Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչպես «գնել» մարդկանց լոյալությունը կամ կուսակցականացումը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է 

2018 թվականից ի վեր պետական համակարգի հետևողական քպականացում է տեղի ունենում։ Դա առավել ցայտուն է դրսևորվում հատկապես պատերազմից հետո: Մամուլում կարելի է հանդիպել բազմաթիվ հրապարակումների այն մասին, որ պետական ինստիտուտները համատարած կերպով «զտվում» են, որի հիմնական նպատակը ՔՊ-ի, իսկ ավելի ստույգ՝ Նիկոլի նկատմամբ լոյալության ձևավորումն է, իսկ մաքսիմում ծրագիրը՝ հնարավորինս շատ քաղծառայողների ՔՊ անդամ կամ գոնե համակիր դարձնելը։

Այս համատեքստում պետական համակարգի այն աշխատակիցները, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն կամ քննադատաբար են վերաբերվում իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը, համատարած կերպով ազատվում են աշխատանքից։ Բնականաբար, երբեք հաշվի չի առնվում պրոֆեսիոնալության, փորձի, օգտակարության (պետությանը) գործոնը։ Այս իշխանություններին պրոֆեսիոնալիզմն ընդհանրապես չի հետաքրքրում, իրենց անհրաժեշտ է թեկուզ պետական համակարգի կազմաքանդման հաշվին ՔՊ-ի կամ Փաշինյանի նկատմամբ հավատարմություն և դրական վերաբերմունքի ձևավորում։

Ըստ էության, իշխող կուսակցությունը նույնացվում է պետության հետ։ Մյուս կողմից՝ պետական համակարգի «մնացող» աշխատակիցներին, որոնք առնվազն չեզոք են, առավել ևս քպական են, փորձում են սիրաշահել պարգևավճարներով, աշխատանքը պահպանելու հավաստիացումներով: Դեռ չենք խոսում իրավապահների մասին, որոնց պարգևավճարներ են բաժանում կոնկրետ այն ժամանակ, երբ նրանք ընդդիմության նկատմամբ բիրտ ուժ են կիրառում։ Ավելին, իրավապահների այն ներկայացուցիչներն ու պաշտոնյաները, որոնք իրենց լիազորությունները չարաշահում են՝ ընդդիմության նկատմամբ առավել կոշտ բռնություններ կիրառելով, ավելի շատ են խրախուսվում, կոչումի կամ պաշտոնի բարձրացում են ստանում։ Այսինքն, փաստացի, պետական ինստիտուտների ու պետական բյուջեի հաշվին իշխանությունները փորձում են իրենց նկատմամբ վերաբերմունք «գնել»։

Այս գործելակերպը առավել ցցուն էր արտահայտվում «ժողովրդավարության» բաստիոնում անցկացված վերջին մի քանի ընտրությունների, առավել ևս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Պատահական չէ, որ հենց ՏԻՄ ընտրություններից առաջ են իշխանությունները սկսում այս կամ այն բնակավայրին բյուջեի հաշվին գումարներ տրամադրել, ինչ-որ ծրագրեր իրականացնել, որպեսզի մարդկանց կարողանան իրենց կողմը գրավել։ Օրինակ՝ բնակիչների վրա ազդելու ամենաընդունված, Նիկոլ Փաշինյանի սիրած ձևը դարձել է ասֆալտապատումը։ Որոշ բնակավայրերում իշխանությունները ընտրություններից առաջ են հիշում այդ մասին, շատ արագ մի քանի փողոց ասֆալտապատում են ու դա ներկայացնում որպես անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ երևույթ։

Ու որևէ մեկին չի էլ հետաքրքրում այդ ասֆալտի որակը, քանի որ այն հաջորդ տարի արդեն կարող է քանդվել, ինչի օրինակները բազմաթիվ եմ։ Իշխանություններին պետք է մարդկանց աչքին թոզ փչելու համար ինչ-որ երևացող աշխատանք ցույց տալ, որպեսզի նրանց իրենց կողմը գրավեն։ Դրան զուգահեռ, իշխող ուժին շատ քիչ է հուզում, որ մինչ այդ բազմաթիվ կարևոր և կենսական նշանակություն ունեցող խնդիրներ մնում են չլուծված։ Եվ ինչ ծրագիր էլ, որ պետության հաշվին իրականացնում են, ապա այն անպայման որպես մեծ լավություն են ներկայացնում, իսկ երբ այդ ծրագրերը կյանքի կոչելու հարցում խոչընդոտներ են ի հայտ գալիս, ապա մեղքը ընդդիմության վրա են գցում։

Օրինակ՝ այդպիսին է դարձել Վանաձորում 2,5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրի իրականացման հարցը, որով նախատեսվում է փողոցների, մանկապարտեզների, մշակույթի տների նորոգում: Վանաձորում ավագանու իշխանական թիմի ներկայացուցիչները ավագանու թատերականացված նիստեր են կազմակերպում, որպեսզի ընդդիմությանը մեղադրեն, որ նրանք նիստերին չմասնակցելով և բոյկոտելով՝ տապալում են խոշորամասշտաբ սուբվենցիոն ծրագրի իրականացումը։ Բայց ի սկզբանե իշխանություններն են տապալել ավագանու նիստերը՝ ընտրություններից ամիջապես հետո դատական գործընթաց սկսելով, որպեսզի ընդդիմության ներկայացուցիչը հանկարծ քաղաքապետ չդառնա։

Եվ քանի որ հիմա իշխանություններին հաջողվել է նշանակել քաղաքապետի իրենց պաշտոնակատարին, ապա հիմա ծրագրերի իրականացման անվան տակ փորձում են նրա նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորել և հնարավոր նոր ընտրություններից առաջ շահել մարդկանց համակրանքը։ Բացի այդ, իշխանությունները հատկապես շռայլ են սեփական թիմակիցների նկատմամբ. պետբյուջեից վճարվող պարգևավճարների, գործուղումների ու արտոնություններ տրամադրելու միջոցով փորձում են համալրել իրենց շարքերը կամ յուրայինների համար առանձնահատուկ բարենպաստ պայմաններ ստեղծել։ Եվ պատահական չէ, որ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե տարբեր ՊՈԱԿ-ներ կապված են իշխանական պատգամավորների հետ։

Պարադոքսալ վիճակ է ստացվում, քանի որ իշխանությունները մի կողմից շարունակում են խոսել ու քննադատել նախկինում եղած ընտրակաշառքները կամ կոռուպցիոն դրսևորումները, բայց մյուս կողմից էլ իրենք արդեն պետբյուջեի հաշվին, պետական համակարգի հաշվին փաստացի գնում են մարդկանց լոյալությունը և վերաբերմունքը՝ գիտակցելով, որ իրենք համապատասխան վստահություն չունեն և իրենց հիմնական հույսը այդ գործիքակազմի կիրառումն է։ Այդպիսով, իշխանությունները պետությունը դարձրել են իրենց «դուքյանը» և ծառայեցնում են նեղ քաղաքական շահերին։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов