Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Նախկիններ-ներկաներ» դիսկուրսից անդին. Չալաբյանը հավակնում է երրորդ ուժի

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանը խարխափում է «նախկիններ-ներկաներ» հակամարտության ճիրաններում։ Թե՛ իշխանությունը, և թե՛ ընդդիմությունը ամեն ինչ անում են, որ քաղաքական դիսկուրսը դուրս չգա այդ շրջանակներից, այդպես ավելի հեշտ է, հնարավոր է սև-սպիտակ հակադրության ֆոնին պահպանել քաղաքական ազդեցությունը Հայաստանում և շարունակել իշխել կամ քաղաքական մեծ ազդեցություն պահպանել։ 

Ըստ էության, տարիներ շարունակ Հայաստանում երեք քաղաքական հոսանքների կողմնակիցներ են ձևավորվել՝ «նախկիններ», «ներկաներ» և «երրորդ ուժ»։ Եթե «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը տարածվում է միայն բացառապես հայհոյանքի, անտագոնիզմի, միմյանց վիրավորելու և դավաճան հանելու թեզերի շուրջ, ապա երրորդ ուժը, ինչպես ակնկալում են մարդիկ, ներկայացնում է ծրագրեր, չի հայհոյում, որևէ մեկին չի պիտակավորում, երկրի զարգացման հստակ տեսլական է ներկայացնում։ Նույնիսկ այսօր իշխանությանը մերձ կանգնած քաղաքական ուժերը, որոնք ժամանակին երրորդ ուժի անհրաժեշտության քարոզ էին տանում, իրենք էլ փորձում են դուրս չգալ առկա արատավոր դիսկուրսից, թեպետ հստակ հասկանում են, թե որն է իրական և արդյունավետ զրույցը Հայաստանի ապագայի վերաբերյալ։ 

Այսօր Հայաստանում միակ հոսանքը, որը կարելի է տեղավորել երրորդ ուժի շրջանակներում, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ու նրա կողմնակիցներն են։

Մայիսից կալանքի տակ գտնվող Չալաբյանը հոդվածների շարքով է հանդես եկել, ներկայացրել իր հստակ տեսլականը Հայաստանի արդիականացման, ռազմականացման, հայահավաքի, «Ազգային նոր պակտի» վերաբերյալ, որևէ քննադատություն, որևէ պիտակավորում և վիրավորանք նրա հոդվածներում չկա, մինչդեռ նա հենց պետք է ամենաշատը պիտակավորեր և հայհոյեր, քանի որ արդեն գրեթե 2 ամիս Նիկոլ Փաշինյանի կամքով գտնվում է անազատության մեջ։ Փոխարենը Չալաբյանը ներկայացնում է գործողությունների հստակ և արդյունավետ ծրագիր, որի իրականացման դեպքում Հայաստանի Հանրապետությունը շանս ունի վերագտնելու իրեն։

Փորձագետներն անկեղծորեն զարմանում են, որ նույնիսկ այն քաղաքական ուժերը և անձինք, ովքեր տարիներ շարունակ խոսել են երրորդ ուժի անհրաժեշտության մասին, այսօր չեն կանգնում Ավետիք Չալաբյանի կողքին, չեն բարձրաձայնում նրա տեսլականի արդյունավետությունն ու իրատեսությունը։ Խնդիրը պարզապես այն է, որ հավաքական նախկին ու ներկա դիսկուրսից դուրս իրենց հռչակող միավորումներն իրականում նույնպես անտագոնիզմի և առավելապաշտության ճիրաններում են և իրենք էլ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ են ուզում իրականում։ 

Փոխարենը ողջամիտ գաղափարները, ներկայացված ծրագրերը մնում են թղթի վրա և հասանելի են դառնում հանրության մի փոքր ադեկվատ զանգվածին։ Ավետիք Չալաբյանը հեծանիվ չի հորինել, նա ընդամենը մատչելի շարադրել է իր տեսլականը, որը շահեկանորեն տարբերվում է թե՛ գործող ապիկար իշխանության պատկերացումներից, և թե՛ ընդդիմության կոշտ և հայհոյախառն ու պաթոսախառը հռետորաբանությունից։ Նա ընդամենը ուղիներ է ներկայացնում, թե ինչպես կարելի է ստեղծված պայմաններում առավելագույնը հասնել Հայաստանի Հանրապետության համար։ Եվ այս առումով շատ ավելի տրամաբանական կլինի նրա շուրջ համախմբվելու հանրության ձգտումը։

Արմեն Գալստյան

ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների