Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այս իշխանություններն ունակ չեն որևէ ձևով սպասարկել ազգային ու պետական շահը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ զրույցում անդրադարձել ենք Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև հերթական հանդիպմանը, ամփոփել բանակցային գործընթացում առկա իրողությունները: Ըստ վերջին հանդիպման վերաբերյալ հայտարարության, կա որոշակի գործընթաց՝ խաղաղության պայմանագրի մշակման շուրջ:

«Վերջին մոտ 2 տարում՝ պատերազմի պարտությունից հետո, Նիկոլ Փաշինյանի կողմից որդեգրվել է գաղտնի և ժողովրդի թիկունքում վարվող բանակցությունների քաղաքականություն, որի հետևանքով տարբեր ժամանակահատվածներում պոստ ֆակտում արձանագրում ենք, որ Հայաստանի, Արցախի տարբեր տարածքներ անցնում են թշնամի Ադրբեջանին: Իսկ հերթական եռակողմ հանդիպումից հետո ընդգծվեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են: Այսինքն, ևս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդի թիկունքում գաղտնի բանակցություններ էին տանում խաղաղության պայմանագրի փաստաթղթի շուրջ, ինչը պարզ դարձավ Շառլ Միշելի հայտարարության տեքստից»,-«Փաստի» հետ զրույցում նշեց փորձագետը:

Կարևոր համարելով Շառլ Միշելի հայտարարության մեջ գերիների խնդրին առնչվող անդրադարձը՝ նա հավելեց.

«Այդուհանդերձ, դա Ն. Փաշինյանի «գեղեցիկ աչքերի» համար չէր: Առաջին հերթին սա ՀՀ ներքին քաղաքական դաշտի ճնշման արդյունքն է: Անընդհատ խոսվում էր, այս իշխանությունը պահանջատեր չէ իր երկրի քաղաքացիներին թշնամի պետությունից վերադարձնելու հարցում, և, փաստացի, քննադատությունների, հայտարարությունների, բողոքի ակցիաների արդյունքում Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտավ նաև գերիների խնդիրը: Բայց ավելի մեծ խնդիր կա, որը հայկական իրականության համար գերվտանգ է ներկայացնում. Արցախի մասով հայտարարությունը լղոզված էր: Պատերազմից հետո Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ հայերի հետ խաղաղ ապրելու նպատակ չունի, բայց հայտարարության մեջ ընդգծվել է, թե «պատրաստ են ժողովուրդներին խաղաղության տանելու նոր գործընթաց սկսել»:

Սա ևս մեկ փչված փուչիկ է, որը ևս պայթելու է»: Գ. Դավթյանը նշեց՝ թեպետ մեզ մոտ ավելի մեղմ, խաղաղասիրական քաղաքականություն է, բայց Ադրբեջանը շարունակում է առաջնորդվել իր ռազմատենչ, նաև հայերին ոչնչացնելու քաղաքականությամբ.

«Վերոնշյալ վերջին հայտարարությունը, ըստ երևույթին, ավելի շատ ադրբեջանական օրակարգ էր սպասարկում: Այս առումով երկու խնդիր կա: Մեկը Հայաստանի՝ կապիտուլացված ղեկավարություն ունենալու փաստն է, երկրորդը՝ Ադրբեջան-Արևմուտք շահերի՝ բարձր մակարդակում գտնվելու փաստը: Եվրոպայում կա էներգետիկ խնդիր, և այս իմաստով, տեսնելով Ադրբեջանի պոտենցիալը, Եվրոպան, անտեսելով հայկական շահը, իր արտաքին ուժերը հօգուտ Ադրբեջանի է ծառայեցնում»:

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Գ. Դավթյանը շեշտեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, փաստացի, այս պահին չի գործում. «Կան տարբեր հայտարարություններ եռանախագահող երկրներից, կա ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ ներկայացուցչի փոփոխություն, բայց գործընթացները շատ ցածր մակարդակում են: Որպես այդպիսին, Արցախի մասով բանակցային գործընթաց չկա: Խնդիրն այն չէ, որ ԵԱՀԿ ՄԽ-ում այդ ցանկությունը չունեն: ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվացնելու առաջին փորձը պետք է Հայաստանն անի, օրինակ՝ պաշտոնական այցով Հայաստան հրավիրի համանախագահողներին՝ քննարկելու Արցախի մասով բանակցություններ սկսելու պոտենցիալները: Հայաստանն այդ քայլը չի անում, որովհետև այս իշխանությունն Արցախը պահպանելու նպատակ չունի: Հետևաբար, բոլոր այն գործընթացները, որոնք կարող են Արցախին նոր շունչ տալ, իրենց համար անընդունելի են»:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը 30 տարվա կտրվածքով տարբեր փաստաթղթեր է ընդունել, ամեն դեպքում, աշխատանք է կատարել և ունի լուրջ միջազգային պլատֆորմ, որի վրա կարողացել է կառուցել գոնե բանակցությունների պատմությունը: «Այստեղ խնդիրը ոչ թե այն էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չի ցանկացել հարցը լուծել, այլ Ադրբեջանը չի ցանկացել հարցը լուծել փոխզիջման համատեքստում: Ադրբեջանը ձգտել է, որ ամբողջն իրեն վերադարձնեն՝ առանց նախապայմանների կամ պահանջների: Այսինքն, խնդիրը ոչ միայն արտաքին աշխարհը, այլ հենց Ադրբեջանն է: Հայաստանի կողմից էլ չեն արվում անհրաժեշտ քաղաքական հայտարարություններ, քաղաքական քայլեր: Շրջանակն իրականում շատ լայն է, և պարզապես ասել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չի գործում զուտ այն պատճառով, որ Ադրբեջանը չի ցանկանում, սխալ է:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները տարբեր մակարդակներում ցույց են տալիս, որ Արցախի մասով Ադրբեջանի դիրքորոշման հետ կոնկրետ անհամաձայնություն ունեն, որը թեկուզ փոքր իրավիճակներում, բայց գործի է դրվում»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ահա այստեղ էլ խնդիրը Հայաստանի դաշտում է:

