Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ես ինձ լիարժեք հայուհի եմ համարում, իմ երակներով հայկական արյուն է հոսում»․ Օֆին՝ Հայաստան գալու, մանկության, հետագա ծրագրերի և հայտնիության մասին

ԼԱՅՖ

Ամիսներ առաջ Ամերիկաբնակ ազգությամբ հայ երիտասարդ երգչուհի Օֆին հանրությանը ներկայացավ «Սիրտս պատրաստ ա» տեսահոլովակով, որը համատեղ աշխատանք էր Super Սաքոյի և Հակի հետ: Այժմ երգչուհին աշխատանքային ծրագրերն իրականացնելու նպատակով ժամանել է Հայաստան՝ իր բացառիկ հարցազրույցը վստահելով  Tert.am Life–ին։

–Տևական դադարից հետո առաջին անգամ գալիս եք Երևան, կմանրամասնե՞ք՝ ինչ ծրագրեր պետք է իրականացնեք Երևանում։

–Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 2014 թվականին՝ տատիկիս հետ։ Հուլիսի 20–ի գիշերը ժամանել եմ Հայաստան և հենց նույն օրը երեկոյան մասնակցել Աուպեր Սաքոյի մենահամերգին՝ բացումն անելով։ Մենք պատրաստել ենք նաև «Double» ալբոմը, իսկ երգերի պրեմիերաները կայացել են հենց մենահամերգի ժամանակ։ 

–Գիտեմ, որ ձեր հայրը ազգությամբ հայ է, իսկ մայրը աֆրո-ամերիկուհի և ֆիլիպինուհի է, իսկ դուք մշտական բնակությամբ ապրում եք Միացյալ Նահանգներում։ Դուք ձեզ համարու՞մ եք հայուհի, երբ ասում են հայրենիք, որո՞նք են առաջին ասոցիացիաները։ 

–Ես ինձ լիարժեք հայուհի եմ համարում և հայրենիք ասելիս միմիայն Հայաստանն եմ պատկերացնում։ Դա պայմանավորված է նրանով, որ ես մեծացել եմ հայկական ընտանիքում, հայկական միջավայրում։ Ի վերջո, իմ երակներով հայկական արյուն է հոսում։  

–Հարցազրույցներից մեկում նշել եք, որ շատ են եղել խոսակցություններ, որ արտաքնապես նման չեք հայի, հիմա ի՞նչ եք կարծում, կբախվեք նման խնդիրների Հայաստանում, երբ փողոցում քայլելիս խոսեք  հայերենով, իսկ մարդիկ զարմանք ապրեն, որ աֆրոամերիկուհու արտաքինով աղջիկը հայերեն է խոսում։ 

–Չեմ կարծում, որ մարդիկ երբևէ կդադարեն զարմանալ, որ իմ արտաքին տվյալներով աղջիկն այսքան պարզ հայերենով է խոսում։ Հիմա մարդիկ ինձ ճանաչում են որպես երգչուհի, բայց միևոնւյն է ամեն անգամ այդ զարմանքն առաջանում է շփման ժամանակ։

–Իսկ ինչպե՞ս եք սովորել հայոց լեզուն և սկսել վարժ գրել–կարդալ հայերենով։

–Հայերենն իմ առաջին և մայրենի լեզուն է։ Մանկուց սկսել եմ խոսել հայերեն, տանը տատիկս միշտ հայերենով էր խոսում ինձ հետ, չնայած, որ ապրում էինք Միացյալ Նահանգներում։ 

–Ասում էիք, որ ժամանակին բարդույթավորվել եք, որ ձեր ընկերները երկու ծնողներ ունեն, իսկ դուք՝ ոչ, հիմա նույնպես կա այդ բարդույթը, թե հաղթահարել եք այն:

–Մարդն իր տեսակով միշտ կարողանում է հարմարվել կյանքին և առկա դժվարություններին, բայց կան դատարկ տեղեր, որոնք ոչ–ոք և ոչինչ չի կարող լրացնել։

–Նշել եք, որ ժամանակին ձեզ չէին ընդունում հայկական միջավայրում․ իսկ հիմա ունե՞ք ազգությամբ հայ ընկերներ:

–Այո, եղել է նման շրջան, բայց այժմ ունեմ ազգությամբ հայ ընկերներ։ 

–Երբ ձայնագրում էիք «Սիրտս պատրաստ ա» երգի հայերեն տարբերակը կպատկերացնեիք, որ տեսահոլովակը կգրանցի նման հաջողություններ։

–Մենք ձայնագրելուց առաջ շատ էինք սիրել երգը, մեծ սպասելիքներ և ոգևորվածություն կար, բայց պետք է նշեմ, որ արդյունքը սպասվածից ավելին էր։ Անասելի շնորհակալ եմ հայ ժողովրդից։ 

–Ի՞նչ նպատակներ ունեք հետագայում։ 

–Մենք պատրաստել ենք 2 ալբոմ, որոնցից մեկը հայկական լսարանի համար է, իսկ մյուսը՝ ամերիկյան։ 

–Այս փուլում դուք ցանկություն ունե՞ք գործունեւթյուն ծավալել Հայաստանում, թե շարունակելու եք աշխատել ամերիկյան լսարանի համար։ 

–Ի սկզբանե մեր նպատակները եղել են 2 լսարանները և մենք շարունակելու ենք աշխատել հենց այդ ձևաչափով։ 

Թերեզա Հովհաննիսյան 

Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից