և անկեղծ հետաքրքրություն առաջացնել, և այդ ամենին կանայք հասնում են բիգուդիների շնորհիվ: Բայց չէ՞ որ ինչ-որ մեկը մտածել է դրանք ստեղծելու մասին: Ինչպես ժամանակին ասել է հռոմեացի փիլիսոփա Մարկուս Ավրելիոսը, «մի բավարարվեք մակերեսային հայացքով. ոչ ոքի հայացքից չպետք է դուրս մնա ո՛չ որևէ իրի ինքնատիպությունը, ո՛չ էլ դրա արժանիքը»:

Իրականում բիգուդին որպես սարք այնքան էլ պարզունակ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Այդ սարքը երկարատև ու հետաքրքրաշարժ պատմություն ունի: Ապակե տարաներ, ծաղկամաններ, փայտե կոներ... ժամանակին ինչ ասես չեն օգտագործել հույն աղջիկներն իրենց շքեղ մազերը գանգրացնելու համար: Կա՛մ պարապությունից, կա՛մ ուշադրության պակասից, նրանք կրկնել են այդ գործընթացը կրկին ու կրկին՝ դրանով իսկ ստեղծելով մազերի գանգրացման սարքի իդեալական ձևը՝ գլանաձև: Սակայն, ցավոք, կանայք կարող էին շրջել իրենց գանգուր և ձևավոր սանրվածքներով ոչ այնքան ժամանակ, որքան ցանկանում էին. մազերն իրենց ձևը երկար ժամանակ չէին կարող պահել:

Հին Եգիպտոսի ու Հռոմի գեղեցկուհիները ևս հետ չեն մնացել հույն կանանցից: Օրինակ՝ եգիպտացի կանայք փայտե ձողիկներ են օգտագործել որպես բիգուդիներ, իսկ հռոմեացի աղջիկները այդ նպատակով նախընտրել են օգտագործել խիտ գործվածք: Սակայն «բիգուդի» անվանման համար մենք պարտական են Ֆրանսիային, ավելի ճիշտ՝ Բրետան նահանգին: Միջնադարում այդ գավառի նորաձևության գիտակ բնակիչները, նրբագեղ տիկնայք և նրանց երիտասարդ դուստրերը հագնում էին զվարճալի գլանաձև հսկայական գլխարկներ՝ բիգուդեներ: Հետագայում` մազերի գանգրացման առաջին մեխանիզմների ի հայտ գալով, մազերի գանգրացման սարքերը ստացել են բիգուդեներ անվանումը, որը հետո ձևափոխվել է բիգուդիների: Ճիշտ է նաև այն, որ Եվրոպայում գանգուր մազերի նորաձևությունը կարճատև է եղել: Կեղծամների և սանրվածքների գյուտից հետո մազերի գանգրացման սարքերը հայտնվել են դարակներում՝ փոշով ծածկված:

Այդ իրավիճակը փոխվել է 19-րդ դարում էլեկտրականության դարաշրջանի գալուստով: 1880 թվականին ֆրանսիացի վարսահարդար Մարսել Գրատոն հայտնագործել է մազերի գանգրացման աքցանը, որն օգնել է մազերին տալ ալիքային ձև՝ ավելի նման բնական տեսքին: 1920-ականներին շվեյցարացի գիտնական Եվգենի Սուտերը հորինել է առաջին էլեկտրական տափակաբերան աքցանը: Ավելի ուշ հայտնվել են թերմոբիգուդիները: Դրանք շատ հարմար չեն եղել օգտագործման համար, բիգուդիներն օգտագործելուց առաջ պետք էր տաքացնել: Որոշակի ջերմաստիճանի տաքացված բիգուդին հալել է մոմը և մազերին տվել գանգրություն:

Ժամանակակից բիգուդիները, ինչպես թերմոն, այնպես էլ սովորականները, շատ ավելի հարմար են օգտագործման համար, քան նախորդները, և դրանք ոչ մի վնաս չեն պատճառում օգտագործողին։ Մանրակրկիտ մտածված դիզայնի և օգտագործման տեխնոլոգիայի շնորհիվ նրանք գործնականում չեն չորացնում մազերը: Մեր օրերում բիգուդիներ օգտագործվում են ամենուր` ինչպես վարսավիրանոցներում, այնպես էլ տանը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՏոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակը