Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երբ կյանքս սևից փոխվեց դեպի սպիտակը». «Էնիփրա. հայելու առջև» գիրքը կարող է մոտիվացիայի աղբյուր դառնալ շատերի համար. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Էնիփրա. հայելու առջև»-ը Արփինե Փանոսյանի առաջին գիրքն է: Մանկության և պատանեկության տարիներին ամաչկոտ և անինքնավստահ աղջիկը, որի խոսքերով իր կյանքի այդ տարիներն անցել են միայնության մեջ, որոշել է հոգեբանություն սովորել` իր իսկ ներհոգեկան խնդիրները լուծելու համար:

«Կարողացա ձեռք բերել շատ մեծ շրջապատ, ու դրա հետ մեկտեղ ինձ մոտ սկսեցին մասնագիտական և ոչ մասնագիտական գաղափարներ առաջանալ: Տարբեր պահերի մոտիվացնող մտքեր էին գալիս, անգամ ինքս ինձ ասում էի` մի տեղ գրեմ, որ չմոռանամ: Իսկ հետո մտածեցի` գուցե գիրք գրեմ: Ամուսնուս կարծիքը հետաքրքիր էր, հարցրեցի` արժե՞ գրել, ամեն դեպքում չունեմ այդ կարողությունները: Խորհուրդ տվեց` սկսիր ու շարունակության մասին մի մտածիր, վերջում կտեսնենք` ինչպես կստացվի: Գիրքն ավարտեցի, իսկ հետո արդեն ծանոթացա պարոն Արտակ Ճաղարյանի հետ: Բախտս շատ բերեց, նա, որպես խմբագիր, ինձ կարևոր հուշում-խորհուրդներ տվեց, ինչի արդյունքում գիրքն ավելի ամբողջական դարձավ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արփինեն:

Կարծում է, որ իր գրքում ասելիքը շատ է: «Սկզբում պատմում եմ իմ կյանքի, փորձի, դժվարությունների մասին: Վերջին մի քանի էջերում անդրադարձել եմ շատ հատկանշական հարցերի, եթե դրանք ընթերցողն ինքն իրեն ուղղի և փորձի, ըստ այդմ, շտկումներ մտցնել իր կյանքում, ապա վստահաբար, եթե ոչ հարյուր հոգին, ապա տասն իրենց կյանքում ինչ-որ փոփոխություններ կկատարեն: Եթե բոլոր մարդկանցից, որոնք կկարդան այս գիրքը՝ լինի հարյուր, հազար, թե մեկ միլիոն մարդ, գոնե մեկին այն օգուտ տա, նշանակում է, որ իմ աշխատանքը զուր չէր»,-նշում է մեր զրուցակիցը:

Արփինեն ասում է, որ ի սկզբանե հստակ է եղել որոշումն, այսպես ասած, ինքնակենսագրական գիրք գրելու, չնայած որ հասարակությունը սովոր է, որ նման գրքեր գրում են ավելի փորձառու մարդիկ, մինչդեռ ինքը դեռ երիտասարդ է կյանքի մեծ փորձ ունենալու համար:

«Բայց պատմում եմ դեռահասի մասին, թե ինչերի միջով է անցել, շատ անգամ թաքցրել իր ապրումները ծնողներից` մյուսներից չտարբերվելու, անգամ չամաչելու համար: Հասարակության մեջ ո՛չ առաջինն եմ, ՛ոչ էլ վերջինը կլինեմ, որ տարբեր պատճառներով սեփական խնդիրների մասին չեն պատմում ծնողներին, հարազատներին, չեն դիմում մասնագետների օգնությանը: Հոգեբանություն ուսումնասիրելով՝ արդեն վստահ գիտեմ, որ շատ քչերն են ինքնուրույն հաղթահարում այդ դժվարությունները, հասնում խաղաղված հոգեվիճակի, մեծամասնության մոտ այդ ապրումները հետքեր են թողնում, դա կարող է լինել ինքնավստահության բացակայություն, ռիսկի չդիմելու անկարողություն, ամեն մեկի մոտ դա տարբեր կերպ է արտահայտվում: Եվ մտածեցի` եթե մարդիկ կարդան և տեսնեն, թե հոգեպես որքան թույլ էի, բայց կարողացա հասնել խաղաղված հոգեվիճակի, ճիշտ է, ամեն ինչ գրված ավելի հեշտ է թվում, բայց դա ինձանից տարիներ խլեց, կհասկանան` եթե կարողացա, ուրեմն ցանկացածն էլ կարող է, որևէ մեկից որևէ բանով առավել չեմ, առանձնահատուկ կարողություններ չունեմ: Կարող եմ մոտիվացնել ուրիշներին, ուղղակի մի շարք հարցերի շուրջ մարդիկ ավելի խոր պետք է մտածեն: Նաև այդ հարցերն եմ առանձնացրել, որոնք և դրանց պատասխանները բանալիներն էին քայլ առ քայլ առաջ գնալու»,-հավելում է գրքի հեղինակը:

Հետաքրքրվում եմ նաև, թե ինչու «Էնիփրա»: Ի դեպ, նախքան մեր զրույցն անընդհատ փորձում էի հասկանալ, թե ինչ է նշանակում այս բառը, և որքան մեծ էր իմ զարմանքը, երբ ստացա ինձ հուզող հարցի պատասխանը: «Գրքում պատմում եմ այն մասին, թե ինչպես կյանքս սևից փոխվեց սպիտակի, ներքևից բարձրացավ վերև, մտածեցի` ինչ ավելի լավ անուն կարող եմ ընտրել գրքի համար, քան իմ անունը, բայց հակառակ գրված՝ հայելու առջև: Ինչպես իմ կյանքը շրջվեց, այնպես էլ իմ անունը: Այս վերնագիրը ևս առիթ կդառնա, որ մարդիկ մի քիչ ավելի մտածեն, փորձեն հասկանալ, թե ինչ է նշանակում դա»,-հավելում է նա:

Արփինեի ճանապարհը հեշտ չի եղել: Մի քանի տարի առաջ Իրանից Երևան տեղափոխված Արփինեն իր հոգեբանական խնդիրները հաղթահարելու և առհասարակ կյանքում ինչ-որ բան փոխելու համար սկսել է մարզասրահ այցելել, որտեղ էլ ծանոթացել է ապագա ամուսնու` Կոմիտասի հետ:

«Այդ ժամանակ համալսարան ընդունվելու համար չորս տարի «ուշացել էի», չէի մտածում բուհ ընդունվելու մասին: Բայց Կոմիտասն ինձ քաջալերեց՝ ասելով, թե այս դարում ինչ ես անելու առանց կրթության, որ ավելի լավ է ուշ գնալ համալսարան, բայց գնալ, առանց կրթության մարդն ուղղակի ոչ ոք է: Սկզբում նեղանում էի անգամ, բայց հետո եկավ այն գիտակցումը, որ նա ինձ սիրելով է դա ասում: Բոլորիս կյանքում լինում են հարազատ մարդիկ, որոնք չեն ասել այդ կարևոր բաները, դրանք ասող մարդն է իրականում սրտացավ: Որոշեցի փորձել՝ հստակ գիտակցումով՝ եթե անգամ չստացվի, գոնե փորձած կլինեմ: Եվրոպական համալսարան գնացի. սիրահարվեցի իմ մասնագիտությանը, և սրանք ուղղակի խոսքեր չեն: Հիմա սովորում եմ չորրորդ կուրսում, ուսումս կշարունակեմ մագիստրատուրայում` ուսումնասիրելով նաև մարդկային ռեսուրսների կառավարում: Այդ ընթացքում արդեն կսկսեմ աշխատել: Կշարունակեմ նաև գրել: Ի դեպ, հաջորդ գիրքն արդեն սկսել եմ»,-եզրափակում է Արփինեն` ընդգծելով, որ կյանքում նաև շատ կարևոր է ճիշտ մարդկանց հանդիպելը. նա նրանցից մի քանիսին արդեն հանդիպել է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶՊՄԿ-ն 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»