Yerevan, 01.February.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպես դստեր մի հարցը դարձավ մեծ գյուտի առիթ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարդկության ողջ պատմության ընթացքում ստեղծվել են հսկայական բազմազանության լուսանկարչական սարքեր: Սակայն դրանցից մեկը ամենայուրահատուկն է և ոչ մեկի հետ ոչ մի նմանություն չունի. դա Պոլարոիդն է: Այդ սարքը հանգեցրել է նոր տիպի սարքերի առաջացման, որոնք հետագայում ստացել են ակնթարթային լուսանկարչական սարքեր անվանումը (կամ՝ մեկ փուլով լուսանկարչական գործընթացի տեսախցիկներ): Անհնար է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ այսօր միջին սիրողական լուսանկարչի տեսախցիկը առանց թվային լուսանկարչության: Կարելի է ենթադրել, որ դա կլիներ նույն Պոլարոիդը, բայց ավելի թարմացված: Պոլարոիդի գործունեության սկզբունքն այնպիսին է, որ նկարելուց հետո մի քանի վայրկյան անց արդեն կարելի է լուսանկար ստանալ, որի տպագրությունը տեղի է ունենում անմիջապես սարքի ներսում:

Պոլարոիդ լուսանկարչական սարքը, ի թիվս այլ բաների, նաև ավտոմատ մութ սենյակ է, բայց շատ մանրակերտ: Պոլարոիդ ֆոտոխցիկը հորինել է ամերիկացի մի փայլուն գյուտարար՝ Էդվին Լանդը, որը ծնունդով Օդեսայից է: Մեծ հետաքրքրություն ունենալով օպտիկայի և քիմիայի նկատմամբ՝ նա ստեղծել է Polaroid ընկերությունը, իսկ նրա գլուխգործոց Պոլարոիդը ոչ միայն եզակի տեսախցիկ էր, այլ նաև գիշերային տեսողության սարք, տարբեր տիպի ռենտգենյան ժապավեններ և շատ ավելի բաներ: Այդ հանճարի շնորհիվ է աշխարհն իմացել այն մասին, թե ինչպես են աշխատում 3D ակնոցները: Աշխարհին անսովոր նորույթներով անընդհատ զարմացնելու կարողության պատճառով 1950 թվականին Polaroid ընկերությունը ստացել է «Գյուտերի գործարան» անվանումը: Գյուտարարի դուստրը կարևոր դեր է խաղացել Պոլարոիդ տեսախցիկի ստեղծման գործում: Մանկության տարիներին նա հարցրել է Լանդին, թե ինչու լուսանկարը չի հայտնվում նկարելուց անմիջապես հետո:

Հորը նման հարց տալով՝ աղջիկը չէր էլ կարող մտածել, որ դրանով նա որոշել է ակնթարթային լուսանկարչության ճակատագիրը: Այդ գաղափարը սկսել է անընդհատ հետապնդել Լանդին: Նոր տեսախցիկի աշխատանքի սկզբունքը հորինվել է մեկ ժամում (սկզբունքն այն էր, որ սարքի ներսում լինի մինի ֆոտոլաբորատորիա, որտեղ իրականացվում է լուսանկարի երևակում, ֆիքսում և չորացում մի քանի րոպեի ընթացքում), բայց դրա իրականացման համար պահանջվել է շուրջ երեք տարի: Լուսանկարչության աշխարհը բառացիորեն պայթել է 1946 թվականին նոր Պոլարոիդ տեսախցիկի ներդրմամբ: Չնայած զգալի ծախսերին, ԱՄՆ-ի բնակչության կեսը այն գնել է ո ր պես ըն տ ա ն ե կան տե սախ ց ի կ :

