Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վարչախումբն անցել է Չալաբյանի հարազատներին հետապնդելուն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հետապնդումները անցնում են բարոյականության բոլոր սահմանները։

Հայաստանում քաղաքական ընդդիմախոսների հետապնդումները նորություն չեն, նորություն չեն նաև նրանց ընտանիքների անդամներին այլ քաղաքական գործընթացներում ներքաշելու փորձերը, սակայն Նիկոլ Փաշինյանը մտադիր է նույնիսկ անբարոյական այս քայլով գերազանցել իր բոլոր նախորդներին։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, բանկի գործադիր կոմիտեի անդամ Արա Չալաբյանին ազատման դիմում գրելու պահանջ է փոխանցել։ Արա Չալաբյանը 2020 թվականի հուլիսից ղեկավարում է Կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտը, իսկ ԿԲ-ում սկսել է աշխատել դեռ 1998 թվականից։

ԿԲ-ն, որը անկախ մարմին է համարվում, ի տարբերություն այլ պետական գերատեսչությունների, մշտապես զերծ է մնացել քաղաքական գործընթացներին խառնվելուց, և այնտեղ աշխատել են մարդիկ, ովքեր տարբեր տարիների ընդդիմադիր տրամադրվածություն են ունեցել գործող իշխանությունների հանդեպ։

Նույն Մարտին Գալստյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո աշխատանքի էր ներկայանում կոտրված թևով։ Նա Տեր-Պետրոսյանի բողոքի ակցիաների ակտիվ մասնակից էր, բայց ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը երբևէ նրանից չի պահանջել ազատման դիմում ներկայացնել և նաև թույլ չի տվել քրեական հետապնդման ենթարկել, իսկ այսօր Մարտին Գալստյանն ինքն է հետապնդում սկսել Արա Չալաբյանի դեմ։

Արա Չալաբյանը Ավետիք Չալաբյանի եղբայրն է և ոչ պակաս հայտնի անձնավորություն Հայաստանի ֆինանսական համակարգում։ Փաստացի, փաշինյանական իշխանությունն ապացուցում է, որ ոչնչի առջև կանգ չի առնում իր ընդդիմախոսներին հետապնդելու գործում։ Սա, իհարկե, խոսում է այս իշխանության բարոյական կերպարի մասին։

Երբեք էլ պատրանքներ չենք ունեցել, թե փաշինյանական իշխանության ներկայացուցիչները որևէ բարոյական արգելակներ ունեն, բայց ֆինանսական համակարգի լավագույն մասնագետներից մեկին նման պահանջ ներկայացնելը նույնիսկ չի տեղավորվում պետական կառավարման համակարգի տրամաբանության մեջ։ Եթե հաշվի առնենք, որ այս իշխանության մեջ մեծաթիվ նախկիններ կան, իսկ Արա Չալաբյանը, ի տարբերություն իր եղբոր, քաղաքական գործունեությամբ, երբեք աչքի չի ընկել և չի էլ ներկայացրել իր քաղաքական դիրքորոշումները։ Թերևս միայն աջակցել է իր՝ քաղաքական հետապնդումների ենթարկվող եղբորը։

Արման Մինասյան

Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը