Երևան, 26.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նոր միջանցքի գործարկմամբ Աղանուս համայնքի տարածքը դուրս կգա Ադրբեջանի վերահսկողությունից. Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արցախի Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների բնակչությանը տարհանելու նպատակով ներկայում ցուցակագրման գործընթաց է իրականացվում՝ պարզելու, թե ովքեր են ցանկանում հաստատվել Արցախում, ովքեր՝ Հայաստանի Հանրապետությունում:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը՝  նշելով, որ երեք համայնքներում, ընդհանուր առմամբ, մոտ 100 ընտանիք է բնակվում:

«Մոտ օրերս համայնքապետերը կներկայացնեն համապատասխան ցուցակները և ըստ այդմ՝ կլուծվի Արցախ տեղափոխվող ընտանիքների բնակապահովման խնդիրը։ Այն ընտանիքները, որոնք կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն, կստանան բնակարան գնելու սերտիֆիկատ, իսկ մինչ այդ՝ բնակարանի վարձավճարի փոխհատուցում։ Նախնական տվյալներով Արցախում հաստատվելու ցանկություն է հայտնել նշված համայնքների բնակչության մոտ 25-30 տոկոսը»,-մանրամասնեց նախարարը:

Գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ արդեն հստակ է, որտեղ կտեղավորվեն Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվող ընտանիքներից Արցախում բնակվելու ցանկություն հայտնողները, որոնց պետությունն ապահովվելու է բնակարանով:

Խոսելով տարհանման  գործընթացում առկա խնդիրներից՝ Հայկ Խանումյանը հայտնեց, որ տեղափոխման հարցերը  կլուծվեն միջազգային տարբեր կազմակերպությունների, անհրաժեշտության դեպքում՝ նաև  պետության օգնությամբ։

«Այս պահին մեր գործընկերների հետ բանակցում ենք, որպեսզի օգնեն գործընթացի  կազմակերպման հարցում: Քննարկվում են տեխնիկական մանրամասները՝  ի՞նչ ձևով փոխանցվի գումարը և այլն»,-ասաց մեր զրուցակիցը՝  հավաստիացնելով, որ տեղափոխման հետ կապված խնդիրներ չկան։

Նրա հավաստմամբ՝ մինչև օգոստոսի 25-ը հնարավոր է արագ և ժամանակին կազմակերպել տարհանման գործընթացը: 

Այս ընթացքում Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունն էլ իրականացնում է  պատմամշակութային ժառանգության դուրսբերումը:

Անդրադառնալով սոցցանցերում առկա որոշ քննարկումներին, ըստ որոնց Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակչությանն արգելվել է հրդեհել տները,  նախարար Խանումյանը նախ հիշեցրեց Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքի օրինակը, երբ բնակիչները հրդեհել էին տները, ինչից հետո պարզվել էր, որ բնակավայրը մնալու է Արցախի վերահսկողության ներքո:

«Ես դեմ եմ տները վառելուն: Արդեն մի անգամ Չարեքտարը վառել են, թյուրիմացաբար ասեմ, թե միտումնավոր, և այսօր 100 միլիոնավոր դրամներ ենք ծախսում այդ գյուղը վերականգնելու համար։ Ընդամենը մեկուկես տարի է անցել, ինչ Աղանուս համայնքի տարածքը հանձնվեց, բայց այսօր այդ համայնքի տարածքը վերադառնում է միջանցք. դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից, բայց այնտեղ ամեն ինչ թալանված ու այրված է՝ սկսած առաջին պատերազմի տարիներից մինչև 2020 թվական: Մեղվաձոր, Հունանավան, Մելիքաշեն, Մարաթուկ բնակավայրերի մասին է խոսքը: Եթե բնակֆոնդը թողնեինք այդ միջանցքում, այսօր այդտեղ հանգիստ կարող էինք բնակեցում անել, բայց այսօր այնտեղ միայն պատեր են վառված ու ավերակներ: Եթե բնակֆոնդը պահպանված լիներ, ապա այդ միջանցքն այսօր հանգիստ կարող էինք բնակեցնել: Ներկայում այնտեղ միայն վառված պատեր են ու ավերակներ»,-ասաց Խանումյանը՝ նշելով, որ Աղավնոն շատ մոտ է գտնվում Արցախը ՀՀ-ին կապող նոր երթուղով նախատեսված միջանցքին և հայտնի չէ, թե մեկուկես, երկու տարի հետո ինչպես կփոխվի իրավիճակը:

«Չէի ցանկանա, որ ամեն ինչ մեր օգտին ընթանալու դեպքում Աղավնո վերադառնալուց հետո, նույն կերպ այրված ու սևացած պատեր տեսնեինք։ Հետևաբար, կտրուկ դեմ եմ որևէ բան այրելուն, թալանելուն, քանդելուն»,-շեշտեց Արցախի ՏԿԵ նախարարը:

Պատասխանելով Արցախ-Հայաստան այլընտրանքային ճանապարհով երթևեկությունը կազմակերպելու առանձնահատկությունների և հարևանությամբ կառուցվող նոր ենթակառուցվածքների վերաբերյալ հարցին՝ նախարարը մանրամասնեց, որ նոր երթուղին սկսվում է Տասը Վերստ բնակավայրից, ապա անցնում՝ Մեծ Շեն, Հին Շեն և Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի վարչական տարածքով և հասնում մինչև ՀՀ սահման:

«Դեռևս կառուցված չէ դեպի Կոռնիձոր 11 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Մինչև այդ, ժամանակավորապես կանցնենք 4 կիլոմետրանոց գրունտային փոքր հատվածով, որը միանում է գործող  մայրուղուն՝  Աղավնոյի հենց վերևում»,-ասաց Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ այլընտրանքային ճանապարհը կգործի միջանցքի տրամաբանությամբ:

Նախարարի հաղորդմամբ՝ ՀՀ սահմանից Կոռնիձոր ընկած ճանապարհահատվածը նախատեսվում է կառուցել մոտ 250 օրում:

Այլընտրանքային ճանապարհի անվտանգությունը գործելու է ներկայում Բերձոր-Աղավնոյով  անցնող միջանցքի սկզբունքով. նոր երթուղու 5 կիլոմետրանոց հատվածում կտեղակայվի ռուսական խաղաղապահ զորախումբը։

Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհի երկայնքով Արցախը սնուցող նոր ենթակառուցվածքների, մասնավորապես, կապի և էլեկտրամատակարարման բարձրավոլտ գծերի  անցկացմանը, Հայկ Խանումյանը նշել է, որ աշխատանքներն արդեն ընթացքում են, որը նախատեսում են ավարտել սեղմ ժամկետներում:

Մահացածների թիվն ավելանում է. նոր հաղորդագրություն Արցախից «Իշխանությունը մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունն իջեցրել է շրիշակից ցածր. Նիկոլ Փաշինյանը վա բանկ է գնում». «Փաստ»Ստեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մnրֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևն այսօր կհանդիպեն Այս ատելությունը սրբելու և տանելու է բոլորիս. «Փաստ»Իսկ ովքե՞ր են խոսում «գուբերնիայից». «Փաստ»Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը. «Փաստ»Երբ պարգևավճարը գերակա է Հայրենիքի ու հայրենակիցների ճակատագրից. «Փաստ»«Դիմադրեց, համբերեց, պայքարեց». Տոմա Պետրոսյանը՝ արցախցիների մասին Էդգար Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, ծայրահեղ ծանր վիճակում են Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը չի կայանա Տարադրամի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 25-ին Երևանյան փակուղիՀայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Րոպե առաջ անհրաժեշտ է իրականացնել օդային ճանապարհով վիրավորների տեղափոխում Հայաստան․ Մանե Թանդիլյան«Փաշինյանը մեր ափի մեջ է». թուրք քաղաքագետն ասում է, որ իրենց համար վատ կլինի, եթե Հայաստանում իշխանափոխություն լինիՍտեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մորֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն Վիճակը ծայրահեղ ծանր է և յուրաքանչյուր րոպեն որոշիչ է. Արտակ Զաքարյանը դիմել է դեսպանատներին Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կաԱղաչում եմ եկեք հանրապետական հիվանդանոցներ․ ստեփանակերտցի բժիշկը ահազանգում էԵրևանից ավտոբուսներ են մեկնել Կոռնիձոր՝ Արցախից բռնի տեղահանված անձանց տեղափոխելու համար Ստեփանակերտի «Հանրապետական» ԲԿ–ն աշխատում է արտակարգ ռեժիմով Խաղաղապահ զորակազմի բժիշկներն օգնություն են ցուցաբերում Ստեփանակերտի պայթյունից տուժած բնակիչներին Այրված մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում, Արցախում ապոկալիպսիս է՝ բաց երկնքի տակ․ արցախցի լրագրող ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԴուրս արի փողոց․ վերսկսվում են անհնազանդության ակցիաները․ ի՞նչ է նախատեսվում վաղըՆոր կադրեր՝ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ) Ստեփանակերտում բենզալցակայանի տարածքում պայթյուն է եղել․ կան զոհեր և տուժածներ․ 24News Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն. Էրդողան Հանրահավաք-երթ՝ Երևանում․ ուղիղ Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Ալիևը հայտարարել է, թե իբր 1920 թվականին ՀՀ Սյունիքի մարզն «անջատել են Ադրբեջանից» Ստեփանակերտում զnհվածների կանայք հրաժեշտ են տալիս իրենց ամուսինների շիրիմներին, ներողություն խնդրում նրանցից17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ Իսկ հայ ժողովուրդն ապրելու է` սեփական հայրենիքը դավաճանածի ամոթալի խարանով. ԶաքարյանԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը. Արտակ Զաքարյան Դավիթ Սարգսյանը ձերբակալվեցՆիկոլի բեսպրեդելն է. Ալիևի առաջ ճանապարհը բացում են, հայի առաջ փակում. Շարմազանով Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներինՌԴ-ն կապ չունի ՀՀ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ. ՌԴ ԱԳՆ Էրդողանը Նախիջևանում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ«Ես դիրքերում եմ եղել կռվի ժամանակ, հետո իջել եմ, չեմ կարողացել երեխաներիս հանեմ գյուղից» «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ Ես այստեղ եմ, Արցախում եմ․ Արկադի ՂուկասյանԹուրքի հետ չէինք ապրի, դա հնարավոր բան չէ, հիմա դեռ չենք պլանավորել՝ ինչ ենք անելու․ արցախցի Չափազանց լավ ընդունեցին մեզ, անչափ գոհ եմ իրենցից․ Գորիսում գտնվող արցախցի