Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Եվրոյի ճանապարհը՝ ի հակակշիռ դոլարի. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ցանկացած ոք, ով քիչ թե շատ հետևում է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, փոքր-ինչ ծանոթ է արտարժույթներին, գիտի, որ 1999 թվականի հունվարին նոր արժույթ է հայտնվել աշխարհում։ Միացյալ Եվրոպայում եվրոն է սկսել շրջանառվել որպես արժույթ։ Եվրամիությանն անդամակցել ցանկացող երկրները ստիպված են եղել հրաժարվել իրենց պետական արժույթներից՝ ճանաչելով եվրոն։ Այդ արժույթի ներդրումը շատ ավելի հեշտացրել է ինչպես ֆինանսիստների, այնպես էլ սովորական զբոսաշրջիկների կյանքը: Հիմա Եվրոպայով մեկ ճանապարհորդելիս պետք չէ մտածել, թե որտեղ փոխել առկա արժույթը տեղական արժույթներով, հետո նորից մնացորդը փոխել հնով կամ նոր երկրի արժույթով: Նոր արժույթը սկսել է արագորեն տարածվել։ Շատ վերլուծաբաններ սկզբից կանխատեսել են դրա փլուզումը, իսկ որոշներն անգամ ի սկզբանե են չարախնդացել՝ կանխատեսելով եվրոպական արժույթի անկումը:

Բայց ներկա պահին, նույնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամերի ֆոնին, արժեթղթերի շուկաներում այն գնահատվում է դոլարից բարձր, և շատերը ցանկություն ունեն իրենց խնայողությունները պահել եվրոպական արժույթով։ Իսկ ամեն ինչ սկսվել էր ամերիկյան դոլարի ակտիվ արժևորումից։ Ֆինանսիստները հասկացել են, որ եվրոպական արժույթներից և ոչ մեկը միայնակ չի կարող մրցել Ամերիկայի Միացյալ Նահանգների արժույթի հետ։ Արդյունքում 1957 թվականին Հռոմում մի շարք եվրոպական պետությունների ներկայացուցիչներ ստորագրել են համաձայնագիր Եվրոպական տնտեսական ընկերության ստեղծման մասին։ Եվրամիության առաջին անդամներն ու հիմնադիրներն են եղել Ֆրանսիան, Բելգիան, Արևմտյան Գերմանիան (ԳԴՀ), Իտալիան, Լյուքսեմբուրգը և Նիդեռլանդները։

1969 թվականին Եվրամիության անդամ երկրների ղեկավարները քննարկել են մեկ միասնական դրամական միավորի ստեղծման հարցը։ Հետո՝ 1972 թվականին, Բրետտոն Վուդսի պայմանագիրը չեղարկվել է, և նույն թվականին ստորագրվել է Եվրոպական համաձայնագիրը, ըստ որի, փոխադարձ արժույթների տատանումները սահմանափակվել են։ Սահմանագիծը որոշվել է 2,2 %։ Որոշվել է, որ ամերիկյան դոլարի նկատմամբ եվրոպական արժույթների միավորումը կարող է տատանվել մինչև 4,5 %-ի սահմաններում: 1973 թվականին արժույթների փոխադարձ ազատ օգտագործման մասին համաձայնագիր է կնքվել Դանիայի, Անգլիայի և Իռլանդիայի միջև։

1978 թվականին եվրոպական արժույթները ֆոնդային շուկայի կտրուկ տատանումներից պաշտպանելու նպատակով համաձայնագիր է վավերացվել միասնական եվրոպական արժութային համակարգի զարգացման մասին, և դա դրական է ընդունվել բոլորի կողմից։ Հայտնվել է եվրոյի նախորդը՝ էքյուն: Այն ստեղծվել է որպես ԵՄ անդամ երկրների համար վճարման միջոց։ Էքյուն պետք է փոխարիներ ազգային արժույթներին։ Այն բանից հետո, երբ մնացած պետությունները ևս սկսել են միանալ Եվրամիությանը, եվրոպացի առաջնորդները որոշել են 1999 թվականին շրջանառության մեջ մտցնել նոր արժույթը՝ եվրոն: Այն երկրները, որտեղ շրջանառվելու էր եվրոն, պետք է համապատասխանեին որոշակի չափանիշների՝ հաշվի առնելով ֆինանսական վիճակը և երկրի բյուջեն։ Հետագայում ընդունվել են եվրոյի թղթադրամները և մետաղադրամները իրենց համապատասխան միասնական տեսքով, և որոշվել է այն պետությունների ցանկը, որոնց տարածքում շրջանառության մեջ կներդրվի նոր դրամական միավոր։

Եվ սկսած 1999 թվականի հունվարից եվրոպական արժույթը սկսել է իր շրջանառությունը աշխարհի և Եվրոպայի մարդկանց դրամապանակներով ու բանկային հաշիվներով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении