Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Գործ ունենք էկոլոգիական լայնամասշտաբ աղետի հետ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Տարիներ առաջ մեր կազմակերպությանը հրավիրեցին Հովտաշեն՝ ահազանգելով արագիլների աղտոտման մասին, այնտեղ անկած արագիլ նաև հայտնաբերեցինք: Փորձաքննություն եղավ, ասացին, որ փետուրները յուղոտվել են, դրա համար չի կարողացել թռչել և անկել է: Հետո արագիլների աղտոտման դեպքերն ավելացան, բնապահպանական շարժում սկսվեց, կամավորները և միջազգային կազմակերպությունները սկսեցին օգնել արագիլներին և այլն: Կարծիք կար, որ հաջորդ տարիներին նման դեպքեր չեն լինի, քանի որ ուղղակի ինչ-որ յուղային ապրանք տանող մեքենան շուռ է եկել ջրի մեջ և աղտոտել այն, հետևաբար՝ նաև արագիլներին: Բայց այդպես չեղավ. 2017 թ.-ից հետո անընդհատ բախվում ենք այս խնդրի հետ: Ամեն տարի հունիսի վերջերին, հուլիսին արագիլների աղտոտման խնդիրն առաջանում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բնապահպան Սիլվա Ադամյանը:

Պատկան մարմինների մեկնաբանությամբ, պատճառը աղբավայրերն են, որտեղ սնվում են արագիլները: «Սա իրականություն է, բայց միայն սա չէ պատճառը, մասնագետները պնդում են, որ ջրային ռեսուրսները յուղային նյութ են պարունակում, ինչը կարող է վնասել արագիլների փետուրներին»,-նշում է մեր զրուցակիցը: Բայց սրանք ընդամենը վարկածներ են, հստակ պատճառները որևէ մեկը չգիտի: «Այս առումով պատկան մարմինները, հատկապես տեսչական մարմինը, իրենց տեղում չեն, ոչինչ չի արվում այս խնդրի առաջացման պատճառները պարզելու համար: Այն, ծածկվելով միջազգային կազմակերպությունների, կամավորների և ՀԿ-ների աշխատանքով, փորձում է ցույց տալ, որ աշխատում է»,-հավելում է բնապահպանը:

«Լինում են արագիլների անկման դեպքեր, քանի որ արագիլն ուղղակի կարող է սովից սատկել՝ չկարողանալով իր բուն բարձրանալ, սնունդ հայթայթել, աղտոտել իր ձագուկներին և այլն: Հիմա պետք է խոսենք այն մասին, որ Հայաստանում, մասնավորաբար Արարատյան հարթավայրում ունենք էկոլոգիական լայնամասշտաբ աղետ, որի լուծմամբ զբաղվում են բացառապես կամավորները: Բոլոր ահազանգերն ուղարկում եմ նաև տեսչական մարմնին, բայց կառավարությունը, շրջակա միջավայրի նախարարությունը լռում են, տեսչական մարմնի մասին չեմ էլ խոսում արդեն: Տեղում որևէ հետազոտություն չի արվում: Սա մեկ անգամ ևս փաստում է, որ մեր երկրում շրջակա միջավայրի պահպանությունը շատ ցածր մակարդակի վրա է դրված»,-ընդգծում է Ադամյանը:

Երբ կենդանին վտանգ է զգում, նա սկսում է տեղափոխել իր բնադրավայրը: «Դեռևս այդ վիճակում չենք, բայց եթե որևէ քայլ չարվի, հնարավոր է նաև՝ արագիլներն ուղղակի հեռանան: Մի կողմից՝ կա հարցի, այսպես ասենք, հոգևոր կողմը՝ արագիլը Հայաստանի սիմվոլն է: Մյուս կողմից՝ կկտրվի էկոլոգիական շղթան, հայտնի չէ, թե դրանից հետո ինչ կլինի, օրինակ՝ կարող է ջրային փոքր կենդանիների և գորտերի պոպուլյացիան շատանալ, բնության մեջ ինչ-որ բան խախտվի: Մի կենդանու կորուստը բնության մեջ շատ բան կարող է փոխել»,-ասում է բնապահպանը:

Նրան անհանգստացնում է մեր երկրում ցանկացած՝ մեծ ու փոքր հարցերի դեպքում պատկան մարմինների դրսևորած այս անտարբերությունը: «Որևէ մեկն իր տեղում չէ, բոլոր ոլորտներում մասնագետների պակաս կա: Մասնագիտացված ՀԿ-ներ կան, անհատներ, որոնք կարող են առաջարկներ ներկայացնել, խորհուրդներ տալ, բայց նրանց ուղղակի չեն լսում: Նույն հանքարդյունաբերության ոլորտում, տեսեք, մեկ օրում Լոռիում 5-6 հանրային լսում են նախաձեռնել: «Ընդերքի մասին» օրենքն էլ ընդունեցին, ինչ ուզեն, կանեն: Եվ այս իրավիճակում հույս ունենալ, որ ինչ-որ բան կանեն արագիլներին փրկելու համար... Դա կանեն կա՛մ կամավորները, կա՛մ էլ միջազգային կազմակերպությունները: Մինչդեռ պետական մոտեցում պետք է լինի, մեր գիտական սեկտորը ողբալի վիճակում է, մասնավորաբար՝ կենդանաբանության, պետությունն ամեն ինչ բաց է թողել, ոչնչի մասին չի մտածում»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրան զայրացնում է այն փաստը, որ այսքան խնդիրների մեջ, հիմա, երբ մենք փաստացի երկիր ենք կորցնում, բոլորը Քրիստոսի արձանի հարցն են քննարկում:

«Ինքս կողմ եմ այդ արձանի տեղադրմանը, Հայաստանը դառնալու է մի վայր, որտեղ ժամանելու են աշխարհի քրիստոնյաները: Այո, նախքան որոշում կայացնելը պետք է փորձաքննություններ անել, հանրային լսումներ կազմակերպել, եթե կարիք լինի, փոխել տեղը, մինչդեռ նախարարությունները, պետական կառույցները մեկը մյուսից կարծես անտեղյակ լինեն: Սա պարզ օրինակն է նրա, թե ինչպես են աշխատում պետության ներսում գերատեսչությունները՝ կարևոր հարցերը մոռացած, իրարից անտեղյակ»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)