1980-ականների վերջը և 1990-ականների սկիզբը «նոր ռուսների» դասի առաջացման ժամանակաշրջանն է, որի խորհրդանիշերն են դարձել կարմրավուն կաշվե բաճկոնը, «Մերսեդես» մեքենան, ոսկե հաստ շղթան և անպայման Պոլարոիդ ֆոտոապարատը: Ներկայումս Polaroid ընկերությունը մի փոքր կորցրել է իր ժողովրդականությունը, բայց այն դեռ հաջողություններ ունի: Polaroid-ը հիմա արտադրում է կոմպակտ տեսախցիկներ, գրպանի տպիչներ և, իհարկե, տեսախցիկներ (ներառյալ ակնթարթային): Polaroid Z340 ակնթարթային թվային ֆոտոխցիկը ամերիկյան վերջին նորությունն է, որը կարող է օգտագործվել նաև որպես սովորական թվային ֆոտոխցիկ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The largest tech event in the trans-Caucasus region will take place from March 10 to 12Ameriabank Leading the Mortgage Market Five Years in a Row Global Finance: Converse Bank is Armenia's leading bank in Trade FinanceUcom offers social media users to take part in #ՄիՍպասիր challenge and get giftsIdram as Ayb's partner for contests Unibank Launches Google Pay Support for Card Users in Armenia Today marks the 33rd anniversary of the Armenian pogroms of BakuThe beneficiary of “The Power of One Dram” in January is the educational program “Talentum” Unibank branch in Ashtarak was reopened in a new address New Year in Idram. results of 2022I wholeheartedly congratulate all Armenians around the world on the occasion of the Holy Nativity and Theophany of Our Lord Jesus Christ․ Gagik TsarukyanAmeriabank named Best Foreign Exchange Bank in Armenia by Global FinanceIFC, Amundi-Acba Launch Partnership to Increase Investment in Armenia’s Infrastructure Head of Abovyan community Eduard Babayan appealed to UN Secretary General Antonio Guterres and President of UN ECOSOC Lachesara Stoeva First in Armenia. IDBank presents Visa Travel card for travel loversRESO Insurance company was renamed REGO Insurance Ucom sponsored the 90th anniversary celebration of the "Bookinist" bookstoreUse of Smart Solutions at Financial Companies: Ameriabank Partners Silicon Mountains 2022Today, 120, 000 citizens of Artsakh (Nagorno-Karabakh) are on the verge of genocide“Smart Infrastructures” panel discussion in participation of the ICT companies and Public Services Regulatory Commission Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker MagazineAMD 4․653․223 to "Aren Mehrabyan" foundation: beneficiary of "The Power of One Dram" for December is the Health Fund for Children of Armenia I personally promised the greatest athlete that he will definitely witness the eternity of his own fame. Gagik Tsarukyan Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphoneAnother dollar tranche of bonds from IDBankAraratBank acts as an underwriter of National Mortgage Company RCO bonds Converse Bank customer wins Visa campaign IDBank “Malatia" branch now more comfortable and modernConverse Bank announces the launch of the new coupon bonds placement It is already possible to make payments with IDBank cards via Apple Pay Philippe Delmotte was elected as a Board member of Unibank UCOM OFFERS BUYING A PRO QUALITY SMARTPHONE AT 3800 AMD/MONTH AND GET HIGH QUALITY WIRELESS EARBUDS Success of the family business based in Tavush: from a home to a guest house and a small winery Ameriabank Launches Google Pay and Google Wallet Support for Card Users in Armenia Ucom subscribers to enjoy the best roaming rate of 8 amd/mb in Georgia, Egypt and UAEGoogle Pay™ is available for Acba bank customers Google Pay is a new contactless payment option for Converse Bank customers Ucom has introduced future network Wi-Fi 6E routersAMD 4,827,643 to the Homeland Defender’s rehabilitation center: The November beneficiary of "The Power of One Dram" is the "Aren Mehrabyan" Foundation AraratBank underwrites FINCA UCO bonds Ookla® has awarded Ucom with both “The Fastest Fixed Network in Armenia 2022” and “The Fastest Mobile Network in Armenia 2022” awards Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector Cooperation between "Made in Armenia" NGO and Dubai Silicon OasisUcom is the best telecommunications company 2022 in Armenia as per Global Banking & Finance Review magazine IDBank issues two tranches of bonds at once։ AMD and USDI will help you to get acquainted with the world of finance. Idram Junior, a revolutionary new financial tool for kids With the technical support of Ucom, the world cadet, youth and junior sambo championships 2022 were held in yerevan Sustainalytics Confirms the Compliance of Unibank’s Green Bond Framework with the International Standards Subscribers of UCOM’S all time best offer to enjoy additional benefits "Hovhannes Hovhannisyan and Alexander Spendiaryan: spirictual connections"