Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գուսլի. յուրօրինակ հնչյուններ արձակող երաժշտական գործիք. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատ պատմաբաններ համաձայն են այն կարծիքին, որ գուսլին սլավոնական ծագում ունի: Դրա անունն ասոցացվում է աղեղնալարի հետ, որը հին սլավոնները անվանում էին «գուսլա», և որը խփելիս արձակում էր հնչեղ ձայն: Նման օրինակով ստացվել է ամենապարզ երաժշտական գործիքը, որը դարերի ընթացքում բարելավվել է և, ի վերջո, վերածվել յուրօրինակ հնչյուններ արձակող երաժշտական գործիքի: Օրինակ՝ Վելիկի Նովգորոդում հնէաբանները գտել են փայտից պատրաստված գուսլի՝ ցնցող հեթանոսական զարդանախշերով: Մեկ այլ գտածո գործիքի երկարությունը ընդամենը 37 սմ է, և այն զարդարված է սրբազան խաղողի որթի փորագրություններով և նկարազարդումներով: Գուսլիի մասին առաջին հիշատակությունները թվագրվում են 6-րդ դարով: Դրանք սլավոնների մասին պատմող հունական ձեռագրերում են:

Բայց բուն Հունաստանում այդ գործիքը կոչվել է այլ կերպ՝ կիֆարա կամ պսալտերիմ: Վերջինս հաճախ է օգտագործվել կրոնական ծիսակատարությունների ժամանակ: Գուսլիի նման երաժշտական գործիքներ ունեցել են տարբեր ժողովուրդներ, և դրանք անվանվել են տարբեր կերպ: Ֆինլանդիայում դա եղել է կանտելեն, Իրանում և Թուրքիայում՝ կանունը, Գերմանիայում՝ ցիտրան, Չինաստանում՝ գուցինը, Հունաստանում՝ քնարը, Իտալիայում՝ տավիղը, Հայաստանում՝ քանոնը, և այլն: Հետաքրքիր է, որ հիմնականում ամեն երկրում այդ գործիքի անվանումը գալիս է «շչալ» և «բվվալ» բառերից: Եվ դա միանգամայն տրամաբանական է, քանի որ գուսլիի ձայնը նման է բվվոցի: Գուսլիները Ռուսաստանում չափազանց սիրված են եղել: Յուրաքանչյուր էպիկական հերոս կարողացել է նվագել դա՝ Սադկոն, Դոբրինյա Նիկիտիչը, Ալ յոշա Պոպովիչը և այլն:

Գուսլիները եղել են սկոմորոխների՝ թափառական երաժիշտների, հուսալի ուղեկիցները: Այդ երաժշտական գործիքով նվագել են ինչպես թագավորների, այնպես էլ հասարակ ժողովրդի համար: 17-րդ դարի կեսերին դժվար ժամանակներ են եկել սկամորոխների համար, քանի որ հաճախ ծաղրում էին թագավորական ազնվականությանը և եկեղեցական հեղինակությանը: Նրանց սկսել է սպառնալ մահապատիժ կամ աքսոր, իսկ երաժշտական գործիքները, ներառյալ գուսլիները, սկսել են ոչնչացնել որպես սատանայական իրեր: Գուսլ յարի՝ գուսլի նվագողի կերպարը սլավոնական բանահյուսության և գրականության մեջ եղել է երկիմաստ: Մի կողմից՝ գուսլ յարը կարող էր պարզապես զվարճացնել ժողովրդին, իսկ մյուս կողմից՝ շփվել այլ աշխարհի հետ և գաղտնի գիտելիքներ ունենալ:

Այդ ամենի շուրջ կան շատ գաղտնիքներ և խորհրդավորություններ, ուստի դա շատ հետաքրքիր թեմա է: Ժամանակակից աշխարհում ոչ ոք գուսլին չի կապում հեթանոսության հետ: Եվ եկեղեցին ևս ինքնին դեմ չէ այդ գործիքին: Գուսլիները երկար ճանապարհ են անցել և գոյատևել մինչ օրս: Եղել են քաղաքականության, հասարակության, հավատքի փոփոխություններ, բայց այդ գործիքը գոյատևել է և կարողացել մնալ պահանջարկված: Այժմ գրեթե յուրաքանչյուր սլավոնական ժողովրդական նվագախումբ ունի այդ երաժշտական գործիքը: Գուսլիները ստեղծում են անմոռանալի երաժշտություն իրենց հնագույն ձայնով և նվագելու պարզությամբ: Այն ունի հատուկ սլավոնական համ ու հոտ: Չնայած այն փաստին, որ գուսլիները ներկայումս տարածված են մարդկանց շրջանում, դրանք սովորաբար պատրաստվում են փոքր արհեստանոցներում: Դրա շնորհիվ գրեթե յուրաքանչյուր գործիք անհատական և եզակի ստեղծագործական նմուշ է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!