Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Այս վարչախմբին պատասխանատվության ենթարկելուց հետո միայն կարող ենք վերանայել մեր հարցերը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի կարծիքով, այսօր համընդհանուր խնդիր ունենք, որի հիմքում պետականություն կորցնելու վտանգն է: Այս համատեքստում, անդրադառնալով նախ ներհայաստանյան իրողություններին, նա շեշտեց. «Նիկոլն իրեն փորձում է մաքրել երկիրը հանձնելու, հողերը վաճառելու, հազարավոր զոհերի, վիրավորների իրողության և բոլոր այս խնդիրներից: Նա ուզում է իրեն այս խնդիրներից առանձնացնել և իրեն մաքրելու փորձի ճանապարհին, օրինակ՝ որևէ կարևոր հանդիպումից առաջ մի մեղավոր է գտնում, որին փորձում է իբր պատասխանատվության ենթարկել, իսկ ժամանակի ընթացքում այդ անձը կա՛մ արդարացվում է, կա՛մ էլ գործը քնում է: Ինչ-որ շոուներ են անում: Օրինակ՝ հիմա մեզ համար ցավոտ՝ հոգևոր Շուշիի թեման են առաջ բերում, զուգահեռ՝ մոռանալ տալով Բերձորի՝ կյանքի ճանապարհի հանձնման մասին: Ու փաստն այն է, որ մարդիկ այսօր այդ մասին անգամ չեն էլ խոսում և իրենց առօրյայով են զբաղված: Բայց և պետք է ասեմ՝ բոլոր նրանք, ովքեր Նիկոլի ձեռքը սեղմել են ու այդ ապազգային անձին ասել «պարո՛ն վարչապետ», պետք է հիշեն, որ իրենք «փուռը գնացող» են, որովհետև Նիկոլը բոլորին «փուռն» է տալու: Նա միշտ մեղավորներ է գտնելու ոչ թե ուժեղների, այլ թույլերի մեջ»:

Գևորգ Գևորգյանը միաժամանակ շեշտեց՝ բոլոր նրանք, ովքեր, անկախ հերոսական անցյալից, անկախ անցած ճանապարհից, պետականությանը դավաճանելու, պետականության, հազարավոր կյանքերի կորստի, կյանքերի խեղաթյուրման այս ամբողջ գործընթացի մեջ ինչ-որ չափով ներգրավված են եղել, պետք է պատասխանատվության ենթարկվեն: «Ուզում եմ բոլորս հասկանանք, որ քայլ առ քայլ, վայրկյան առ վայրկյան տեղի ունեցողը զուտ տեխնիկական հարցերի տիրույթում է: Գլոբալ խնդիրը երկու հայկական պետությունների՝ Հայաստանի, Արցախի և հայ ազգի վերջնական ոչնչացումն է: Եթե մենք միասնական, պետական ու ազգային գաղափարով ոտքի ելնենք՝ կփրկվենք, եթե ոչ, ապա այն, ինչ կատարվում է մեզ հետ, արդար է: 30 տարի մենք չկարողացանք մեր հասարակությանը մատուցել այն գաղափարը, որ պետականությունը մեր ամեն ինչի հիմքն է: Եվ երբ եկանք ու հասանք 2018 թվական, ագրեսոր թշնամիներին հաջողվեց մեր մեջ ներդնել այն անհատներին, որոնք պատրաստ էին իրենց հետ համաձայնության գալ Արցախն ու Հայաստանը ոչնչացնելու հարցում: Պետականությունը կորցնել՝ նշանակում է՝ ազգին ոչնչացման եզրին կանգնեցնել: 2018-ին դա հաջողվեց մեր թշնամիներին ու թշնամիների համախոհներին»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, 4 տարվա ընթացքում ինֆորմացիոն աղբի և այլ իրողությունների հետևանքով մեր հանրությունը, ի վերջո, հոգնեց: «Նոր հանդիպումներից, ցավալի խնդիրներից, նորանոր կորուստներից և հայ ժողովրդին վարի տալուց առաջ մի շոու են անում ու բթացնում: Խնդիրը շատ գլոբալ է՝ ախր, Աստծուց էլ ենք հեռանում, շատ բաներ ենք կորցնում: Կպայքարես, հողը էլի հետ կբերես, իսկ հոգին որ ծախեցիր չարին, էլ հետ չես բերի»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հասարակությունն անվերջ խոսքեր ու ելույթներ է լսում, ինչից ևս հոգնել է: Գևորգյանը շեշտեց՝ 30 տարի առաջ կարողացանք միասնական բռունցք դառնալ ու պայքարել, արդյունքում եղավ մի որոշում, ըստ որի, ՀՀ-ն տարածաշրջանում դոմինանտ էր լինելու.

«Հիմա այս դեգրադացման, մեծամտության, դատարկախոսության, էգոիզմի, Աստծուց հեռանալու հետևանքով եկել ենք ու հասել նրան, որ նշված որոշումը փոխվել է. տարածաշրջանում որոշում է կայացվում ու հիմնավորվում, որ մեր ագրեսոր թշնամին մեզնից ուժեղ պետք է լինի: Այդուհանդերձ՝ վերջնարդյունքը կախված է մեր հանրության որոշումից՝ պատրա՞ստ ենք մենք նշվածի հետ մերվել, թե ոչ: Հիմա չակերտավոր խաղաղության պայմանագրի մասին են խոսում, բայց ի՞նչ խաղաղության, ո՞ւմ հետ: Հիմա վերջնական փաթեթավորվում է Արցախի խնդիրը, Արցախը վերջնական տալիս են ու գալիս արդեն ՀՀ՝ Սյունիք, նաև Տավուշ՝ այսպես կոչված անկլավներ, խոսում անգամ Երևանի ու Երևանի մի քանի հարակից գյուղերի մասին: Արցախը վերջնականապես փաթեթավորված տրվում է, և հիմա դրվում է ՀՀ-ի լուծարման խնդիրը: Մեր ազգն անվտանգություն չի ունենալու այստեղ, և Աստված չանի՝ Թուրքիայի հետ սահմանը բացելուց հետո լավագույն դեպքում դառնալու ենք ՌԴ-ի նահանգ կամ Թուրքիայի վիլայեթ:

Այս վիճակից դուրս գալու և ամեն տեսակի փաստաթղթերը չեղարկելու միակ ճանապարհը միասնական պայքարի դուրս գալն է՝ մի կողմ դնելով անձնական շահերը, մեծամտությունները: Ի դեմս Նիկոլի, այս վարչախմբին պատասխանատվության ենթարկելուց հետո միայն կարող ենք վերանայել մեր հարցերը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении