Երևան, 22.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ամանի տակը քերելու» քաղաքականություն. օրենքները՝ քաղաքական մահակ իշխանության ձեռքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս ՊԵԿ-ը շրջանառության էր դրել օրենքի մի նախագիծ, ըստ որի, հարկային մարմինները ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության անմիջական և ամբողջական հասանելիություն կունենան: Խոսքը «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի մասին է, որն ավելի ուշ հանվեց e-draft-ից: ՊԵԿ-ն ընդգծել է, որ քննարկումներից հետո նախագծերի վերջնական փաթեթը նորից հանրային քննարկման կներկայացվի:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ զրույցում անդրադարձել ենք այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են բխել խնդրահարույց, այդ թվում նաև վերոնշյալ դրույթը չվերանայելու պարագայում: «Եթե, ամեն դեպքում, քննարկումներից հետո ՊԵԿ-ին հնարավորություն տրվի բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն ստանալ, բանկային գաղտնիքի ինստիտուտը էլ ավելի կթուլանա, բանկային գաղտնիքը մատչելի կդառնա ավելի լայն շրջանակների համար: Պետք է հասկանանք, թե բանկային ինստիտուտը թուլացնելն ինչ հնարավորություն ու ռիսկեր ունի: Ինչպես նախորդ ծրագրերն ու նախագծերը, նաև սա են հիմնավորում ստվերի դեմ պայքարով, եկամուտների շարժի նկատմամբ վերահսկողությամբ և այլն: Սա, իհարկե, շատ կարևոր նպատակ է, ընդունելի գաղափար, բայց մեր դեպքում պետք է հաշվի առնենք ներկա իրողությունները և կառավարության գործելաոճը: Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները թիրախավորված հարկային քաղաքականություն, նաև վարչական գործընթացներ են իրականացնում: Վառ օրինակն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կիրառությունն է, ինչը որպես գաղափար ընդունելի է, բայց գործնականում տեսնում ենք, որ այդ օրենքի շրջանակներում միայն իշխանության ընդդիմախոսներն են անցնում: Իշխանության որևէ ներկայացուցչի մասով օրենքի շրջանակներում ուսումնասիրություն չկա: Այնպես որ, ինչպես ապօրինի գույքի, այնպես էլ վերոնշյալ նախագիծն օրենք դառնալու դեպքում հետագայում իշխանության ձեռքում կարող է մահակ դառնալ՝ իրենց ընդդիմախոսներին ճնշելու, նրանց վերաբերյալ որոշակի տեղեկատվություն հավաքելու և, բնականաբար, կիրառելու համար»:

Ընդգծելով, որ գաղափարն իրականում հասկանալի է, Պարսյանը նշեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ գործող իշխանությունն իր գործելաոճով, հախուռն քաղաքականությամբ համահունչ չէ նշվածին: Մեծ հաշվով, մենք գործող իշխանությունների, ՊԵԿ-ի նկատմամբ այդքան բարձր վստահություն չունենք, որպեսզի թույլ տանք քչփորել մեր բանկային հաշիվները: Բացի քաղաքական նպատակահարմարությամբ օրենքը կիրառելու ռիսկից, այլ խնդիր ևս կա: Առհասարակ, բանկային գաղտնիքի ինստիտուտը թուլացնելն իր հերթին կարող է որոշակի ռիսկեր բերել: Մասնավորապես, կարող է ավելացնել ստվերի ծավալը: Այսինքն, մարդիկ իրենց գումարները ոչ թե կպահեն հաշվի կամ բանկային քարտի վրա, այլ, օրինակ՝ տանը: Եթե նախագիծն ընդունվի այնպես, ինչպես ներկայացվել էր ի սկզբանե, ՊԵԿից խուսափելու պատճառ ունեցողները, նախօրոք իմանալով, որ ՊԵԿ-ը կարող է տեղեկատվություն վերցնել, այնպես կանեն, որ հաշվի կամ քարտի վրա գումար չլինի և որևէ գործարք չլինի»:

Տնտեսագետի խոսքով, կառավարությունն այս պահին համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրման համար հող է նախապատրաստում. «Դրա շրջանակներում, անշուշտ, ՊԵԿ-ը և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց մասով տեղեկություն պետք է ունենա, որ կարողանա ստուգել ներկայացված հայտարարագրերի արժանահավատությունը: Այն երկրներում, որտեղ հայտարարագրման ինստիտուտն ամբողջությամբ ներդրված է, համապատասխան կառույցներին վերահսկելու նման հնարավորություններ տրվում են: Մեր դեպքում խնդիրը դարձյալ ՊԵԿ-ի կարողությունն ու վստահելիությունն է, որը շատ ցածր է»:

Դիտարկելով թե՛ վերոնշյալ նախագծերը, թե՛ հայտարարագրման ինստիտուտի ներդրման հնարավորությունը՝ նա հավելեց. «Կարծում եմ՝ սրանք հասարակության բոլոր շերտերին ամբողջությամբ վերահսկելու մեխանիզմներ են: Գործող իշխանությունները փորձում են այդ մեխանիզմները ներդնել, ինչը թույլ կտա վերահսկել տնտեսությունը, դրամի շրջանառությունը, ֆինանսական գործարքները: Սրա միջոցով կկարողանան որոշակի վերահսկողություն իրականացնել նաև քաղաքական գործընթացների վրա. գաղտնիք չէ, որ այս իշխանությունը պարբերաբար խոսում է ընդդիմության «մեծ ու սև փողերի» մասին: Մյուս նպատակը ստվերի կրճատման հաշվին պետական բյուջեի մուտքերն ավելացնելն է: Գաղտնիք չէ նաև, որ կառավարությունն ի վիճակի չէ ապահովել իր կանխորոշած 7 տոկոս տնտեսական աճը:

Ի հաշիվ ստվերի՝ ցանկանում են այդ ցուցանիշն ապահովել՝ ցույց տալու, թե կարողանում են իրենց առջև դրված խնդիրը լուծել: Մինչդեռ սա նման է «ամանի տակը քերելու» քաղաքականությանը. այս դեպքում՝ ի հաշիվ ստվերի, ամեն գնով տնտեսական աճ ցույց տալ, բյուջե լցնել, ինչը կարող է հակառակ էֆեկտն ունենալ բնակչության կենսամակարդակի վրա: Եթե ամենափոքր խախտումների հետևից փորձեն գնալ, թվերը բացահայտել, դա ավելի մեծ ու բացասական էֆեկտ կարող է բերել»:

