Գվարդիոլա․ Կերկարաձգեմ պայմանագիրը, եթե «Մանչեսթեր Սիթին» ցանկանա
ՍՊՈՐՏ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի բացառել, որ կերկարաձգի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ։
«Իմ կյանքում որեւէ բան փոխելու կարիք չկա, ես երջանիկ եմ։ Մենք խոսել ենք ակումբի ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Հարցին կվերադառնանք մրցաշրջանի կեսին կամ վերջում։
Ես մի քանի անգամ ասել եմ, որ կերկարաձգեմ պայմանագիրը, եթե «Մանչեսթեր Սիթին» ցանկանա։ Ոչինչ պետք չէ արագացնել։ Ամեն ինչ տեղի կունենա բնականոն ճանապարհով»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Նա 2016-ից է գլխավորում թիմը։





















































1
«Առերեսման ժամանակ Վրույրն Արկադիին ասել է՝ դու հետս ես եղել»․ Պեմզաշենում սպանված ընտանիքի հայր
2
«Պապ ջան, քեզ միշտ այսպես ենք հիշելու». Մահացել է Լիլուի սկեսրայրը
3
Պեմզաշենում դի է հայտնաբերվել
4
Կարմիր խաչի միջնորդությամբ 19 քաղաքացի Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան
5
Հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողը Վահե Թորոսյանն է
