Երևան, 01.Փետրվար.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վայրի խաղողի գինի. քիչ «նորաձև», սակայն բացառիկ խմիչք. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Իտալական գինեգործությունը բազմամյա պատմություն ունի, իսկ Լամբրուսկո, այսինքն՝ վայրի խաղողի ավտոխրոն տեսակները դրա անփոխարինելի բաղադրիչներն են: Այդ անունը միավորում է կարմիր խաղողի բազմաթիվ տեղական տեսակներ: Ներկայումս դեռ քննարկվում է, թե արդյո՞ք դրանք տարբեր տեսակներ են, թե՞ մեկ տեսակի կլոններ են: Իտալացիները դրանց պարզապես անվանում են վայրի խաղող, այսինքն, այդպես կոչում են և՛ որթատունկը, և՛ խաղողը, և՛ խմիչքը։ Այդ խաղողի հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ այն հեշտությամբ խաչաձև փոշոտվում է խաղողի այլ տեսակների հետ։

Այսինքն, եթե, օրինակ՝ տնկենք Մուսկատ կամ Իզաբելլա, ապա պետք է իմանալ, որ, ի վերջո, ցանկացած մայրցամաքում և ցանկացած խաղողի այգիներում վայրի խաղողի հետ միասին այն կտա հայտնի կամ անհայտ յուրատեսակ համ։ Լամբրուսկոն կարող է ցանկացած անակնկալ կազմակերպել՝ «ամուսնանալով» որևէ հարևան խաղողի որթի հետ։ Ներկայումս Իտալիայում Լամբրուսկո խաղողից ըմպելիք հիմնականում արտադրվում է Էմիլիա-Ռոմանիա տարածաշրջանում և մի քիչ էլ՝ Լոմբարդիայում։ Դրանք փրփրուն կամ կիսափրփրուն գինիներ են՝ պատրաստված խաղողի տեղական տեսակներից՝ Grasparossa, Monstericco, Salamino և այլն։ Ի դեպ, տեղացիները այդ խմիչքին բազմաթիվ ապրանքանիշերի անուններ են տվել։ Լամբրուսկոն հիմնականում ունենում է գեղեցիկ ռուբինի երանգ, այն կարմիր գինիներից ամենաթեթև երանգ ունեցողն է:

Բացի այդ, լինում են վարդագույն և նույնիսկ սպիտակ գինիներ, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ ծաղկեփունջն ու բույրը։ Ցավոք սրտի, խանութներում կարելի է գտնել էժանագին Լամբրուսկոներ, որոնք բացի անվանումից ոչ մի ընդհանուր բան չունեն այդ իսկական գինու հետ։ Լամբրուսկո ապրանքանիշերի մեծ մասը իրենց ոլորտում իրական էնտուզիաստների տքնաջան աշխատանքի արդյունքն են, որը աստիճանաբար սերնդեսերունդ փոխանցել են խաղողագործներն ու գինեգործները: Այդ գինին իր ծաղկումն ապրել է այն ժամանակ, երբ 20-րդ դարի երկրորդ կեսին Ամերիկայում քաղցր գինիները նորաձև են դարձել: Այժմ այդ ըմպելիքն այնքան էլ տարածված չէ, քանի որ չոր գինիներն են մոդայիկ, չնայած այն ունի նաև իր՝ նվիրված երկրպագուները։

Եթե դուք հանգստանում եք Իտալիայում, ապա աստված ինքն է պատգամել ձեզ փորձել «վայրի խաղողի» այդ գինին, մանավանդ` հավանական է, որ հռոմեացի գեներալներն ու կոնսուլներն են ժամանակին նման խմիչք ըմպել: Լավ երևակայությամբ կարելի է պատկերացնել, թե ինչպես է Հուլիոս Կեսարը համտեսում այդ գեղեցիկ և բուրավետ ըմպելիքը: Լամբրուսկոյի գրեթե բոլոր ապրանքանիշերն արտադրվում են երկրորդական խմորման մեթոդով, այսինքն` թույլատրվում է այն խմորել ոչ թե առանձին շշերի մեջ, ինչպես դասական շամպայնի դեպքում է, այլ մեծ տարաներով։ Չնայած երբեմն կարելի է հանդիպել և առաջին տարբերակին:

