Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչո՞ւ է գարեջրագործության առումով երբեմն մոռացվում Ավստրիան. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ սկսվում է բանավեճ Եվրոպայի ամենահին գարեջրի մասին, սովորաբար սկսում են անվանել գարեջրի գործարաններ Գերմանիայից, Բելգիայից և Չեխիայից։ Այդ երկրները գարեջրագործության առաջամարտիկներն են։ Այստեղ են հորինվել մի քանի տասնյակ տեսակների հանրահայտ գարեջրերը։ Սակայն, այդ երկրներից բացի, կա ևս մեկը, որը, որպես կանոն, մոռացվում է։ Խոսքը Ավստրիայի մասին է։ Իսկ այդ երկրի ամենահին բրենդը Puntigamer-ն է։

Ընդհանրապես, համարվում է, որ այդ ապրանքանիշի պատմությունը սկսվել է 1478 թվականին Ֆելդկիրխեն քաղաքում։ Հենց այնտեղ է հայտնվել գարեջրի առաջին գործարանը։ Ինչպես այն ժամանակվա մյուս գարեջրագործական գործարաններից շատերը, այն ևս չի ունեցել իր անունը, և դրա իմաստը չի էլ եղել: Այն ժամանակ գարեջուրն ավելի հեռու չէր տարվում, քան մոտակա պանդոկները, և բոլորի համար միանգամայն պարզ էր, թե որտեղ է ստեղծվել այդ գարեջուրը։ Ընկերությունն իր ժամանակակից անվանումը ստացել է ի պատիվ գործարանի հիմնադիրների ընտանիքի ազգանվան, որոնք հետագայում դարձել են իրենց տարածաշրջանի ամենամեծ մագնատները։ Պունտինգամ ընտանիքը ուներ հյուրանոց, այգիներ, իսկ 14-րդ դարից սկսած՝ նաև գարեջրի գործարան։ Արժե ասել, որ նույնիսկ այսօր Ֆելդկիրխենը դժվար թե կարելի է անվանել մեծ բնակավայր, այն ընդամենը հինգ հազար բնակիչ ունի։

Իսկ 1478 թվականին այնտեղ հազարից էլ քիչ մարդ էր ապրում։ Այսպիսով, այնտեղ հիմնելով իրենց գարեջրի գործարանը՝ Պունտինգամ ընտանիքը ստիպված էր անմիջապես մտածել շուկան ընդլայնելու մասին։ Չնայած ի՞նչ կար մտածելու, ճանապարհն այն ժամանակ մեկն էր ու տանում էր դեպի հարավ։ Ուստի սայլերը Puntigamer գարեջուրն սկսել են տեղափոխել մոտակա այն բնակավայրերը, որտեղ գարեջրի գործարաններ չեն եղել։ Հեսսենդորֆ, Ֆերնից, Մել լա, Գրամբախ՝ սրանք այն վայրերի անուններն են, որտեղ հայտնվել է Պունտինգամ ընտանիքի գարեջուրը։ Չնայած ընկերության կողմից հայտարարված ձեռնարկության պատկառելի տարիքին, նրա մասին հավաստի տեղեկություններ հայտնվում են միայն 19-րդ դարի սկզբին: Հայտնի է, որ 1810 թվականին Պունտինգամի ձեռնարկությունը դարձել է ամենամեծը Գրացի շրջանում։ Թեև պետք է անմիջապես նշել, որ այդ պահին ձեռնարկությունն արդեն պատկանում էր Քնաբլ ընտանիքին: Նրանք շատ հաջող էին զարգացրել բիզնեսը և հաջողության ալիքի վրա որոշել էին վաճառել արտադրությունը շահույթով։

Արդյունքում, 1840 թվականին Ֆրանց Հոլդն է դարձել այդ գարեջրի գործարանի սեփականատերը, և նա արտադրությունը հասցրել է բոլորովին այլ մակարդակի։ Նա արագորեն ներգրավել է ներդրողների և սկսել լայնածավալ արդիականացում։ Խմիչքի որակը նկատելիորեն բարելավվել է, և արդեն հնարավոր է դարձել այն ապահով կերպով արտահանել Գերմանիա: 1872 թվականին գարեջրի գործարանի արտադրության ծավալները հասել են այն ժամանակվա Ավստրիայի համար աներևակայելի ցուցանիշների՝ 100 հազար հեկտոլիտր։ Դրանից երկու տարի անց էլ գարեջրի գործարանը պաշտոնապես անվանվել է Puntigamer: 1889 թվականին գարեջրի գործարանի հաջորդ սեփականատեր է դարձել Ֆրանց Շտայները՝ մի փորձառու գարեջրագործ, որի օրոք գարեջրի գործարանը շարունակել է ծաղկել։ 1913 թվականին արտադրության ծավալները հասել են տարեկան 380 հազար հեկտոլիտրի։ Եվ հետո, ինչպես և շատ եվրոպացիների համար, եկել են դժվար ժամանակներ։

Եվ եթե առաջին համաշխարհային պատերազմից հետո ձեռնարկությունն ինչոր կերպ դեռ շարունակել է իր աշխատանքը, ապա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո այն ամբողջովին ավերվել է։ Որոշվել է գործարանը տեղափոխել հարևան մարզ և ամեն ինչ նորից սկսել։ Վերականգնվելուց հետո Puntigamer գարեջուրը արագորեն սկսել է վերադառնալ իր դիրքերին։ 1977 թվականին, այլ խոշոր ապրանքանիշերի հետ միաձուլվելուց հետո, ընկերության գործարանները արտադրել են ավելի քան 1 միլիոն հեկտոլիտր գարեջուր։ Այդ ժամանակից ի վեր նման ցուցանիշները մնացել են ընկերության համար նորմա, և այդ խմիչքը երկար տարիներ է, ինչ Ավստրիայում ամենավաճառվող գարեջուրն է։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении