Երևան, 23.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ապրում ենք տոտալ դիկտատուրայի պայմաններում». ինչո՞ւ է Ն. Փաշինյանը կոնկրետ անձերի վրա սևեռվում, որոնց մեջ է նաև Ավետիք Չալաբյանը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը շարունակում է կալանավորված մնալ: Ինչպես նշում է վերջինիս պաշտպանական թիմը` կալանավորման պայմանն ու հիմքերն իսպառ բացակայում են:

Նաիրա Զոհրաբյանն ասում է` այն, ինչ կատարվում է Ավ. Չալաբյանի շուրջ, հստակ քաղաքական պատվեր է` ուղղակի, անձնապես հրահանգված Նիկոլ Փաշինյանի կողմից:

«Դատարանը ոչինչ չի որոշում, այնտեղ հավաքված են կամակատարներ, որոնք մի օր անպայմանորեն պատասխան են տալու բոլոր իշխանությունների ժամանակ քաղաքական «քյարփիչ»՝ քաղաքական աղյուս լինելու համար: Անհեթեթագույն մեղադրանք է, մոնտաժված ձայնագրություն, քրեական հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Ավետիքին, կատարյալ աբսուրդ է: Ապրում ենք տոտալ դիկտատուրայի պայմաններում: Հիշում եք` Ն. Փաշինյանը ժամանակին ասում էր` կա՞ որևէ դատավոր, որին ինչ-որ բան ասեմ, ինքը չանի: Հիմա ինքն ամեն օր ապացուցում է, որ, ցավոք, շատ քիչ են Հայաստանում մնացել դատավորներ, որոնք հաշվետու են ոչ թե գործող իշխանությանը, այլ օրենքին ու օրինականությանը: Ինքը հերթական անգամ ճիշտ է դուրս գալիս, որովհետև իրեն հաջողվեց Հայաստանում բոլոր ինստիտուտները, այդ թվում`դատական իշխանությունը, ճմռթել, սարքել պոլի շոր և գցել իր ոտքերի տակ: Կարող եմ հասկանալ, թե ինչու է Ն. Փաշինյանը կոնկրետ անձերի վրա սևեռվում, որոնց մեջ է նաև Ավ. Չալաբյանը: Նա սովորաբար կենդանական բնազդ ունի զգալու վտանգն իր իշխանության համար: Կարող է իրեն ամեն օր «մարդասպան», «դավաճան» ասողին արհամարհել, չնկատել: Շատ լավ գիտի, թե որտեղից իրեն կարող է վտանգ սպառնալ: Բոլոր նրանց, ում նա հետևողականորեն հետապնդում է, և շատերը փորձում են տրամաբանություն հասկանալ, տրամաբանությունը մեկն է` ինքն այդտեղից զգում է վտանգ, և քանի դեռ նա դա զգում է, մինչև վերջ փորձելու է այդ մարդկանց հետապնդել: Եթե շարունակենք լռել, ամեն մեկս շարունակենք մտածել, որ քանի դեռ մեզ չեն կալանավորել, մենք քաղաքական հետապնդման զոհ չենք, կարող են ֆեյսբուքյան մի ստատուս գրել և դրանով մեր պարտքը մեր ընկերոջ, մեր գործընկերոջ, մեր հայրենակցի համար ավարտել, Ն. Փաշինյանը շարունակելու է իր դատական դիկտատուրան»,- Past.am-ի հետ զրույցում ասում է մեր զրուցակիցը:

Ավելի վաղ տիկին Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, դիմել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Ավետիք Չալաբյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման խնդրով։ Հետաքրքրվում ենք, թե ինչ արձագանքներ կան այս առումով:

«Այո, դիմել եմ թե՛ Ավետիքի, թե՛ դաշնակցական գործիչների մասով, որոնց մուտքն արգելվել է Հայաստան: Վստահ եմ մեկ բանում, որ Դաշնակցությանը հայտարարված այս «սրբազան պատերազմն» ուղղորդված է Թուրքիայից: Սփյուռքի դաշնակցական կառույցները Հայոց ցեղասպանության գործում այսօր լրջագույն ֆունկցիա են կատարում: Չեմ բացառում, որ մի օր էլ, ինչպես մի ժամանակ եղավ, Դաշնակցություն կուսակցությունը որպես տեռորիսստական կուսակցություն փակվի Հայաստանում Նիկոլի օրոք: Սա արվում է ուղղակի Թուրքիայի հրահանգով Ցեղասպանության հարցն ընդհանրապես թաղելու համար: Եվրոպացի մեր գործընկերները, որոնց հոգեզավակն է Ն. Փաշինյանը, ընդամենն ի գիտություն են ընդունում իմ և, վստահ եմ, նաև մյուս կառույցների ուղարկած պարզաբանումները, տեղեկությունը: Ցավոք, այսօր Հայաստանի ժողովուրդը, ընդդիմությունը չունի միջազգային կառույցներում այն ձայնը, որն ունեինք նախկինում՝ այն պարզ պատճառով, որ Փաշինյանն իրենց համար ամենահարմար գործիչն է Հայաստանի կործանումն ավարտին հասցնելու համար»,- եզրափակում է Նաիրա Զոհրաբյանը:


