Երևան, 28.Սեպտեմբեր.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մենակ մնացի…». Մարիամին, Սիրարփիին ու 4 տարեկան Մարատին Եղվարդում հրաժեշտ տվեցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Սեղմեք֊հղումը

Սևազգեստ կանայք և տղամարդիկ արցունքներից կարմրած աչքերով լուռ ու կարծես մեքենայաբար քայլում են Եղվարդի փողոցներով դեպի այն շենքը, որի մոտ այսօր մարդկանց հոսքը չի դադարում ու բազմաթիվ ծաղկեպսակներ են դրված` ընկերներից, հարազատներից և բոլորովին անծանոթ մարդկանցից։ Չնայած մարդկանց քանակին` քար լռություն է տիրում, իսկ շենքից կնոջ հառաչանք է լսվում, որն աստիճանաբար սրտամորմոք աղաղակի է վերածվում։ Սրահի մեջտեղում փոքր սպիտակ դագաղ է դրված, լուսանկարից ժպտում է ոսկեգանգուր Մարատը։ Նրա երկու կողմում արծաթափայլ դագաղներ են. մեկում նրա հղի մայրն է` Սիրարփին, մյուսում` մորաքույրը` Մարիամը։ Բոլորը առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից են մահացել։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան:

– Ո՞նց ենք տուն գնալու։ Ո՞վ ա վազելու, անունս տալու։ Ա՛յ թոռ, զարթնի՛։ Խռուստալից տղա, արևս։ Առանց քեզ չենք ուզում ապրել, – գրեթե գոռալով ասում է միջին տարիքի մի կին (հավանաբար Սիրարփիի սկեսուրն է)։

– Սիրարփի՛, էս չպիտի լիներ հավաքվելու առիթը։ Լսո՞ւմ ես։ Մենք ուրախության էինք սպասում, էրեխու ծնվելուն, ոչ թե էս դարդին, էս ցավին, – ասում է տատը, հերթով փաթաթվում դագաղներին (դրանք փակ են, քանի որ մարմինները հրդեհից խեղվել են)։

Նա պատմում է, որ ողբերգության օրը քույրերը Մարատի հետ գնացել են Երևան` երեխայի համար գնումներ կատարելու։ Փոքրիկը շուտով պիտի լույս աշխարհ գար։ Աղջիկները շատ համերաշխ էին և գրեթե բոլոր հարցերը միասին էին լուծում։ Մարիամը` որպես մեծ (նա 30 տարեկան էր), միշտ օգնում էր Սիրարփիին, որը երկու տարով փոքր էր քրոջից։ Սիրարփին էլ, ինչպես կարողանում էր, հոգ էր տանում քրոջ մասին։ Մարիամն ամուսնացած չէր ու հաճախ էր Մարատին զբոսանքի տանում իր հետ, որպեսզի քույրը կարողանար հանգստանալ։

– Բալեք ջան։ Քաղցրեր ջան։ Ինչո՞ւ դուք, ինչո՞ւ մենք։ Աստված իմ, ինչի՞ համար։ Թող սա երազ լինի։ Զարթնեք, խնդրում եմ, – հազիվ լսելի ձայնով, ուժասպառ եղած արտաբերում է աղջիկների մայրը։

Պատի տակ կանգնած տղամարդը նայում է նրան, փորձում է խեղդել կոկորդում հավաքված արցունքները, բայց այլևս չի կարողանում։ Մարիամի և Սիրարփիի հայրն է։ Փորձում է ուժեղ լինել, կծոտում է շուրթերը, բայց ամեն անգամ դագաղներին նայելիս արցունքները հորդում են աչքերից։ Ժամանակ առ ժամանակ տղամարդու հայացքը կանգ է առնում ժպտացող թոռան լուսանկարին, հետո նա նստում է ու անճարությունից սեղմում բռունցքները։

– Բալիկ ջան, դուք հիմա ընդմիշտ միասին եք, բա ձեր ծնողները ո՞նց ապրեն։ Աստված, ինչո՞ւ ես այդքան դաժան մեր հանդեպ, – ասում է աղջիկների տատիկը։

Մարդկանց թիվն աստիճանաբար ավելանում է, լացն ավելի աղիողորմ է դառնում։ Նախկինի պես լուսանկարից շարունակում են ժպտալ երկարամազ աղջիկները, մեկը` սևահեր, մյուսը` շիկահեր։ Իսկ պատից այն կողմ պատուհանագոգին հենված սափրած գլխով մի տղա է խեղդվում արցունքների մեջ։ Սիրարփիի ու Մարիամի եղբայրն է։ Նրան զորամասից տուն են թողել` հարազատներին հրաժեշտ տալու։ Նա զինվորական կոշիկները սեղմում է գետնին ու ամբողջ ուժով գրկում իրեն մոտեցած տղամարդուն։

– Քույրերս է՛լ չկան։ Մենակ մնացի…

Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները և ժամանակացույցը Սգում և խոնարհվում ենք կործանարար պատերազմի հետևանքով անմահացած մեր հերոս եղբայրների հիշատակի առաջ․ Հենրիխ ԴանիելյանԱռաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է Իռլանդիային Պուտինն ասել է, որ Ռուսաստանն այս տարի կարող է հավաքել ռեկորդային 150 մլն տոննա հացահատիկ Վերին Լարս անցակետում կտեղակայվի մոբիլիզացիոն կետ. ՌԴ ՆԳՆ Opel-ը Տառերի պուրակի մոտ մի քանի պտույտ գլորվել է և հայտնվել դաշտում Հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը. ՊՆ Մակրոնը զանգահարել է Ալիևին Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Իռլանդիայի դեմ խաղում Կ՚աղօթեմ արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքին իրենց արիւնը թափած նահատակ հայորդիներուն համար. Արամ Ա Ինչ իրավիճակ է սահմանին Միացյալ Նահանգները պետք է ուժեղ և բովանդակալից գործողություններ ձեռնարկի Ադրբեջանի դեմ. Ադամ Շիֆ Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերը հայտարարել է, որ Ալիեւը ցեղասպանություն է իրականացնում հայերի և ադրբեջանցիների դեմ Շվեդիայի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա՝ բանակցելու քրդերի արտահանձնման շուրջ Դադարեք օգտագործել Mail.ru-ն հնարավորինս շուտ․ Սամվել Մարտիրոսյան Նոր պաշտոնի հավակնությո՞ւն, թե «ստրախովկա». ինչու են ակտիվացել ԱԳՆ նախկին նախարարները Լոնդոնում անցկացվել է թագուհի Եղիսաբեթ 2-րդի մահվան պատճառով հետաձգված Burberry-ի ցուցադրությունը Արմավիրի մարզում 39-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի 44-օրյա պատերազմում զոհված Սևակ Ալեքսանյանն այսօր կդառնար 22 տարեկան․նա զոհվել է վիրավորներին օգնություն ցույց տալիսԱնհապաղ պետք է բանակցողին փոխենք. Վահե Հակոբյան 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծեց արցախյան երրորդ պատերազմը՝ 44 օր տևած արյունալի արհավիրքըԵրևանում բախվել են Ford Transit-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է Դոնբասի բնակիչների փրկությունը «առաջնագծում» է. Պուտին ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում և Երևանում Մահացել է Բորիս Մոիսեևը Արայիկ Հարությունյանը ցավակցական խոսք է հղել Իժևսկում տեղի ունեցած միջադեպի առթիվ Ինչու Զասն ու Փաշինյանը չեն հանդիպել․ պարզաբանում՝ ՀԱՊԿ-ից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Վրաստան Սուրենը դեմքից վիրավոր վիճակում զինվորներին մենակ չի թողել ու մինչև վերջ կռվել է «Շնորհակալ լինենք հազարավոր հերոս տղերքին». Սոֆի Մխեյան Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց ոչ թե հայրենիքը, այլ Նիկոլ Փաշինյանին փրկելու ծրագիր. Իշխան Սաղաթելյան ՀՀ ՄԻՊ-ը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները Ռուսաստանը սրընթաց գնում է դեպի իր կործանումը․ սա պատերազմի 7-րդ ամսվա գլխավոր արդյունքներից մեկն է․ ուկրաինացիա փորձագետ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին. Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էԱնավարտ պատերազմի հետևանքները (տեսանյութ). Արտակ Զաքարյան Լիճք գյուղը հրաժեշտ է տվել իր հերոսացած զավակ Արթուր Մարգարյանին Թույլ չտաք, որ Ձեզ խաբեն, թե արժանի չենք հայրենիք ունենալու. Կարեն ԱվագյանՍահմանների ու քարտեզների վերանայման փորձերը կձախողվեն․ Թուրքիան փորձում է օգտվել այս խառն իրավիճակից Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել. Ռուբլին եւս էժանացել է ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները. ՀՀ ԱԳ նախարար Պարտվողական պետություններին բանակներ պետք չեն, սա իշխանությունների սկզբունքն է․ Արտակ Զաքարյան Ռուսաստանն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում միջուկային զենք կիրառել, իսկ Արևմուտքը դա կուլ կտա. Մեդվեդև ՆԱՍԱ-ի զոնդը գիտափորձի շրջանակում բախվել է Դիմորֆ երկնաքարին (տեսանյութ) Կարևոր զգուշացում Սամվել Մարտիրոսյանից բոլոր նրանց համար, ովքեր օգտագործում են Mail.ru-ն որպես հիմնական կամ միակ էլփոստի տարբերակ Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Լոռվա մարզում Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Մենք չունենք ադրբեջանցի բարձրաստիճան գործիչ, որը կանգնել է միջազգային դատարանի առջեւ. Ինչ հնարավորություններ ունի ՀՀ-ն Հունաստանի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան Նիժնի Նովգորոդում գործարկվել է արևային էներգիայով աշխատող առաջին լուսացույցը