Yerevan, 25.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արթուր Դավթյան․ Լավ մարզավիճակում ենք մոտենում Եվրոպայի առաջնությանը եւ մեծ հույսեր ունենք

SPORT

Իմ առջեւ ոսկե մեդալի խնդիր եմ դրել հենացատկում: Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո մարմնամարզությունում կանոնների փոփոխությունն ինձ թույլ է տալիս կատարել իմ այն երկու ցատկերը, որոնք ես շատ լավ եմ տիրապետում: Ես եւ ամբողջ թիմը շատ լավ մարզավիճակում ենք մոտենում Եվրոպայի առաջնությանը եւ մեծ հույսեր ունենք, որ ամեն ինչ շատ լավ է լինելու Մյունխենում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը պատրաստվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքաղում անցկացվելիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը, որին Հայաստանը մասնակցելու է ներկայանալի կազմով՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Արթուր Ավետիսյանը: Եւս երեք մարմնամարզիկ կմասնակցի երիտասարդների Եվրոպայի առաջնությանը:

Մարմնամարզիկները Եվրոպայի առաջնության նախապատրաստական վերջին փուլն անցան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում: Օգոստոսի 13-ին երկու հավաքականների վերջին մարզումային օրն էր Վրաստանում, որտեղից թիմը մեկնում է Մյունխեն:

Օլիմպիական բրոնզե մեդալակիրը մրցավայր մեկնելուց առաջ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցել է Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի, նոր կանոնների, Փարիզ-2024-ի ծրագրերի եւ իր անունով տարր ունենալու կարեւորության մասին:

Արթուր, մոտ մեկ ամիս տեւած մարզումներից, երկու մեծ հավաքներից հետո ի՞նչ մարզավիճակում ես այժմ:

Արդեն ավարտեցինք Վրաստանի հավաքը եւ մեկ օրից մեկնում ենք Մյունխեն անմիջապես այստեղից: Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլն անցանք երկու հավաքով, որոնք շատ լավ անցան: Ես, ամբողջ թիմը շատ լավ մարզավիճակում ենք այժմ: Եթե մրցահարթակում անենք այն, ինչ մարզումների ընթացքում, շատ լավ կլինի: Օգոստոսի 13-ին Թբիլիսիի վերջին մարզումն արեցինք, որի ընթացքում այսպես ասած՝ ստուգարք էր մրցավայր մեկնելուց առաջ: Բոլորս լավ հանձնեցինք:

Վրաստան մեկնելուց առաջ ծնկի վնասվածք ունեիր: Ի՞նչ վիճակում է այժմ վնասվածքդ:

Վաղուց ունեի այս վնասվածքը, որը պարբերաբար իր մասին հիշեցնում է չնայած տարատեսակ բուժումների, ներարկումների: Ժամանակ առ ժամանակ ցավ է առաջանում, մարզումներին է խանգարում, հրման ժամանակ ցավ է տալիս, հատկապես երբ մի օր ծանրաբեռնված ենք աշխատում, հաջորդ օրը դժվարությամբ եմ ցատկում:

Վրաստանում ծանրաբեռնված մարզումներ ունեցանք, բայց ծունկս, կարծես, չխանգարեց: Լիարժեք չի անցել, դեղերով պահում եմ ցավը, ցատկերի ժամանակ այդքան չի ցավում: Այս պահին ինձ չի անհանգստացնում, համապատասխան դեղեր եմ օգտագործում, որպեսզի առաջին ցատկից հետո երկրորդի ժամանակ ինձ չզգամ: Ամեն ինչ շատ լավ է:

Արթուր, նախորդ տարի ապրիլի 24-ին անակնկալ մատուցեցիր բոլորիս քո չեմպիոնությամբ: Այս Եվրոպայի առաջնությունում բոլորը կսպասեն հերթական ոսկե մեդալիդ, արդեն հենացատկում: Լրացուցիչ լարվածություն կա՞ այս առումով: Կկարողանա՞ս կրկնել նախորդ տարվա հաջողությունդ:

Իսկապես ինձանից ոսկե մեդալ է ակնկալվում եւ, բնական է, հենց հենացատկից: Ես նույնպես սպասելիքներ ունեմ, նույնպես իմ առջեւ չեմպիոնության խնդիր եմ դրել: Ինձ շատ են հարցնում նժույգ թափեր վարժության համար՝ կկարողանա՞մ կրկնել ոսկե մեդալը, ի՞նչ սպասելիքներ կան այդ գործիքի վրա: Օլիմպիական տարուց հետո մարմնամարզությունում կանոնները փոխվում են: Նժույգ թափերում այն վարժությունը, որով դարձա Եվրոպայի չեմպիոն, արդեն լավ էի տիրապետում: Հիմա քանի որ օլիմպիական մրցաշրջանն ավարտվեց եւ կանոնները փոխվեցին, երկու էլեմենտ կա, որը ես չեմ կարողանում անել իմ վարժության մեջ: Այստեղ ինձ համար վնաս է, այսինքն՝ կանոնների փոփոխությունը բացասական ազդեց ինձ վրա նժույգ թափերում:

