Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Օրվա իշխանությունը բանակի թուլացման գործընթաց է իրականացնում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամբողջովին պայմանագրային ծառայության անցնում են այնպիսի երկրներում, որի բյուջեն թույլ է տալիս: Այն բավականին ծախսատար է: Բացառվում է, որ այս պահին ու բյուջեն ոչ արդյունավետ ծախսելու նման պայմաններում մենք ունենանք բանակ, որի հիմքը կկազմեն բացառապես պայմանագրային զինծառայողները:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով իշխանության կողմից բանակին առնչվող նախաձեռնություններին: Նշենք, որ վերջինը ՊՆ-ի՝ աղմուկ հանած նախագիծն է, որով առաջարկվում է 24 մլն դրամ վճարի դիմաց հնարավորություն տալ ժամկետային զինծառայողներին 4,5 ամիս ծառայելուց հետո ազատվել հետագա ծառայությունից:

«Մեր բանակի հիմքն ու կորիզը սպայակազմն է՝ որպես հրամանատարական կազմ, և ժամկետային զինծառայողներն են, որոնք նվազագույնը 6 ամսում ստանում են անհրաժեշտ գիտելիքներ, հետո ուսումնական զորամասերում անձնակազմի մի մասն անցնում է համապատասխան պատրաստվածություն: Դրանից հետո է միայն զինծառայողը պատրաստ զորամասերում կատարել մարտական խնդիր՝ իր ստացած գիտելիքի ու զբաղեցրած հաստիքի համապատասխան: Ի դեպ, ոչ բարեկամ և թշնամիներով շրջապատված երկրներում ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետը սովորաբար իրավիճակն է թելադրում: Ոչ թե ինչ-որ մեկի ցանկությամբ, այլ պետությունն ինքն է որոշում, թե իր ժամկետային զինծառայողների քանակը որքանով է բավարարում երկրի անվտանգությունն ապահովելուն և արտաքին ազդեցությանը դիմագրավելուն: Այս տրամաբանությամբ մեզ մոտ բավականին երկար ժամանակ ժամկետային զինծառայողների թվաքանակը չէր բավականացնում իրականացնելու այն մարտական խնդիրը, որը բանակի առջև դրված էր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: Ուստի, ժամկետային զինծառայողներին զուգահեռ՝ մեզ մոտ ստեղծվեցին պայմանագրային ստորաբաժանումներ՝ սկզբից վաշտեր, հետո գումարտակներ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ մյուս տարբերակը ժամկետային ծառայությունը երկարաձգելն էր, ինչպես, օրինակ՝ ժամանակին Իսրայելում են իրականացրել:

«Մեր բանակի հիմնական կազմը ժամկետային ծառայողներն են, ու երբ առաջարկվում է այդ ժամկետը կրճատել, մասնավորապես, երկու տարին 4,5 ամիս դարձնել, սա նշանակում է՝ բանակը, որպես ինստիտուտ, փակվում է: Թե՛ ծառայության ժամկետը, թե՛ պայմանագրային զինծառայողների քանակն ավելացնելու փոխարեն կրճատում են, ինչի հետևանքով բանակն աստիճանաբար չի կարողանա կատարել այն մարտական խնդիրը, որը կարող է տալ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Իսկ ինչո՞ւ է նման բան արվում, ինչո՞ւ են թուլացնում բանակը, ինչո՞ւ են անձնակազմի թվաքանակն ավելացնելու փոխարեն՝ պակասեցնում: Կարծում եմ՝ միտում կա, այն է՝ համապատասխան զիջումներ կատարելու ժամանակ Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրված որոշ պահանջների կատարման համատեքստում քարոզչական դաշտում հիմնավորել, որ մեր անձնակազմը բավականին քիչ է, չի կարողանում մարտական խնդիր կատարել, դրա համար որոշակի առումներով զիջումների ենք գնում»,-հավելեց ռազմական փորձագետը:

Վերոնշյալ նախագծի առումով Հայկ Նահապետյանը մեկ այլ միտում է տեսնում: «Անապահով խավի զավակները երկու տարի պետք է ծառայեն, իսկ ունևոր խավը՝ 4,5 ամիս: Եթե նախկինում կային որոշակի սողանցքեր, մասնավորապես, գիտությանը ծառայելու պատրվակով որոշ բուհեր հնարավորություն էին տալիս մագիստրատուրան ավարտելուց հետո նաև ասպիրանտուրան ավարտել ու դրանով իսկ ազատվել զինծառայությունից, ապա հիմա դրան գումարվում է կոնկրետ վճար՝ մոտ 60 հազար դոլար, որի միջոցով ունևոր խավի զավակները չեն ծառայի բանակում: Չեն ծառայի, քանի որ 4,5 ամիսը ծառայություն չէ: Էլ չեմ ասում, որ եթե պատերազմ լինի, ու 4,5 ամիս ծառայածները որպես պահեստազորի զինծառայող զորակոչվեն, ապա նրանց ստացած գիտելիքների արդյունավետությունը, փորձառությունը պատերազմի ժամանակ զրոյական է լինելու»,-ասաց նա՝ շեշտելով, որ որոշակի առումով, կարելի է ասել, օրինականացվում է նաև զինծառայությունից ազատվելու համար տրվող կաշառքը:

«Հաշվի առնենք նաև, որ գինը բավականին բարձր է՝ 60 հազար դոլար: Սա հայրենիքի պաշտպանության տեսանկյունից անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է ստեղծում երկրում: Ավելին, այդ 60 հազար դոլարը չի ուղղվելու այն զինծառայողին ու իրենց ընտանիքներին, ովքեր երկու տարի ծառայելու են: Այդ գումարը մտնելու է բյուջե, ինչը, գիտենք, թե ինչ սկզբունքներով ու մոտեցումներով է այժմ ծախսվում. պարգևավճարներ, իրավապահ համակարգի բարձր աշխատավարձեր և այլն: Մինչդեռ սահմանում կանգնած պայմանագրային զինծառայողների ստացած գումարն անգամ չափելի չէ ոստիկանության իրավապահ համակարգի այն ծառայողների աշխատավարձի հետ, որոնք գրասենյակային աշխատանքներ են կատարում, անվտանգության հետ որևէ աղերս չունեն ու իբր օրենք են պաշտպանում: Մեծ հաշվով՝ օրվա իշխանությունը բանակի թուլացման գործընթաց է իրականացնում»,-եզրափակեց Հայկ Նահապետյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ)