Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւմ է ձեռնտու նման վիճակը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Որպես կանոն, ներկայում հանրային քննարկումների կիզակետում առաջին հերթին արտաքին մարտահրավերների հարցն է, և շատ հաճախ աչքաթող են արվում ներքին մարտահրավերներն ու խնդիրները։ Թերևս պատճառն այն է, որ Արցախյան պատերազմից հետո Հայաստանի շուրջ ստեղծված արտաքին միջավայրն այնքան բարդ է, որ այդ ֆոնին նույնիսկ մեր ներքին խնդիրների կարևորությունը, կարծես, նվազում է։ Այնինչ ներքին խնդիրների անտեսումը ևս վտանգավոր, նույնիսկ անդառնալի հետևանքներ կարող է ունենալ մեր պետականության համար։

Օրինակ՝ երկրում առկա բարձիթողի վիճակը, տարբեր պատահարները և հանցագործությունների աճը արդեն լուրջ մարտահրավեր են դարձել։ Համենայնդեպս, գրեթե չկա մի օր, որ լրահոսում չհայտնվեն դանակահարությունների, կրակոցների, ավազակային հարձակումների, գողությունների, խուլիգանությունների, ծեծկռտուքների ու այլ հանցագործությունների մասին նորություններ։ Այսպիսի իրադարձությունների թարմ օրինակները բոլորիս աչքի առաջ են՝ կրակոցներ Երևանում, Էջմիածնում, նռնակով զինված քաղաքացին ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք և այլն։

Առավել ցավալի է, որ ծանր հանցագործություններից շատերը նաև մարդկանց մահվան պատճառ են դառնում։ Կարճ ասած՝ երկրում քրեածին բարդ վիճակ է, որը խորքային պատճառներ ունի։ Նախևառաջ հանցագործությունների աճը պայմանավորված է հանրության շրջանում տիրապետող տրամադրություններով։ Մարդիկ այնքան են թշնամացել միմյանց նկատմամբ, որ յուրաքանչյուր փոքր միջադեպ կարող է վերջանալ հաշվեհարդարով։ Իսկ այս ամենն ատելության մթնոլորտի հետևանք է, քանի որ իշխանությունները չորս տարի շարունակ թշնամության և ատելության դոզայով թունավորել են հանրությանը, հանրության տարբեր հատվածների միջև բաժանարար գծեր անցկացրել և բարիկադներ կառուցել։ Պատահական չէ նաև, որ երբեմն էլ վիճաբանություններն ու սպանությունները քաղաքական ենթատեքստ են պարունակում և անմիջականորեն կապվում են իշխանության ներկայացուցիչների անունների հետ։ Այսինքն, երբ մարդկանց համազգային գաղափարների շուրջ համախմբելու և հանրության տարբեր հատվածների միջև ատելությունը արմատախիլ անելու փոխարեն, հակառակն է արվում, նման դեպքերի հաճախակի կրկնությունները չպետք է բացառել։

Մյուս կողմից էլ՝ երկրում քրեածին իրավիճակը հանցագործությունների նախականխմանը միտված միջոցառումների և քայլերի բացակայության արդյունք է, իսկ եթե ավելի գլոբալ ասենք՝ հանրապետության պետական ողջ համակարգում տիրող ընդհանուր «բարդակի» հետևանք։ Այս իշխանություններն իրենց պաշտոնավարման ընթացքում հայտարարել են, թե պայքարում են քրեական ենթամշակույթի տարածման դեմ, իրավական համակարգում բարեփոխումներ են կատարում, օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս, բայց փաստը մնում է փաստ, որ հանցավորությունն աճում է։

Բանն այն է, որ իրականում իշխանությունների նախաձեռնած բարեփոխումներն ավելի են նպաստում հանցավորությանն ու երկրում առկա բարձիթողի վիճակին, քանի որ իրենց ոչ այնքան հանցագործությունների կանխումն է հետաքրքրում, որքան իրավապահ համակարգը իշխանությունը պահելու գործիք դարձնելը։ Մի շարք ոլորտներ ուղղակի անտերության են մատնված, չկա համապատասխան վերահսկողություն, ինչի արդյունքում էլ ականատես ենք լինում տարօրինակ դեպքերի ու որոշ դեպքերում նաև ողբերգական իրադարձությունների։

Թերևս համակարգային վերահսկողության բացակայության հետևանք է նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած անհասկանալի պայթյունն ու դրան հետևած տարբեր վարկածների շրջանառումը, առավել ևս այն, որ երկրի վարչապետն է փորձում կառավարության նիստում առանց համապատասխան հիմնավորումների հապշտապ փարատել ահաբեկչության մասին կասկածները՝ մատնանշելով ծուխն ու փախչող մարդկանց։ Ինչպես տեսնում ենք, քրեածին իրավիճակն ու երկրում առկա քաոսային իրադրությունը չափազանց մտահոգիչ են. եթե նախկինում Հայաստանը համարվում էր ամենաապահով երկրներից մեկը, ապա հիմա վտանգ կա, որ կարող է դադարել այդպիսին լինել։ Իսկ թե ում է դա ձեռնտու, մտածելու հարց է:

Իսկ այս ֆոնին իշխանություններն իրենց նեղ քաղաքական շահերն առաջ տանելու խնդիրներով են զբաղված, կուսակցական համագումարի հարց են առաջ քաշում, Երևանի քաղաքապետի ընտրություններում թեկնածուի են որոշում և այդպես շարունակ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում. 63-ամյա տղամարդը մահացել է Արցախ այցելելուց հետո ՄԱԿ առաքելությունը հայտարարել է․ «Ապշած ենք` ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները»24 ժամ ջուր չի լինիՌեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներԵրեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Կոնյակին կհետևի գինին. փորձագետը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել Պլանային աշխատանքներով պայմանավորված կլինեն էլեկտրամատակարարման ընդհատումերԹուրքիան հուշագիր է հղել ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունըԱդրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ հայտնի է զոհվածի ինքնությունըՇարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. ԶՊՄԿ Արևային էներգիան խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը «Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրն ընդլայնում է սահմանները Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրերս կալանավորված անձանց «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Ձեռքերը քիչ էին». արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը Իրաք-Թուրքիա նավթատարը կսկսի աշխատել այս շաբաթ Մոլդովայի մեծ մասն այլեւս գազ չի գնի «Գազպրոմից» Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն. Թովմասյան Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կտրուկ աճել են Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը 500 բռնի տեղահանված արցախցի կարող է ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարգործական ճաշարանում Ինչ է տեղի ունեցել ԿութումՍնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ Փաշինյա՛ն, քեզ անվտանգությո՞ւն է պետք, թող ընդդիմությունը տա բոլոր տեսակի երաշխիքները, բայց թող հայրենիք փրկենք․ Վարդան Օսկանյան Երեկվանից ԱՀ նախկին պաշտոնյաների հետ կապը «կորել» էԱյսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում․ Ալիև Կատրին Կոլոննան Հայաստանում կայցելի տեղահանված արցախցիներին ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային. Բորել Հայաքվեն շարունակում է օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին Կլինեն ջրանջատումներ մի շարք հասցեներում Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում․ ԱՆ Կպատերազմի՞ Ֆրանսիան Ադրբեջանի դեմ՝ հանուն հայերի․ ՊՆ ղեկավարի արձագանքը