Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Անդադար պետք է գործընթացներ լինեն, մինչև Արցախի պաշտպանությունն իրագործվի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում Բերձորի ու հարակից գյուղերի հայաթափման և կորստի շեմին «Հանուն Արցախի պաշտպանության» շարժում է ձևավորվել: Անդրադառնալով շարժմանը՝ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում հիշեցրել է դեռ մեկուկես տարի առաջ արված առաջարկը:

«Դեռ մեկուկես տարի առաջ ենք ասել, որ հայրենիքի փրկության մասին մտածող ուժերը պետք է ծալեն կուսակցական դրոշն ու միանան ժողովրդի շարժմանը, քանի որ ի սկզբանե վստահ էինք, որ քաղաքական պայքարը չի ունենալու այն արդյունավետությունը, որն անհրաժեշտ է: Ես դեռ 2021-ին պատահմամբ իմացա, որ Բերձորին, Աղավնոյին ու Սուսին սպառնացող վտանգ, ընդհանրապես Բերձորի միջանցքի տեղափոխման հարց կա, ինչն անակնկալ էր, քանի որ որևէ կետով ամրագրված չէր: Սկսեցի բանավոր ճշտումներ անել չինովնիկներից: Ասում էին՝ ինչ ֆանտաստիկ մտքեր ես ասում, նման բան չկա: Արդեն այս տարվա փետրվարից սկսեցինք բարձրաձայնել, որովհետև ազդակներն արդեն շատ էին, բայց նորից սկսեցին համոզել, որ նման բան չկա:

Մեզ, իհարկե, չէին կարող համոզել, բայց ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելն ավելի հեշտ ստացվեց: Իսկ արդեն ապրիլից սկսեցինք աղմուկ բարձրացնել այդ առումով: Հաշվի առնելով նաև հունիսի 30-ին ԱՀ ԱԺ-ում իմ հնչեցրած հարցին Արայիկ Հարությունյանի պատասխանը, ի վերջո, հասկացանք, որ Արցախն օկուպացվում է Հայաստանի և Արցախի իշխանությունների ձեռքով, որովհետև ռուսական կողմից նման ազդակներ չկային: Վստահ էինք, որ ՌԴ-ն իր ստորագրությունը հարգելու է: Փաստորեն, ստացվում է այնպես, որ ՀՀ և Ադրբեջանի իշխանություններն իրենց գործընկերոջ թիկունքոմ գործարք արեցին, և Արցախի իշխանությունների ձեռքով հանձնեցին Բերձորն ու Աղավնոն, որին ԱՀ իշխանությունները որևէ կերպ չընդդիմացան»,-ասաց Մ. Հակոբյանը:

Նա նշեց, որ մինչ ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովի՝ օրերս արված հայտարարությունն էին շարժման նախապատրաստական աշխատանքներն սկսել:

Հիշեցնենք՝ դեսպանորդը հայտարարել էր, որ քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի: «Ժողովուրդը պետք է իր հստակ պահանջները դնի: Շարժումը կարող է և բազմամարդ երթեր չենթադրել, կարող է լինել մի քանի հազար հոգի, բայց այնպիսի ուժ, որը կարող է ներկայացնել ամբողջ ժողովրդին ու ունենալ իր հստակ պահանջները, գնալ գործողությունների այնքան ժամանակ, մինչև իր պահանջները կկատարվեն: Շարժման համակարգողները համոզմունք ունեն, որ իշխանություններն ունենալու են երկու ճանապարհ. կա՛մ կատարել ժողովրդի պահանջները ու լինել ժողովրդի հետ, կա՛մ չկատարել այդ պահանջները ու հեռանալ ժողովրդից: Ընտրության երրորդ տարբերակ չկա: Հիմա արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, պլանավորվում է սեպտեմբերի 2-ին տալ գործողությունների մեկնարկը: Նախ՝ ճանապարհի վերաբերյալ պահանջներ են ներկայացվելու: Դրան զուգահեռ, ամենայն հավանականությամբ, ռուս խաղաղապահ զորակազմի հետ հանդիպում կլինի, հնարավոր է՝ շատ շուտով այդ հանդիպումը լինի, որովհետև դեսպանորդի վերջին՝ Բերձորին, Աղավնոյին ու ընդհանրապես Բերձորի միջանցքին վերաբերող հայտարարությունն ամբողջությամբ հակասում էր հայկական ու ադրբեջանական կողմի հայտարարություններին և գործողություններին: Ստացվում է՝ առանց ՌԴ-ի միջնորդության, ՀՀ իշխանությունների հրահանգով, բանավոր պայմանավորվածության արդյունքում Արցախի իշխանություններն ապամոնտաժման աշխատանքներ էին կատարում համայնքներում, և, ի վերջո, բնակիչներին իրենց տներից քշեցին»,ասաց Մ. Հակոբյանը:

Նա շեշտեց՝ ոչ թե քաղաքական, այլ ժողովրդական շարժում է ձևավորվել, որն իշխանություն ունենալու իր զորությամբ իշխանություններին կստիպի կատարել իր բոլոր պահանջները: «Իսկ եթե չկատարի պահանջները, ժողովուրդը գիտի ինչ քայլերի պետք է գնա, որ ազատվի նման իշխանություններից: Ամեն դեպքում, եթե ժողովուրդը տեր է կանգնում իր հայրենիքին, տներին, վստահ եմ՝ չկա որևէ մեկը, որը կարող է դրան հակազդե: Իսկ շարժման գործողությունները մեկանգամյա չեն լինելու, անդադար պետք է գործընթացներ լինեն, մինչև իրագործվի Արցախի պաշտպանությունը: Արցախն այս փուլում պաշտպանության կարիք ունի, և խոսքը դեռևս վերոնշյալ հատվածների մասին է, որը ուզում են մեր ձեռքից խլել: Մենք այս պահին գոնե ներկայիս Արցախը պաշտպանելու խնդիր ունենք, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել: Այսինքն, չունենալ այնպիսի քաղաքականություն ու գործունեություն, բանակցային գործընթաց, որոնց հետևանքով Արցախը մաս-մաս հանձնվում է»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Նշելով, որ ադրբեջանական կողմն արդեն նաև Արցախի այլ տարածքների անուններ է տալիս, Մետաքսե Հակոբյանն ընդգծեց, որ գործընթացը կանգ չի առնելու. «Ի վերջո, նպատակ ունեն իրենց դրոշը ծածանել Ստեփանակերտի կենտրոնում: Դրա համար գոնե հիմա պետք է մտածենք՝ ինչպես ենք պաշտպանում Արցախը ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամուց»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель