Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպես հանրությանը քայլ առ քայլ «պատրաստեցին» գլոբալ պարտության. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությունը առանցքային եզրագիծ էր, որն ինչ-որ առումով կանխորոշում է Հայաստանի մոտակա ապագան։ Եվ շատերն անգամ պարտությունը դիտարկում են որպես դատավճռի պես մի իրողություն, սակայն ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումները և դրանց փոփոխական միտումները ցույց են տալիս, որ համապատասխան քայլերի դեպքում ոչ միայն հնարավոր է ամոքել պարտության վերքերն, այլև պարտությունը վերածել հաղթանակի։ Այսինքն, չպետք է անընդմեջ կաղապարված մնանք պարտության կապանքներով։ Օրինակ՝ Ադրբեջանը, 26 տարի շարունակ հետևողականորեն զինվելով ու ավելացնելով ռազմական բյուջեն, հասավ նրան, որ պարտությունը վերածեց հաղթանակի։

Իսկ ի՞նչն է խանգարում մեզ այսօրվանից սկսած դնել ապագա հաղթանակի հիմքերը։ Բայց առաջին հերթին պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ մեր պետականության կշիռը վերականգնելու հիմնական գաղափարները պետք է ձևավորվեն հանրային ընկալումներում, քանի որ այլևս հնարավոր չէ հույս դնել կապիտուլ յացիոն պայմանների տակ ստորագրած իշխանությունների վրա, որոնք ամեն ինչ անում են պարտության պայմաններին համապատասխան գործելը ստեղծված իրավիճակում որպես միակ ելք կամ լավագույն տարբերակ ներկայացնելու քաղաքականությունը։ Ուստի հասկանալի է, որ Հայաստանի ուժերի վերականգնման ուղին անցնելու է իշխանափոխության ճանապարհով։

Եվ ուշագրավ է, որ երբ ընդդիմադիր ուժերը իշխանություններին հեռացնելու օրակարգով շարժում ձևավորեցին, այդ նախաձեռնությանը ոչ այնքան թվով մարդիկ էին մասնակցում, ինչքան որ անհրաժեշտ էր շարժման նպատակներին հասնելու համար կամ, ավելի ստույգ, ինչքան պարզ տրամաբանությամբ ակնկալվում էր պարտություն բերած ու բերող իշխանությանը հեռացնելու գործում։ Այն ժամանակ շրջանառության մեջ էին դրվում թեզեր, թե իբր դրա պատճառն այդ շարժման կազմակերպիչներն են, այսպես ասած, նախկին իշխանություններն են, նախկին երկու նախագահներն են և այդպես շարունակ։ Բայց հետագայում, նաև այդ օրերին իշխանափոխության օրակարգով առանձին գործիչներ ևս հավաքներ հրավիրեցին, ինչո՞ւ անհրաժեշտ քանակությամբ քաղաքացիներ չմիացան այդ նախաձեռնություններին։ Օրինակ՝ Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանը օրերս հանրահավաք էր հրավիրել, որը ևս սակավամարդ էր։ Տվյալ դեպքերում էլ ասում են, թե մարդիկ հոգնել են տարբեր քաղաքական նախաձեռնություններից կամ չեն համակրում այս կամ այն գործչին։

Եթե այդպես է, ապա երբ զոհված զինծառայողների ծնողներն են հավաք կազմակերպում իրենց պահանջներն իրավապահներին ներկայացնելու համար, ինչո՞ւ մարդիկ չմիացան նրանց, և նույն իներտ հանրային վերաբերմունքը դիտարկվեց նաև նրանց նկատմամբ։ Իրականում ընդդիմադիր ուժերը լուրջ վերլուծություն անելու կարիք ունեն, թե ինչու է հասարակությունը գտնվում այսպիսի վիճակում, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչ մոտեցում պետք է որդեգրել առաջիկայում, ինչ ծրագրերով պետք է առաջնորդվել և ինչ լեզվով պետք է խոսել հանրության հետ։ Թերևս հարցը հաճախ դիտարկվում է մակերեսային մակարդակով, սակայն հանրային նման տրամադրությունները ավելի խորքային և գլոբալ պատճառներ ունեն, և իրականում խնդիրը ո՛չ հավաքների կազմակերպիչներն են, ո՛չ նախկիններն են, ո՛չ էլ, ընդհանրապես, անձերը կամ ուժերը։

Առաջին հերթին հարկ է նկատի ունենալ, որ այսպիսի հանրային ընկալումները միանգամից ի հայտ չեն եկել, այլ ձևավորվել են տարիներ շարունակ, երբ ոչ միայն բթացվել է հասարակության իմունիտետը, այլև հետևողականորեն արմատախիլ է արվել արժեհամակարգային կոդեքսը։

