Ոսկու գները նվազում են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հինգշաբթի ոսկու գները նվազում են, շուկաները արձագանքում են ԱՄՆ-ում սպառողական գների դանդաղեցման տվյալներին։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,66 տոկոսով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1801,8 դոլարի։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1,37 տոկոսով՝ հասնելով ունցիայի դիմաց 20,457 դոլարի:
Չորեքշաբթի հրապարակվել է ԱՄՆ-ի տարեկան գնաճի վիճակագրությունը. այն դանդաղել է մինչեւ 8,5 տոկոս։ Վերլուծաբանները կանխատեսում էին դանդաղում մինչեւ 8,7 տոկոս։



















































1
Զոհեր և վիրավորներ կան․ Ռուբեն Վարդանյան
2
Ալիևը Բլինքենին ասել է, թե երբ Բաքուն կավարտի ռազմական ագրեսիան Արցախում
3
Լաչինի միջանցքը բացվեց հումանիտար բեռների համար․ աղբյուր
4
Հանդիպումն ավարտվել է
5
Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կորուստների մասին
