Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ծուռ հայելիների «ժողովրդավարական» թագավորություն. Ավետիք Չալաբյանի արձանագրումը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը բանտից նամակ է գրել՝ անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան ողբերգական հանգամանքներին։

Նա արձանագրում է, թե ճակատագրի հեգնանք է, որ Հայաստանի ժողովուրդն արդեն երկրորդ անգամ անվերապահ և անսահմանափակ իշխանություն է տվել ղեկավարող խմբին, ընդ որում, եթե առաջին անգամ դա համընդհանուր ոգևորությամբ, դրական ակնկալիքների, անցյալի մերժման ֆոնին էր, ապա երկրորդ անգամ սա պարադոքս էր, եթե չասենք կոլեկտիվ ինքնախաբեություն։

Նրա խոսքով, հուսալ, որ ժողովրդավարական մեխանիզմներով 5 տարին մեկ ընտրությունների գնալով հնարավորություն կա փոխելու այս իրականությունը՝ միամտություն է, իշխանությունը, մեկ անգամ իրեն ենթարկելով իրավապահ համակարգը, ընդունակ է նրա միջոցով հնազանդության մեջ պահել հասարակության պակաս կրթված մեծամասնությանը և նրա միջոցով պարբերաբար վերարտադրվել՝ ֆորմալ տեսանկյունից պահպանելով «ժողովրդավավարության» շղարշը։

Չալաբյանը օրինակ է բերում 20-րդ դարի Մեքսիկայի պատմությունը, որը, ֆորմալ իմաստով ունենալով ժողովրդավարական ընտրություններ, իրականում մոտ 70 տարի ունեցել է միակուսակցական իշխանություն։

Ամենաողբերգական արձանագրումը, որ անում է Ավետիք Չալաբյանը, իրավապահ համակարգում ստեղծված իրավիճակն է։

«Վերջին 2 ամսում, գտնվելով կալանավայրում, ինձ «բախտ վիճակվեց» ամենօրյա ռեժիմով շփվել «իրավապահ» համակարգի տարբեր ներկայացուցիչների՝ դատավորների, դատախազների, քննիչների և ոստիկանների հետ: Մարդկանց, որոնց հետ ես երբեք չեմ առնչվել իմ նախորդ ողջ կյանքում, և որոնք ինձ համար մի անհայտ նոր աշխարհ էին: Այդ մարդկանց մեծ մասին առանձնացնում է հլու, իշխանության հանդեպ երբեմն աբսուրդի հասնող կամակատարությունը։ Նրանք առանց բացառության գիտակցում են, որ Արմենի, իմ, կամ մեր նման ուրիշների դեպքում նրանք օրենքի և իրավունքի հետ կապ չունեցող, բռի և կոպիտ պատվեր են կատարում, սակայն շարունակում են այն կատարել ստրուկի հնազանդությամբ»,- նշել է Չալաբյանը՝ օրինակ բերելով օսմանյան սուլթանների կողմից ստեղծված ենիչերիների կորպուսը։

Ավետիք Չալաբյանը զարմանք է հայտնում, որ մեր ժամանակներում կարող են լինել մարդիկ, որոնք առանց մտածելու, առանց գիտակցելու իրենց վրա դրված պատասխանավությունը՝ ստրկամտորեն ծառայում են գործող իշանություններին։

Ցավալիորեն այն, ինչ արձանագրում է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրը, բոլորս կարող ենք տեսնել մեր շրջապատող մարդկանց մեջ։ Եվ, ըստ էության, հարկավոր է ամեն ինչ անել հանրությանը կրթելու, գիտակցությունը բարձրացնելու համար, այլապես Հայաստանի Հանրապետությունը գոյատևման շանսեր չի ունենա։ 

Ռուբեն Հակոբյան 

Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»