Մի խոսքով, տարիներ շարունակ մեր հասարակությանը տարել են պարտության, գլոբալ պարտության, որը չի սահմանափակվում միայն Արցախյան պատերազմի նիկոլական պարտությամբ, այլ ավելի գլոբալ, խորքային շերտեր ունի՝ սկսյալ մտածողության պարտությունից մինչև արժեհամակարգային պարտություն: Այդ ճանապարհին, մասնավորաբար, առաջնային պլան են բերվել սոցիալական նշանակություն ունեցող խնդիրները և հրամցվել այնպիսի գաղափարներ, որ Արցախը բեռ է մեզ համար, «Արցախը հանձնենք, որ լավ ապրենք» և այլն։

Փաստացի բարեկեցության հարցը ավելի բարձր է դրվում, քան հայրենիքի և ինքնության խնդիրն է։ Ու եթե նախկինում այսպիսի մոտեցումները որոշակի շրջանակների գործելաոճն էին, ապա 2018 թվականի իշխանափոխությունից հետո պետական քաղաքականության մաս դարձան, քանի որ նման գաղափարների գլխավոր հեղինակները հայտնվեցին երկրի ղեկին։ Դրա համար էլ այսօր հայրենիքի կորուստը հավասարեցվում է դրամական կամ գույքային փոխհատուցում ստանալու մակարդակի։ Այսինքն, մարդուն կարելի է տեղահանել իր հայրենի բնակավայրից ու որոշակի փոխհատուցում տրամադրելով՝ համարել հարցը փակված։

Մյուս կողմից էլ նոր բաժանարար գծեր են անցկացվում հասարակության ներսում՝ այս անգամ արդեն սոցիալական հիմքի վրա։ Եվ այս համատեքստում պետք է նկատի ունենալ, որ այսօր առկա վիճակի պատճառներից մեկն էլ հանրային միասնության բացակայությունն է։ Իշխանությունները հանրության շրջանում տևականորեն ներարկել են այն աստիճանի թշնամանք ու ատելություն, որ այսօր մարդիկ միմյանց ավելի շատ են ատում ու մեղադրում, քան թշնամուն, ինչը առավել խտացված ձևով դրսևորվում է սոցիալական ցանցերում։ Հենց այդ պատճառով է նաև, որ ատելության հողի վրա կտրուկ աճել են վեճերն ու սպանության դեպքերը։

Երբ չկա ազգային օրակարգի շուրջ համախմբվածություն և հանրային կոնսոլիդացիա, ապա հասարակությունը բզկտված վիճակում էլ մնալու է։ Իսկ միասնականության բացակայության մտայնության ձևավորման համար այնպիսի օժանդակ գաղափարական մոտեցումներ են հրամցվում, թե Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցերի լուծումը աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների տիրույթում է, և մենք ոչինչ անել չենք կարող, մնում է միայն համակերպվենք իշխանությունների խոստացած «խաղաղության դարաշրջանի» հետ։

Այնինչ, պատմությունը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը ձեռքբերումների է հասել այն ժամանակ, երբ ոչ թե հանձնվել է օտարների կամ հակառակորդի ողորմածությանը, այլ հույսն իր ուժերի վրա դնելով՝ պայքարել է հանուն իր գոյատևման իրավունքի։ Եվ ընդդիմության խնդիրն է հասարակությանը վերադարձնել այն վստահությունը, որ հայ ժողովուրդն ի զորու է կռելու իր ճակատագիրը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ»Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում. 63-ամյա տղամարդը մահացել է Արցախ այցելելուց հետո ՄԱԿ առաքելությունը հայտարարել է․ «Ապշած ենք` ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները»24 ժամ ջուր չի լինիՌեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներԵրեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Կոնյակին կհետևի գինին. փորձագետը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել Պլանային աշխատանքներով պայմանավորված կլինեն էլեկտրամատակարարման ընդհատումերԹուրքիան հուշագիր է հղել ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունըԱդրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ հայտնի է զոհվածի ինքնությունըՇարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. ԶՊՄԿ Արևային էներգիան խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը «Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրն ընդլայնում է սահմանները Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրերս կալանավորված անձանց «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Ձեռքերը քիչ էին». արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը Իրաք-Թուրքիա նավթատարը կսկսի աշխատել այս շաբաթ Մոլդովայի մեծ մասն այլեւս գազ չի գնի «Գազպրոմից» Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն. Թովմասյան Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կտրուկ աճել են Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը 500 բռնի տեղահանված արցախցի կարող է ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարգործական ճաշարանում Ինչ է տեղի ունեցել ԿութումՍնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ Փաշինյա՛ն, քեզ անվտանգությո՞ւն է պետք, թող ընդդիմությունը տա բոլոր տեսակի երաշխիքները, բայց թող հայրենիք փրկենք․ Վարդան Օսկանյան Երեկվանից ԱՀ նախկին պաշտոնյաների հետ կապը «կորել» էԱյսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում․ Ալիև Կատրին Կոլոննան Հայաստանում կայցելի տեղահանված արցախցիներին ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային. Բորել Հայաքվեն շարունակում է օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին Կլինեն ջրանջատումներ մի շարք հասցեներում Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում․ ԱՆ