Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Անատամ դիվանագիտությունը՝ պարտության շարունակականության պատճառ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում ակտիվ վերադասավորումներ են ընթանում, բայց, որպես կանոն, մենք բախվում ենք այնպիսի խնդրի, որ Հայաստանը կա՛մ միշտ հետ է ընկնում առկա գործընթացներից, կա՛մ արտաքին ճակատում ձախողումներ է արձանագրում, քանի որ, ինչպես հարկն է, չի գործում դիվանագիտությունը և արտաքին քաղաքական ճկունությունը։ Իսկ ահա, օրինակ՝ Թուրքիային և Ադրբեջանին հաջողվում է խաղալ երկու լարի վրա և օգտվել ստեղծված բարդ միջազգային իրավիճակից։ Մի կողմից՝ նրանք հայտարարում են, թե ճանաչում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և աջակցում Ուկրաինային, սակայն մյուս կողմից էլ ակտիվ երկխոսության մեջ են Ռուսաստանի հետ։ Հատկապես ուշագրավ է, որ թուրքական դիվանագիտությունը կարողացել է հասնել նրան, որ հենց Անկարան ստանձնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դերը, ու հիմա թուրքական կողմի ակտիվ մասնակցությամբ է ուկրաինական հացահատիկը Սև ծովով դուրս բերվում դեպի արտաքին աշխարհ։

Զուգահեռաբար Անկարան փորձում է զիջումներ կորզել Արևմուտքից՝ դեմ արտահայտվելով Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում։ Թուրքական դիվանագիտությունը գործի է դրել իր զինանոցը՝ բոլոր ուղղություններով դիվիդենտներ շահելու ակնկալիքով։ Առկա միջազգային իրավիճակի ֆոնին շատերը կարող են ասել, թե Հայաստանը պարտված երկիր է, ինչպե՞ս կարող է դիվանագիտության միջոցով հաջողությունների հասնել։ Բայց պատմության մեջ օրինակները բազմաթիվ են, թե ինչպես է պարտված երկիրը արտաքին քաղաքական ձեռքբերումների հաշվին դուրս եկել նվազագույն կորուստներով։ Տեսեք, Ադրբեջանը խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ վերահսկողություն հաստատեց Բերձորի և շրջակա գյուղերի վրա, որի արդյունքում այդ բնակավայրերը հայաթափվեցին, սակայն որևէ երկիր կամ միջազգային կառույց չդատապարտեց Բաքվին կամ չմեղադրեց եռակողմ հայտարարության խախտման մեջ, այնինչ դրա համար բոլոր հիմքերը առկա էին։ Իսկ ամիսներ առաջ Փաշինյանն իր առցանց հարցազրույցում նախօրոք լեգիտիմացնում էր հակառակորդի գործողությունները՝ հայտարարելով, թե այդ տարածքները հանձնվելու են Ադրբեջանին։ Եվ ուշագրավ է, որ այս գործընթացները տեղի են ունենում այնպիսի իրավիճակում, երբ փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը, այն է՝ Արցախյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատը, չի գործում։ Ու երբ օրերս ԱՄՆ-ը նոր համանախագահ նշանակեց, մեզանում այն սկսվեց գնահատվել որպես լուրջ քայլ Մինսկի խմբի վերակենդանացման համար, սակայն նշանակումը դեռ չի ենթադրում, թե համանախագահության ինստիտուտը սկսելու է գործել։

Պատերազմի ավարտից անմիջապես հետո ՀՀ իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ հավաստիացնում էին, թե ձեռնամուխ են լինելու, որ համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացը շուտափույթ վերսկսվի, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Բացի դրանից, եթե նույնիսկ ինչ-որ պահի համանախագահության ինստիտուտը սկսի գործել, միևնույնն է, Ադրբեջանն արդեն հաջողացրել է ստանալ իր ուզածը, ու հայկական կողմի համար ժամանակի կորուստն ակնհայտ է։ Բացի դրանից, տեղի ունեցող իրադարձությունները տպավորություն են ստեղծում, որ ՀՀ իշխանությունները առաջ են շարժվում բացառապես թուրք-ադրբեջանական պահանջներին համապատասխան, և ընդհանրապես չկան թուրք-ադրբեջանական հավակնություններին հակազդելու քայլեր։ Հայաստանը նույնիսկ տրամադրված չէ իր օգտին կիրառել որոշակի տարածաշրջանային իրողություններ։ Օրինակ՝ Թուրքիան խնդիրներ ունի Իրաքի ու Սիրիայի հետ, քանի որ այդ երկրների տարածք ներխուժելու անօրինական փորձեր է ձեռնարկում և փորձում է իրեն ձեռնտու քաղաքականություն թելադրել։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ու Ադրբեջանը խնդիրներ ունեն Հունաստանի և Կիպրոսի հետ։

Ժամանակին համընթաց Թուրքիան ավելացնում է իր ագրեսիվությունը Հունաստանի նկատմամբ, իսկ վերջերս էլ Ալիևը հանդիպեց Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության նախագահ Էրսին Թաթարի հետ՝ հարուցելով Կիպրոսի ու Հունաստանի զայրույթը։ Բայց ՀՀ-ն չի աշխատում այս ուղղությամբ, ավելին՝ թուրքական վտանգին հակազդելու համար որևէ միջազգային հարթակ չի ձևավորում։ Մյուս կողմից էլ բավարար չափով գործի չի դրվում հայկական Սփյուռքի ունեցած ներուժը, որը կարող է ազդել հայկական հոծ համայնքներ ունեցող երկրների քաղաքական կուրսի վրա։ Օրինակ՝ ՌԴ-ում հայկական սփյուռքը մեծ դեր կարող է կատարել հայ-ռուսական հարաբերությունների խորացման և թուրքական վտանգին հակազդելու քայլեր ձեռնարկելու տեսանկյունից։ Իսկ ԱՄՆում այս տարվա նոյեմբերին սպասվում են Կոնգրեսի երկու պալատների միջանկյալ ընտրությունները, և հայերի ձայները մեծ նշանակություն կարող են ունենալ թե՛ դեմոկրատների և թե՛ հանրապետականների համար։

Մեծ աշխատանք կարող է տանել նաև Եվրոպայի՝ մասնավորապես Ֆրանսիայի հայությունը։ Ուստի պետք է ակտիվորեն աշխատել Սփյուռքի հետ հայկական շահերն առաջ մղելու համար, բայց գործող իշխանությունների պարագայում դա չի ստացվում, քանի որ Սփյուռքի հետ աշխատանքում ընդգրկված պաշտոնյաները կարծես թե միայն պետության հաշվին շրջագայություններով են զբաղված և վստահություն չեն ներշնչում սփյուռքահայերին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում. 63-ամյա տղամարդը մահացել է Արցախ այցելելուց հետո ՄԱԿ առաքելությունը հայտարարել է․ «Ապշած ենք` ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները»24 ժամ ջուր չի լինիՌեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներԵրեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Կոնյակին կհետևի գինին. փորձագետը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել Պլանային աշխատանքներով պայմանավորված կլինեն էլեկտրամատակարարման ընդհատումերԹուրքիան հուշագիր է հղել ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունըԱդրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ հայտնի է զոհվածի ինքնությունըՇարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. ԶՊՄԿ Արևային էներգիան խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը «Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրն ընդլայնում է սահմանները Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրերս կալանավորված անձանց «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Ձեռքերը քիչ էին». արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը Իրաք-Թուրքիա նավթատարը կսկսի աշխատել այս շաբաթ Մոլդովայի մեծ մասն այլեւս գազ չի գնի «Գազպրոմից» Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն. Թովմասյան Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կտրուկ աճել են Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը 500 բռնի տեղահանված արցախցի կարող է ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարգործական ճաշարանում Ինչ է տեղի ունեցել ԿութումՍնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ Փաշինյա՛ն, քեզ անվտանգությո՞ւն է պետք, թող ընդդիմությունը տա բոլոր տեսակի երաշխիքները, բայց թող հայրենիք փրկենք․ Վարդան Օսկանյան Երեկվանից ԱՀ նախկին պաշտոնյաների հետ կապը «կորել» էԱյսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում․ Ալիև Կատրին Կոլոննան Հայաստանում կայցելի տեղահանված արցախցիներին ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային. Բորել Հայաքվեն շարունակում է օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին Կլինեն ջրանջատումներ մի շարք հասցեներում Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում․ ԱՆ Կպատերազմի՞ Ֆրանսիան Ադրբեջանի դեմ՝ հանուն հայերի․ ՊՆ ղեկավարի արձագանքը