Լամբրուսկո խաղողի որոշ գինիներ ունեն իրենց սեփական DOC կատեգորիան, որտեղ, ընդ որում, խստորեն հաստատագրված է, որ բացի Լամբրուսկո խաղողից կարելի է օգտագործել միայն Անչելոտտա խաղողը, որն օգտագործվում է խմիչքին ավելի ինտենսիվ կարմիր երանգ հաղորդելու համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոշոր հրդեհ Հայաստանում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար «ՄՈՒԼՏԻ ԱԳՐՈ»-ն շարունակում է հաղթարշավը միջազգային էքսպոներում Նավթի գները թեթեւակի բարձրանում են Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպանը սեր է խոստովանել Ռուսաստանին ՀԷՑ-ից տեղեկացնում են՝ լույս չի լինելուԵՄ-ն ավելի շատ հոսանք է ստացել արևից, քան գազից ԱՄՆ-ն իրանական 7 կազմակերպությունների ներառել է սև ցուցակում 121 մլն եվրո․ գրանցվել է ԱՊԼ-ի պատմության ռեկորդային տրանսֆերը «Մալաթիա» տոնավաճառը փակում են. առեւտրականների բողոքի ակցիան․ ուղիղ Ավետիք Չալաբյանն անդրադարձել է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգությանը Պաշտոնական հաղորդագրություն Արցախից ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները և ժամանակացույցը Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել Արցախ Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Երևանի Գոգոլի փողոցում այրվել է ավտոմեքենա Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է համածառայակիցը Շուտով Երևանում կերթևեկի 15 նոր տրոլեյբուս Ինչո՞ւ է որակազրկվել Հակոբկոխյանի որդին Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով Ֆրանսիան Ուկրաինա կուղարկի լրացուցիչ 12 «CAESAR» հաուբից Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի մոտակա ձորակը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից. Հաագայում հայկական կողմն արձագանքում է Ադրբեջանին Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ Վանաձորի գազալցակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը Ֆինլանդիայում սկսել են արտադրվել «Արևային» ավտոմեքենաներ Սարավան-«Զանգեր» հատվածում մառախուղ է․ ՀՀ 4 մարզում ձյուն է տեղում Համակարգչային խաղասրահից գողացել են հեռուստացույցներ, խաղային համակարգիչներ՝ մետաղադրամի սարքերով Արցախում 183 երեխա ծնվել է շրջափակման մեջ, 4700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը Բարեփոխումը պետք է սկսել ջրի հաշվառման արդյունավետ մեխանիզմի ներդրումից․ Փաշինյանի այցը Ջրային կոմիտե Ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ՝ Ավինյանը բարձր վարկանիշ եւ վստահություն չունի. Մեսրոպ Առաքելյան. «Հրապարակ»Դալասի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ԱՄՆ-ում ճանաչվել է 2022-ի լավագույն շինություն (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ Արցախում նիստ է անցկացվել Հանդուրժելն այլևս կործանման ու ազգային խայտառակության վերջնագիծն է... «Փաստ»Պաշտոնական նոր հաղորդագրություն՝ շրջափակված Արցախից Հայ-ադրբեջանական նոր պատերազմի սպառնալիքը չափազանց իրական է. Միջազգային ճգնաժամային խումբ հետազոտական կենտրոնի զեկույցը Սիսիանավանցի Վարդանյանների ընտանիքի նախաձեռնությամբ Սիսիանի քաղաքային պանթեոնի մուտքի մոտ «Առյուծներ» են տեղադրվել Առաջիկա օրերի եղանակը ԵՄ-ն կոչով դիմել է Ադրբեջանին Ըստ Ռուբեն Վարդանյանի, մենք ունենք մեկ ճանապարհ ԱՄՆ-ը Կիևին F-16 կործանիչներ չի տրամադրի. Բայդեն Տարադրամն այսօր 10-օրյա արձակուրդից հետո Արցախում դասերը վերսկսվել ենՄոսկվայում քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը Արցախցիների հերթական խումբը վերադարձավ հայրենիք. 50-օրվա բաժանումից հետոԱդրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Իրան մեկնելուց Ակվատլոն՝ ըմբշամարտ ջրի տակ և... ոչ միայն. «Փաստ»