Պարսյանի խոսքով, փաթեթը վերանայելու ու քննարկումների համատեքստում ևս պետք է հաշվի առնել, որ խոշոր գումարներ տիրապետող անձանց համար ևս բանկային գաղտնիքի ինստիտուտը կարևոր է. «Նրանք, ովքեր իրենց գումարները փոխանցում են Հայաստան՝ այստեղի բանկերում պահելու համար, նշված նախագծի ընդունման դեպքում մեկ անգամ ևս կմտածեն՝ հասկանալով, որ ՊԵԿ-ի շարքային աշխատողը կարող է իրենց բանկային գաղտնիքը վերցնել ու օգտագործել տարբեր նպատակներով: Հաշվի առնենք նաև այն, որ պետական աշխատողների շրջանում գաղտնիության ինստիտուտը մեզ մոտ ամբողջությամբ ներդրված չէ, և շատ հաճախ տեղեկատվության արտահոսքեր են լինում, ինչն օտարերկրյա ներդրողի համար լրացուցիչ մտածելու առիթ է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր մեծանուն երգահան, վարդապետ Կոմիտասի մահվան օրն է Արդյո՞ք իրականում Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը նվազում է. «Փաստ»Ներկայացված է ներկառուցված ֆոտոքիմիական կուտակման մարտկոցով արևային մարտկոց, որն օր ու գիշեր էներգիա է ապահովումՀայաստանը թողարկել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի պատվիրակ Լեոյի երգն ու տեսահոլովակը Տասնյակ հասցեներում գազ չի լինի․ մանրամասներ «Թրամփի հաղթանակը չի ազդի ԱՊՀ-ում նախագծերի ֆինանսավորման վրա». «Փաստ»Արցախը երբևէ դարձյալ հայկական տեսնելու պայքարը պայքար է Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար․ «ՀայաՔվե» Արցախում կրակnցից ադրբեջանցի զինծառայող է մաhացել․ մանրամասներ «Ստեփանավանի թատրոնի վերականգնումը կնպաստի համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը». «Փաստ»«Պատիվ ունեմ»-ը ևս բոյկոտեց Հազիվ մի դարի պատմություն ունեցող երկրի հետ ի՞նչ «բազմադարյա» հակամարտություն. «Փաստ»Երկակի չափանիշներ հանցագործ Ադրբեջանի հարցում. «Փաստ»Վթար․ մի շարք հասցեներում ջուր չի լինի Կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Նշված հատվածներում ձյուն է տեղում Հայաստանի իշխանությունները դռներ են բացում Թուրքիայի առջև. «Փաստ»ՌԴ ԶՈՒ-ն Ռուսաստանի հինգ շրջաններում խոցել է Ուկրաինայի ԶՈՒ 18 անօդաչու թռչող սարքեր Աճ տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 22-ին Միջազգային հանրություն կոչվածի հետ աշխատանքը կարևոր է, բայց.... «Փաստ»Թարգմանված և փոխառված հասկացությունների տարաձև կիրառությունը շփոթ է առաջացնում. ինչպե՞ս են նախատեսում հարցը կարգավորել. «Փաստ»Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզը. «Փաստ»«Իշխանությունը թուլամորթ է, անգրագետների շարանը կառավարությունում պակասելու փոխարեն ավելանում է. գիտենք, թե իշխանություն դառնալու պարագայում ովքեր են լինելու կառավարության մեր անդամները». «Փաստ»Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ»Իմ ու Լևոնի ծանոթությունը. Սիրուշոն տեսանյութ է հրապարակել Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 98 մարդ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է շաբաթը Զոմբիի պես ապրում ենք՝ հարմարված պատերազմի կանոններին․ գիշերը հրթիռակոծվել է Խարկովը Բայդենը Ալիևին կոչ է արել ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները ԱՀ քաղհասարակության կազմակերպությունները դիմում են Միրզոյանին՝ չպետք է համաձայնվեք Բաքվի պահանջներին ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է արել ձյան պայմաններում Զավեշտալի է, որ COP29-ը անցկացվելու է Ադրբեջանում, որի հիմնական եկամուտը ստացվում է նավթից և գազից. CODA Երևանում և 7 մարզերում ժամերով լույս չի լինելու 12 ժամ ջուր չի լինելու Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հոկտեմբերի 22-ին,23-ին, 24-ին, 25-ին և 29-ին Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով․ եղանակն՝ առաջիկա օրերին Տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված. տարել են նաև չհրկիզվող պահարանը Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների ԱԱ-ում Հայկ Խլոյանը եզրափակչ դուրս եկավ Մենք Ռուսաստանի տարածքում բուֆերային գոտի ենք ստեղծել. Զելենսկի Աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն գործադրելու մեջ կասկածվող ուսուցչին են ձերբակալել Բախվել են «Lexus»-ն ու «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ ԱՄՆ-ն Ուկրաինային 800 միլիոն դոլար կտրամադրի՝ ԱԹՍ-ների արտադրության համար. Զելենսկի Բաքուն լռության է մատնում COP29-ն ընդունելու Ադրբեջանի հայտին Հայաստանի աջակցության պատճառների մասին. շվեդ փորձագետ Մ-23 ԱԱ․ Հայկ Խլոյանը կպայքարի տիտղոսի համար IDBank-ը և Իդրամը՝ Mantashyants Global Expo-ումԹուրքիայում սկսել են խոսել Հայաստանում «կենսաբանական լաբորատորիաների» սպառնալիքների մասին Կանաչապատ պուրակ՝ Նորք-ՄարաշումՇարքից դուրս եկած Intelsat արբանյակի մոտ 20 չճանաչված օբյեկտ է հայտնաբերվել Տեսանյութ. Շուշի-Լաչին ճանապարհին ադրբեջանական բեռնատար է շրջվելԵվրախորհրդարանում կքննարկվի հայ-ադրբեջանական հարաբերությունները և Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը Պուտինը հանդիպումներ կունենա Հնդկաստանի, Իրանի, Թուրքիայի, Չինաստանի և Պաղեստինի առաջնորդների հետ