«Հայաստանը շատ մեծ ջանք պետք է գործադրի նշված անհամաձայնությունից բխող յուրաքանչյուր առիթ ու իրավիճակ օգտագործելու տեսանկյունից, դա որպես ճնշում, որպես հնարավորություն օգտագործելով՝ ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը: Մինչդեռ Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը մեկն է՝ ծառայել Ադրբեջանի Հանրապետությանը, սպասարկել Թուրքիայի արտաքին շահը՝ ի հաշիվ հայ ժողովրդի ու մեր ազգային շահի: Մեկ այլ խնդիր էլ կա. եթե մեր հասարակությունն ազգային արժանապատվության նկատմամբ հարգանք ունենար, գոնե նշվածից բխող ընդվզում ցույց կտար: Եղել են ընդվզման տարբեր փորձեր, բայց լայն կոնսոլիդացիա չի եղել, ինչը այս իշխանության՝ 2018-ից հետո հասարակությանը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու հետևանքն է: Մարդկանց մեջ այնքան խորն է միմյանց հանդեպ թշնամանքը, ատելությունը, ինչի հետևանքով եսակենտրոն են դարձել. շատերին թվում է, որ իրենք աշխարհի քաղաքական գործընթացներից լավ են հասկանում, իսկ երբ փորձում ես հակառակն ասել՝ պիտակավորում են որպես «նախկիններ»:

Այս իշխանության քաղաքականության հետևանքն է հասարակության կոնսոլիդացիայի, նաև արտաքին պայքարում մեկ ճակատով հանդես գալու բացակայությունը: Պետական համակարգն ընդհանուր առմամբ անդամալույծ վիճակում է, բոլոր ուղղություններով տոտալ ձախողումներ են. նման իրավիճակում հնարավոր չէ ակնկալել, որ այս իշխանության կողմից հստակ, ադեկվատ քայլերի հաջորդականություն կլինի, ինչն էլ կբերի Հայաստանի զարգացման փուլին: Իրենք նշվածից բխող հոգեվիճակով ու մտածելակերպով չէ, որ զավթել են իշխանությունը: Իմ համոզմամբ, իրենց միակ նպատակը Հայաստանի վաճառքն է Ադրբեջանին կամ Թուրքիային՝ կախված նրանից, թե ով ավելի շատ կվճարի»,-հավելեց Գ. Դավթյանը:

Անդրադառնալով խաղաղության հնարավոր պայմանագրից բխող վտանգներին՝ փորձագետը նախ հիշեցրեց, որ այս պայմանագրի հիմնական դրույթների մասին Ադրբեջանը նախօրոք է հայտնել: «Խոսքն իրենց կողմից ներկայացված 5 կետերի մասին է, որտեղ տարբեր ձևակերպումներով խոսվում է նաև տարածքային ամբողջականության ճանաչման մասին: Այդ պայմանագրի շուրջ գործընթացն Ադրբեջանը նշված հինգ կետերի շուրջ է կառուցելու. նրանք շեշտել են, որ այդ կետերն իրենց համար բազային ու կարևոր սկզբունքներ են: Պայմանագրի ստորագրմամբ Արցախը հայկական հոգևոր կենտրոնից կդառնա ադրբեջանական, այդ պայմանագրով կստիպեն նաև, որ իրենց մնան Սյունիքի հատվածում օկուպացված տարածքները: Ադրբեջանը շատ մեծ պահանջներ ունի՝ կապված նաև «Զանգեզուրի միջանցքի» հետ, որը այդ պայմանագրի մեջ կփորձի դիտարկել որպես «խաղաղության ճանապարհ» կամ «խաղաղության հնարավորություն»:

Ադրբեջանի կողմից թելադրված այդ փաստաթուղթը չի կարող հայկական օրակարգ սպասարկող գեթ մեկ կետ ունենալ, ևս մեկ անգամ ապացուցելու կարիք չկա այն փաստը, որ Ադրբեջանի գերնպատակը Հայաստանի պետականազրկումն է կամ քաղաքական ազդեցիկ գործոն լինելու որևէ հնարավորությունից զրկելը: Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը խամաճիկ պետություն դառնա, քարտեզի վրա ՀՀ լինի, բայց իրենից ոչինչ չներկայացնի, չկարողանա իր ազգային, պետական շահը պաշտպանել, իր սեփական արտաքին քաղաքականությունն իրականացնել, իր ձևով հարաբերվել դաշնակից պետությունների հետ: Եվ, մասնավորապես, այս իշխանության օրոք խաղաղության պայմանագիրը որևէ ձևով չի կարող բխել հայկական շահից: Բազմիցս է ապացուցվել, որ Նիկոլ Փաշինյանը դավադիր, ժողովրդի մեջքի հետևում փաստաթուղթ ստորագրող ղեկավար է: Հավատալ, որ այս իշխանությունները խաղաղության պայմանագրով խաղաղության դարաշրջան են բերելու, ինքնասպանության փորձ կլինի: Այս իշխանություններն ունակ չեն որևէ ձևով սպասարկել ազգային ու պետական շահը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