Հենացատկում ամեն ինչ հակառակն է՝ կանոնները փոխվեցին ի օգուտ ինձ. այստեղ կա ցատկ, որին ես շատ լավ էի տիրապետում, բայց իրավունք չունեի կատարել: Հիմա՝ ունեմ: 2016 թվականին Օլիմպիական խաղերից հետո, երբ կանոնները փոխվեցին, ես իրավունք չունեի այդ ցատկը մյուսի հետ անել, անում էի ավելի բարդ ցատկ, որին այդքան էլ լավ չէի տիրապետում: Հիմա արդեն իրավունք ունեմ եւ դրանք այն ցատկերն են, որոնց ես լավ եմ տիրապետում, երկուսն էլ լավ եմ ցատկում: Երկուսն էլ նույն միավորներով է գնահատվում՝ 15.6-ից: Աշխարհի գավաթի խաղարկության փուլերում ես այդ ցատկերով մասնակցեցի եւ արդյունքը բոլորը տեսան՝ երեքում էլ ամենաբարձր միավորները վաստակեցի:

Ստացվում է՝ հիմնական սպասելիքդ քո գործիքի՞ց է:

Նժույգ թափերում ինձ համար վատ եղավ կանոնների փոփոխությունը, բայց իմ գործիքը հենացատկն է: Ավելի լավ է այստեղ փոփոխություններն ի օգուտ ինձ լինեն, որովհետեւ սա իմ գործիքն է: Այս փոփոխված կանոնները կմնան մինչեւ Փարիզ-2024, եւ ես այնտեղ հանդես կգամ իմ այս ցատկերով: Իմ ուժեղ ցատկը, որով ես մեդալ նվաճեցի Օլիմպիական խաղերում եւ այս նոր փոխարինված ցատկով արդեն մեծ հույսեր ունեմ Եվրոպայի առաջնությունում: Ես այն ժամանակ շատ էի մտածում, որ պետք է կարողանամ շատ մաքուր կատարել այն ցատկը, որին լավ չէի տիրապետում: Հիմա այդքան չեմ մտածում, այլ ամեն մրցումից առաջ կենտրոնանում եմ լավ պատրաստվելուս վրա, գիտեմ, որ շատ լավ եմ կատարում, միայն թե լավ մարզավիճակում լինեմ, մի փոքր էլ սպորտային բախտ ունենամ:

Արթուր, նժույգ թափերում վերջերս քո անունով տարր ունեցար, ինչի առիթով շնորհավորում եմ: Ինչպե՞ս ծնվեց քո անունով տարր ունենալու միտքը եւ ինչո՞ւ նժույգ թափերում:

Ուրախ եմ, որ ես էլ իմ անունը կթողնեմ սպորտային մարմնամարզությունում: Հավերժ գնալու է, ինչպես «ազարյանական խաչը», մյուսներինը, ով իր անունով տարր ունի: Սա պատմություն է: Շատ լավ է, որ հայ մարզիկների անուններով էլեմենտներ կան. այդպես՝ Վահագն Դավթյանի անունով կա, Վահագն Ստեփանյանի, Հուռի Գեբեշյանի: Թող աշխարհում ճանաչեն հայ մարզիկներին, իմանան, որ եղել են ուժեղ հայ մարմնամարզիկներ, որոնք պատմություն են կերտել:

Կորոնավիրուսի ժամանակ միտքը եկավ, երբ մրցումներ չկար, ամեն ինչ փակ էր, ազատ էինք, ոչինչ չունեինք անելու: Ես եւ ընկեր Հակոբը որոշեցինք մի էլեմենտ անել, որը կլինի իմ անունով: Հենացատկ էինք ուզում, բայց իմ գործիքի վրա մի քիչ բարդ է: Որոշեցինք նժույգի վրա անել: Ինչ վերաբերում է հենացատկին. կա մի տարր, որը ես պետք է աշխատեմ անել: Սա իմ հետագա ծրագրերի մեջ է մտնում, քանի որ ցանկանում եմ իմ գործիքի վրա անպայման ունենալ իմ անունով տարր: Շատ բարդ տարր է լինելու, որը նաեւ շատ բարձր է գնահատվելու, եթե այն անեն: Օրինակ՝ նժույգի վրա իմ անունով տարրն այդքան բարդ չէ եւ բարձր չի գնահատվել: Այս շրջանում Եվրոպայի առաջնությանն ենք պատրաստվում, բացի այդ ծնկի խնդիր ունեմ: Եվրոպայից հետո, երբ ծունկս նաեւ լիարժեք բուժեմ, արդեն կսկսեմ աշխատել այդ նոր տարրի վրա:

Լուսինե Շահբազյան

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package