Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳ
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բա մենք նամուսով, թասիբով ազգային իշխանություն ունենայինք ու մեր ժողովրդի հետ այսպե՞ս խոսեին: Ոչինչ, այս դժվարություններն էլ կվերապրենք: Հայ ժողովուրդը հեշտությամբ ծնկի եկողներից չէ:
Բա մենք նամուսով, թասիբով ազգային իշխանություն ունենայինք ու մեր ժողովրդի հետ այսպե՞ս խոսեին: Ոչինչ, այս դժվարություններն էլ կվերապրենք: Հայ ժողովուրդը հեշտությամբ ծնկի եկողներից չէ:
Զինվեք համբերությամբ: Մենք կքշենք մեր երկրում իշխանությունը խաբեությամբ զավթած դավադիր խունտային, կհամախմբենք ու ոտքի կկանգնեցնենք մեր երկիրը, նորից կվերականգնենք նրա ռազմական ու պաշտպանական ներուժը, զարգացման նոր որակ և ուժ կտանք նրա տնտեսությանն ու գիտությանը: Նորից Հայաստանի Հանրապետությունը կդառնա աշխարհում հեղինակություն, հարգանք ու վստահություն վայելող պետություն:
Այն ժամանակ կտեսնեք, թե ռևանշն ինչպիսին է լինում: Դրա համար մեզ երկար ժամանակ պետք չէ, և աշխարհն էլ միշտ չէ, որ ադրբեջանական գազով ու նավթով է գայթակղվում:
Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում:
Իսկ մեր ճանապարհերով Նախիջևան կգնաք ոչ թե կապիտուլյանտ թուլամորթների վրա հոխորտալով (ինչպես անում եք), այլ հայ ժողովրդի հանդեպ ընդգծված հարգանքով ու երախտիքով:



















































1
Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
2
6-րդ հարկից երեխայի հետ ընկած կինը բլոգեր Օվսաննա Սողոյանն է
3
Երեխայի հետ 6-րդ հարկից նետված կնոջ վերջին գրառումը
4
«Տեղի որոշ հատվածներում Ադրբեջանի զինված ուժերը հետ են գնացել»․ Սյունիքի մարզպետ
5
Արցախից 18 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ Կարմիր խաչի միջնորդությամբ
