Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պենդերեցկու անվան փառատոնը լեհ-հայկական բարեկամական հարաբերությունների ևս մեկ փայլուն վկայություն է. Լեհաստանի դեսպան

ՄՇԱԿՈՒՅԹ

Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի շրջանակում տեղի ունեցավ լեհ մեծ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու արվեստին նվիրված համերգային երեկո, որի ընթացքում հնչեցին Պենդերեցկու Ջութակի թիվ 2 կոնցերտը՝ «Մետամորֆոզներ» և Թիվ 4 սիմֆոնիան՝ «Ադաջո»։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ ջութակահար Լետիցիա Մորենոն։ Երեկոն ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Ֆիլհարմոնիկից NEWS.am-ին հայտնում են, որ Պենդերեցկուն նվիրված համերգային երեկոյին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը։ Դեսպանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ իր համար մեծ պատիվ է խոսել մի բեմից, որտեղ 20-րդ դարի լեգենդար լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին ոչ վաղ անցյալում ղեկավարել է իր գլուխգործոցների կատարումները։ «Քշիշտոֆ Պենդերեցկին հաճախ էր այցելում Հայաստան և մեծ ճանաչում էր վայելում իր նախնիների երկրում։ 2009 թվականին նրան շնորհվել է ՀՀ պատվո շքանշան, իսկ 2013 թվականին՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալ։ Վերջին անգամ նա Հայաստան այցելեց 2018 թվականին՝ նախ փետրվարին, իր ծննդյան 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակում, ապա հունիսին՝ որպես Արամ Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային մրցույթի պատվավոր ժյուրիի նախագահ։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Պենդերեցկին գրեց իր թիվ 3 սաղմոսը։

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ժամանակակից դասականների փառատոնը Քշիշտոֆ Պենդերեցկու անունով կոչելու նախաձեռնությունը։ Այս փառատոնը լեհ-հայկական խոր և բարեկամական հարաբերությունների ևս մեկ փայլուն վկայություն է»,- իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։ 

Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում անցկացվում է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը։ Վաղը տեղի կունենա փառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում կհնչեն երկու համաշխարհային պրեմիերաներ՝ Վալենտին Սիլվեստրովի թիվ 9 սիմֆոնիան և Կառլ Ջենկինսի Երգչախմբային պասակալիան, որը նվիրված է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Երեկոյի ընթացքում կներկայացվի նաև Տիգրան Մանսուրյանի Յոթ աղոթք սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից ստեղծագործությունը բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար։

Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակ