Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պարզվում է՝ իրիսը ոչ միայն համեղ է, այլև օգտակար. ինչո՞ւ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Իրիսը բոլորին հայտնի քաղցրավենիք է, որը մասնավորաբար ԽՍՀՄ - ո ւ մ ծնված մարդկանց հիշեցնում է մանկության համը, ինչպես, օրինակ՝ «Թռչնի կաթ» տորթը: Շատերի համար դա բացահայտում կլինի, բայց իրիսը ոչ միայն համեղ է, այլ նաև առողջարար, ինչպես մարմելադը: Իսկ որտեղի՞ց են առաջացել այս կոնֆետները, որտեղի՞ց է առաջացել անունը, ինչպե՞ս են պատրաստում այն, և ինչքա՞ն է այն օգտակար օրգանիզմի համար:

Սովորաբար իրիսը լինում է ուղղանկյան կամ քառակուսու տեսքով: Կարելի է ասել, որ այն աղանդերի տեսակ է, որը միջին տեղ է զբաղեցնում կարամելի և քաղցրավենիքի միջև: Եվ եթե կարամելի պատմությունը ոչ մեկի համար գաղտնիք չէ, ապա իրիսի հարցում ամեն ինչ մի քիչ բարդ է: Հնարավոր չէ հաստատապես ասել, թե ով է այն հորինել: Ֆրանսիացիները պնդում են այդ գյուտի իրենց իրավունքի մասին, իսկ ամերիկացիները՝ իրենց առաջնայնության մասին: Հայտնի է միայն, որ Ֆրանսիայում իրիսը չափազանց տարածված է եղել 15-րդ դարից, սակայն ֆրանսիացիները դրանց այդ ժամանակ ճանաչել են «տաֆֆի» անվան տակ: Իսկ ամերիկացի հրուշակագործները պնդում են, որ իրենց նախնիներն են ստացել առաջին իրիսը, քանի որ նրանք առաջինն են կարամել պատրաստել հատուկ պղնձե խոր կաթսաներում:

Ռուսաստանում իրիսը հայտնվել է 20-րդ դարի սկզբին, երբ ֆրանսիացի Մորնաս անունով մի հրուշակագործ, ֆրանսիական բաղադրատոմսի համաձայն, այն պատրաստել է Սանկտ Պետերբուրգում: Համոզված չլինելով, որ ֆրանսիական «տաֆֆի» անունը խոր արմատ կգցի ռուսական հողում՝ նա մի խորամանկ քայլ է կատարել՝ այդ կոնֆետներն անվանել է իրիս, քանի որ դրանք նրան թվացել են այնքան նուրբ, ինչքան համանուն ծաղկի թերթիկներն են: Եթե ավելորդ մանրամասների մեջ չմտնենք, ապա, հակիրճ ասած, իրիսի արտադրության գործընթացը հետևյալն է: Խտացրած կաթը, կարագը կամ բուսական յուղը, մալասսը և շաքարը խառնվում են որոշակի հաջորդականությամբ, ապա տաքացնում կաթսայում մինչև 130 աստիճանի հասնելը:

Ստացված զանգվածը սառեցվում է մինչև 60 աստիճան, որպեսզի այն դառնա խիտ և մածուցիկ: Դրանից հետո այն լցնում են սարքի մեջ, որը դրանից ձողեր է ստեղծում, ապա փաթեթավորող մեքենայում իրիսի ձողերը կտրատվում են որոշակի ձևով և փաթեթավորվում: Բայց այս ամենը արտադրության վերջնական փուլը չէ: Պահանջվող կառուցվածքին հասնելու համար այդ ամենը դրվում է չորացման պահարանում, որտեղ 38 աստիճանում տեղի է ունենում այդ մասսայի մեջ առկա շաքարի բյուրեղացում, որից հետո էլ այդ մասսան անհասկանալի զանգվածից վերածվում է այն իրիսին, որը մենք գիտենք: Նշենք, որ իրիսի պատրաստման ժամանակ երբեմն ավելացնում են բուրավետիչ կամ խտացնող նյութեր` ալ յուր, սոյայի սպիտակուց, քունջութ, մանրեցված ընկույզ և այլն:

Իրիսը կարող է ունենալ նաև միջուկ և պատված լինել գլազուրով: Իրիսի օգտավետությունն ուղղակիորեն կախված է այն բաղադրիչներից, որոնք օգտագործվում են այն ստեղծելիս: Օրինակ՝ մալլասը արագացնում է նյութափոխանակությունը, պարունակում է բազմաթիվ օգտակար ամինաթթուներ, PP, B1, B5, B6 վիտամիններ, մանգան, նատրիում, կալիում, կալցիում, սելեն, երկաթ, ֆոսֆոր: Եթե իրիսը պարունակում է կաթ, ապա կաթի սպիտակուցը տալիս է կազեին, որը օգնում է մկանների զարգացմանը, իսկ կալցիումը՝ նիհարելուն: Իրիսը օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի քանակը, նպաստում է սթրեսակայունությանը, օգնում է օրգանիզմին թուլանալ և ժամանակին հանգստանալ, երբ դրա կարիքը կա:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!