Երևան, 28.Սեպտեմբեր.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Global Finance» ամսագիրը հայտարարել է «2022թ. աշխարհի լավագույն թվային բանկեր սպառողների համար» մրցանակաբաշխության հաղթողներին: Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ» անվանակարգում: Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա, ինչպիսիք են թվային ծառայություններից օգտվող հաճախորդներին ներգրավելու և սպասարկելու ռազմավարության արդյունավետությունը, հաճախորդների` թվային առաջարկներից օգտվելու աստիճանը, թվային ծառայություններից օգտվող հաճախորդների թվի աճը, առաջարկվող պրոդուկտների բազմազանությունը, թվային նախաձեռնություններից առաջացած շոշափելի օգուտի առկայությունը և ինտերնետային կայքի/բջջային հավելվածի կառուցվածքն ու ֆունկցիոնալությունը:

«Global Finance» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն նշեց. «Տևական համաճարակն արագացրել է բանկերի` թվայնացմանն ուղղված ջանքերը, և այս պայմաններում շուկայում տեղի է ունեցել էլեկտրոնային առաջարկների կտրուկ զարգացում: «2022թ. աշխարհի լավագույն թվային բանկեր» մրցանակաբաշխությամբ «Global Finance» ամսագիրն իր գնահատանքին է արժանացնում այն ֆինանսական հաստատությունները, որոնք լավագույն արդյունքներն են գրանցել նոր և բարելավված պրոդուկտների և ծառայությունների ներդրման գծով»: 

Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը նշեց. «Վերջին մի քանի տարիների ընթացքում Ամերիաբանկը զգալի առաջընթաց է ունեցել իր թվային կարողությունների զարգացման գործում: «Global Finance»-ի այս մրցանակը մեծ պատիվ է մեզ համար. այն վկայում է մեր թվային ռազմավարության հաջողության մասին: Մեր թվային առաջարկների նկատմամբ պահանջարկի աճը և մեր բազմաֆունկցիոնալ բանկային հարթակի միջոցով իրականացվող գործարքների թիվը տվյալ ոլորտում մեր ջանքերի և նշանակալի ներդրումների արդյունավետության լավագույն վկայությունն են: Հպարտ ենք, որ հանդիսանում ենք շուկայի` միտումներ թելադրող մասնակիցը` հարմարավետություն և նորարարություն հաղորդելով մարդկանց կյանքին»: 

Նշենք, որ Ամերիաբանկն առաջինը Հայաստանում գործարկել է թվային էկոհամակարգերի համապարփակ փաթեթ, որը համակցում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և ներկայումս ընդգրկում է հետևյալ ուղղությունները` ՓՄՁ (փոքր և միջին ձեռնարկություններ), ավտովարկավորում, հիփոթեքային վարկավորում և էլեկտրոնային առևտուր:

Էկոհամակարգերի հարթակներն ապահովում են հարմարավետություն և նոր տեսակի փորձառություն՝ հնարավորություն տալով արագ ֆինանսավորում ստանալ բոլոր հիմնական ոլորտներում, բարելավելով հաճախորդի ամբողջ փորձառությունը՝ Ամերիա էկոհամակարգի առցանց միջավայրում հաշվի բացումից մինչև քարտ ստանալը և վարկային հայտ ներկայացնելը:

Global Finance-ի մասին

«Global Finance» ամսագիրը հիմնադրվել է 1987 թվականին, ունի 50,000 տպաքանակ 193 երկրում և տարածաշրջանում: «Global Finance»-ի ընթերցողների շարքում են կորպորատիվ և ֆինանսական ոլորտների բարձր պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են խոշոր միջազգային ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ներդրումային և ռազմավարական որոշումների կայացման համար: Ամսագրի կայքում (GFMag.com) ներկայացված են միջազգային ֆինանսական շուկաներում 35 տարվա փորձի արդյունքում մշակված վերլուծություններ և հոդվածներ: «Global Finance»-ի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, իսկ ներկայացուցչությունները` ամբողջ աշխարհում: «Global Finance»-ը պարբերաբար ընտրում է լավագույն արդյունքներ ցուցաբերող առաջատար բանկերը և այլ ֆինանսական հաստատությունները: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ աշխարհի ֆինանսական հանրության համար:

Ամերիաբանկի մասին

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատություններից է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է  նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ զարգացող թվային միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականություն` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գերմանիայի ոստիկանությունը խուզարկել է Ալիշեր Ուսմանովի զբոսանավը Թուրքիայի պետական ​​բանկերը հրաժարվել են օգտվել ռուսական «Միր» վճարային համակարգից Այսօր գտնված զինվորի հորեղբայրը երեկ ՊՆ գնացած` անհայտ կորած զինծառայողների հարազատների շարքում էրԷլեկտրաէներգիայի անջատման հասցեները և ժամանակացույցը Սգում և խոնարհվում ենք կործանարար պատերազմի հետևանքով անմահացած մեր հերոս եղբայրների հիշատակի առաջ․ Հենրիխ ԴանիելյանԱռաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է Իռլանդիային Պուտինն ասել է, որ Ռուսաստանն այս տարի կարող է հավաքել ռեկորդային 150 մլն տոննա հացահատիկ Վերին Լարս անցակետում կտեղակայվի մոբիլիզացիոն կետ. ՌԴ ՆԳՆ Opel-ը Տառերի պուրակի մոտ մի քանի պտույտ գլորվել է և հայտնվել դաշտում Հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը. ՊՆ Մակրոնը զանգահարել է Ալիևին Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Իռլանդիայի դեմ խաղում Կ՚աղօթեմ արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքին իրենց արիւնը թափած նահատակ հայորդիներուն համար. Արամ Ա Ինչ իրավիճակ է սահմանին Միացյալ Նահանգները պետք է ուժեղ և բովանդակալից գործողություններ ձեռնարկի Ադրբեջանի դեմ. Ադամ Շիֆ Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերը հայտարարել է, որ Ալիեւը ցեղասպանություն է իրականացնում հայերի և ադրբեջանցիների դեմ Շվեդիայի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա՝ բանակցելու քրդերի արտահանձնման շուրջ Դադարեք օգտագործել Mail.ru-ն հնարավորինս շուտ․ Սամվել Մարտիրոսյան Նոր պաշտոնի հավակնությո՞ւն, թե «ստրախովկա». ինչու են ակտիվացել ԱԳՆ նախկին նախարարները Լոնդոնում անցկացվել է թագուհի Եղիսաբեթ 2-րդի մահվան պատճառով հետաձգված Burberry-ի ցուցադրությունը Արմավիրի մարզում 39-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի 44-օրյա պատերազմում զոհված Սևակ Ալեքսանյանն այսօր կդառնար 22 տարեկան․նա զոհվել է վիրավորներին օգնություն ցույց տալիսԱնհապաղ պետք է բանակցողին փոխենք. Վահե Հակոբյան 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծեց արցախյան երրորդ պատերազմը՝ 44 օր տևած արյունալի արհավիրքըԵրևանում բախվել են Ford Transit-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է Դոնբասի բնակիչների փրկությունը «առաջնագծում» է. Պուտին ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում և Երևանում Մահացել է Բորիս Մոիսեևը Արայիկ Հարությունյանը ցավակցական խոսք է հղել Իժևսկում տեղի ունեցած միջադեպի առթիվ Ինչու Զասն ու Փաշինյանը չեն հանդիպել․ պարզաբանում՝ ՀԱՊԿ-ից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Վրաստան Սուրենը դեմքից վիրավոր վիճակում զինվորներին մենակ չի թողել ու մինչև վերջ կռվել է «Շնորհակալ լինենք հազարավոր հերոս տղերքին». Սոֆի Մխեյան Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց ոչ թե հայրենիքը, այլ Նիկոլ Փաշինյանին փրկելու ծրագիր. Իշխան Սաղաթելյան ՀՀ ՄԻՊ-ը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները Ռուսաստանը սրընթաց գնում է դեպի իր կործանումը․ սա պատերազմի 7-րդ ամսվա գլխավոր արդյունքներից մեկն է․ ուկրաինացիա փորձագետ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին. Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էԱնավարտ պատերազմի հետևանքները (տեսանյութ). Արտակ Զաքարյան Լիճք գյուղը հրաժեշտ է տվել իր հերոսացած զավակ Արթուր Մարգարյանին Թույլ չտաք, որ Ձեզ խաբեն, թե արժանի չենք հայրենիք ունենալու. Կարեն ԱվագյանՍահմանների ու քարտեզների վերանայման փորձերը կձախողվեն․ Թուրքիան փորձում է օգտվել այս խառն իրավիճակից Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել. Ռուբլին եւս էժանացել է ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները. ՀՀ ԱԳ նախարար Պարտվողական պետություններին բանակներ պետք չեն, սա իշխանությունների սկզբունքն է․ Արտակ Զաքարյան Ռուսաստանն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում միջուկային զենք կիրառել, իսկ Արևմուտքը դա կուլ կտա. Մեդվեդև ՆԱՍԱ-ի զոնդը գիտափորձի շրջանակում բախվել է Դիմորֆ երկնաքարին (տեսանյութ) Կարևոր զգուշացում Սամվել Մարտիրոսյանից բոլոր նրանց համար, ովքեր օգտագործում են Mail.ru-ն որպես հիմնական կամ միակ էլփոստի տարբերակ Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Լոռվա մարզում