Լուսինե Առաքելյան

Տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվելՀարյուրավոր զոհերի մի մասին դեռ չեն կարողանում հուղարկավորել․ Մեսրոպ ԱռաքելյանՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն է տարածելԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՓոխհրաձգության արդյունքում ադրբեջանցի մեկ զինծառայող է վիրավորվել․ իրավիճակը՝ սահմանինՆախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհԱրցախում մոտ 100 զոհվածների մարմիններ գտնվում են Ստեփանակերտից կտրված բնակավայրերում (լուսանկարներ)ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂՀայտնի է Արցախում ինչ աշխատանքներ են իրականացվում՝ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն«Մոսկվայի Հայ Դատի» գրասենյակի ներկայացուցիչ Ներսես Ներսեսյանը համախմբվելու կոչ է արել հայրենակիցներինՍա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը ոչնչացնում է ոչ միայն հայերին, այլև ռուսներին. Նորատ Տեր-Գրիգորյանց Արա Աբրահամյանը դիմել է հայրենակիցներին Ավտովթար` Կոտայքի մարզում. մեքենան բախվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին և կողաշրջվելԱրցախցի տեղահանված երեխաները պատմում են՝ ինչպես են դպրոցից կարողացել փախնել ապաստարաններՀազարավոր արցախցիներ Ստեփանակերտի օդանավակայանում են (տեսանյութ)Ջաջուռ գյուղում այրվել է վագոն-տնակ և մոտ 500 կգ անասնակեր Ադրբեջանի կողմից լրջորեն թիրախավորվում է հանքարդյունաբերությունը, այդ թվում՝ մեր տնտեսության շարժիչ ուժը համարվող միավորները, հատկապես ԶՊՄԿ-նՇուշիի մոտ ադրբեջանական ԶՈւ-ն ու խաղաղապահները համատեղ հերթապահություն են կազմակերպել Արցախի աղետի մեղավորները՝Ալիեւն ու Փաշինյանն են. ՇարմազանովՔաղաքացիներն իրազեկման ակցիա են իրականացնում նաև ԳյումրիումԱՀ ՄԻՊ-ը uահմռկեցnւցիչ տվյալներ է ստանում Արտարժույթի փոխարժեքները՝ սեպտեմբերի 23-ին Սամվել Շահրամանյանն այս պահին Շուշիում հանդիպում է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության ղեկավարին Իրանում սպասում են Լավրովի այցին՝ գործընկերության մասին համաձայնագիրը լրամշակելու համար Քաղաքացիները փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը «Պյատերոչկան» Սամարայի խանութներից մեկում տեղադրել է էներգիա արտադրող սոլերա Մինչև 10 ժամ ջուր չի լինիԵթե որևէ մեկը կարծում է, թե Արցախում կռիվն ավարտվել է` չարաչար սխալվում է․ այս պահին ընդամենը հրադադար է․ Տիգրան Աբրահամյան Արտակ Թովմասյանը Երևանում բողոքի ակցիայի ժամանակ վնասվածքներ է ստացել Չորս-հինգ գիշեր է՝ դրսերում ենք քնում, վախվխելով․ Ասկերանի բնակչուհիՄենք պետք է հիշենք, որ այսօր Արցախը դեռևս արյունաքամ է լինում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ արյունահոսությունը դադարեցնենք. Ավետիք Չալաբյան Գրանցում ենք մարդկանց, որոնք փնտրում են իրենց երեխաներին կամ կորցրել են կապը հարազատների հետ. ԿԽՄԿ Միջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում բռնապետական երկրին՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբեն Վարդանյան Հոգևորականներից՝ մինչև բանվորական արտահագուստի և ոստիկանության համազգեստի տարր. «Փաստ»Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական ուժեր են մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում․ Արցախի տեղեկատվական շտաբ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայտնաբերվել է Նեպտուն մոլորակը, իրականացվել է առաջին էֆթանազիան․ «Փաստ»Ղարաբաղը չի ներում դավաճանությունը․ «Փաստ»ՊԲ-ի կողմից ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանին հանձնված զենք ու զինամթերքըԱռաջնագծում լարված է, կուտակումներ կան․ Աշանի գյուղապետ Փաշինյանը հրաժարվեց Ռուսաստանի և Իրանի առաջարկած լուծումից․ «Փաստ»ՄԻՊ գրասենյակը սահմռկեցուցիչ տվյալներ է ստանում խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին Ռուբեն Վարդանյանը չի լքելու Արցախը «Ոչ ոք չի կարողանում այդ բացը լրացնել». Վարդան Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին «Բոգոլի» կոչվող բարձունքում․ «Փաստ»Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կվաստակե՞նք Արցախից ներողություն խնդրելու իրավունք․ Վահե Հովհաննիսյան Արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ. ԱԱԾ-ն հորդորում է զգոն լինել Ուկրաինան հրթիռային գրոհ է ձեռնարկել Սևաստոպոլի ուղղությամբ. ՀՕՊ–ը կասեցրել է հարձակումը Կվերանայվի աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը. նախագիծ․ «Փաստ»«Եվլախի հանդիպմանը հաջորդել է Շուշիի հանդիպումը»․ Թաթուլ Հակոբյան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