Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է միջազգային հանրությունը ջայլամի դերակատարություն ստանձնել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ներկա իշխանությունների և, այսպես ասած, «նախկինների» կառավարման ժամանակահատվածների միջև բազմաթիվ համեմատականներ ու զուգահեռներ են հաճախ տարվում։ Եվ այդ համեմատականների հիմնական շրջանառողները գործող իշխանություններն են։

Նրանք մեծ թափով շարունակում են անցյալը սևացնելու և ամեն ինչ խտացված գույներով ներկայացնելու քաղաքականությունը՝ ցույց տալու համար, որ եթե հիմա ևս ձախողումներ կամ սխալներ կան, ապա դրանք նախկինից եկող հանգամանքների արդյունք են։ Բայց Փաշինյանի կառավարման 4 տավա և դրան նախորդող շրջանի հետ կապված յուրահատուկ նրբություններ միանգամից նկատելի են դառնում։ Մասնավորապես, եթե նախկինում Հայաստանում մի փոքր միջադեպ էր տեղի ունենում, ապա միջազգային հանրության որոշակի շրջանակներ և, այսպես կոչված, իրավապաշտպաններ միանգամից մեծ աղմուկ էին բարձրացնում։ Եվ դրա շրջանակներում տարբեր զեկույցներ էին կազմվում, քննադատություններ էին հնչում ու ներկայացվում էր, թե Հայաստանը հեռանում է ժողովրդավարական արժեքներից և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներից։

Բայց գործող իշխանությունների կառավարման շրջանում բացահայտ կերպով վերից վար կոպտորեն ոտնահարվում են ժողովրդավարության և մարդու իրավունքների բոլոր հիմնական սկզբունքները, սակայն նրանց գործողությունների վերաբերյալ մարդու իրավունքների ու ժողովրդավարության հետ կապված միջազգային շրջանակների, մասնավորապես եվրոպական կառույցների կողմից որևէ քննադատական խոսք չի հնչում։ Միևնույն ժամանակ, քաղաքական հետապնդումների ծավալներն արդեն անցել են բոլոր սահմանները, նույնիսկ մարդկանց առողջական վիճակը հաշվի չի առնվում։

Եվ եթե նման երևույթներ տեղի ունենային նախկինում, ապա Հայաստանի վրա հուժկու միջազգային ճնշում կբանեցվեր, անգամ որոշակի միջազգային կառույցներից հեռացնելու հարցը կբարձրացվեր։ Բայց ներկայում միջազգային հանրության լռությունը նույնիսկ խրախուսող նշանակություն է ունենում ՀՀ իշխանությունների համար ոչ միայն իրենց սկսած գործելաոճը շարունակելու, այլև նոր տեմպ հաղորդելու համար։ Ավելին, իշխանությունները արտաքին աշխարհում ներկայանում են ժողովրդավարության բրենդով, իսկ ԵԽԽՎ-ն և այլ կառույցներ ընդունում են Հայաստանում «ժողովրդավարության նշանակալի առաջընթացը» փաստող բանաձևեր։ Ուստի, հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ է միջազգային հանրությունը ջայլամի պես գլուխը խոթում ավազների մեջ՝ չտեսնելու տալով, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանում, ինչպես են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն արժեզրկվում։

Թերևս պատասխանն այն է, որ Փաշինյանի իշխանությունը գլուխը կախ կատարում է արտաքին ուժերի հրահանգները՝ երկրորդական համարելով այն հանգամանքը, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ մեր պետության համար։ Այսինքն, ՀՀ իշխանությունները ոչ թե Հայաստանի շահերն են թելադրում արտաքին աշխարհին, այլև իրենք են գերազանց կերպով սպասարկում ուրիշների շահերը, որոնք մեծամասամբ ոչ մի կապ չունեն մեր պետական ու ազգային շահերի հետ, այլ ընդհակառակը։ Ու պատահական չէ, որ, ըստ այդմ էլ, արտաքին որոշակի շրջանակներ գովաբանում են Հայաստանի իշխանություններին, նրանց համար բոնուսներ սահմանում և ավելացնում իբր ժողովրդավարության առաջընթացի համար նախատեսված գումարները, որ առանց այն էլ պետբյուջեի վրա նստած իշխանավորներն, աշխատանքի իմիտացիա ստեղծելով, իրենց համար ավելի շռայլ ծախսեր կատարեն։ Մյուս կողմից էլ՝ արդեն տարիուկես ժամանակ է անցել, գերիների հարցը լուծված չէ, բայց ՀՀ իշխանությունները կեղծ «խաղաղության օրակարգի» լոզունգների ներքո բանակցում են ճանապարհները բացելու, սահմանազատում իրականացնելու և այլ հարցերի շուրջ։

Մարդու իրավունքների մասին ամեն անգամ ճառեր կարդացող միջազգային հանրությունը գերիների վերադարձի կազմակերպման հարցում լուռ է, իսկ ՀՀ իշխանություններն էլ չեն ցանկանում բանակցություններում որպես նախապայման առաջ քաշել այդ հարցը։ Ադրբեջանցիներն ընդհանրապես ոտնահարում են բոլոր միջազգային նորմերը, արդեն մարդիկ են գողանում մեր երկրից, տիրանում են սահմանամերձ շրջանների բնակիչների անասուններին և ունեցվածքին, ահաբեկում են մարդկանց։ Բայց Փաշինյանը միայն ընդդիմության վրա քար նետելով է զբաղված ու այդպիսի կարևոր հարցերը ինչպես հարկն է չի բարձրացնում միջազգային հանրության առաջ և կոնկրետ երաշխիքներ պահանջում։ Իսկ կեղծ իրավապաշտպաններն էլ, որ նախկինում չնչին հարցերից մեծ աղմուկ էին բարձրացնում, էկրաններից չէին իջնում, հիմա անգամ ծպտուն չեն հանում, երբ հարցը վերաբերում է սահմանամերձ բնակավայրերի բնակչության ու արցախահայության իրավունքների պաշտպանությանը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»