Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Գնում ենք գերեզմաններ, երկար զրուցում իրենց հետ, չենք համակերպվում». հիմա երկու եղբայրները «միասին» են. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան անվերջանալի թվացող պատերազմներում, ցավոք, շատ ընտանիքներ իրենց երկու և ավելի որդիներին կորցրեցին, հայր ու որդի զոհվեցին՝ անդարման ցավ թողնելով բոլորին: Այսօր պատմելու ենք երկու հարազատ եղբայրների մասին, նրանցից մեկը՝ Արցախ Հովսեփյանը, զոհվել է 2018 թ.-ի սեպտեմբերի 22-ին՝ թշնամու դիպուկահարի կրակոցից: Արցախը ծնվել է 1998 թ.-ին՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղում։ Ընտանիքի 5 զավակներից կրտսերն էր։ ԱՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Արցախի ավագ եղբայրը՝ Հովսեփ Մեսրոպյանը, զոհվել է 44-օրյա պատերազմի օրերին: Հովսեփը պայմանագրային զինծառայող էր: Արցախի և Հովսեփի մասին զրուցել ենք նրանց եղբոր՝ Գևորգի և մորաքրոջ աղջկա՝ Հասմիկի հետ: Գևորգն ասում է՝ Արցախը շատ մարդամոտ էր, ընկերասեր, հետաքրքրասեր:

«Ամեն ինչով հետաքրքրվում էր. թե կարողանար «գլուխ հանել», այդ հմտությանն էլ տիրապետեր՝ լիներ մեքենա, համակարգիչ, գյուղատնտեսական աշխատանք: Անկրկնելի ժպիտ ուներ: Եթե անգամ ինչ-որ փոքր սխալ արած լիներ՝ դպրոցում, գյուղամիջում կամ ուրիշ տեղ, երբ ժպտում էր, ամեն ինչ մոռացվում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է եղբայրը:

Նույնն էլ Հովսեփը. ընկերասեր էր, հայրենասեր: «2013 թ.-ից պայմանագրային զինծառայող էր Վայքի զորամասում: Աշխատանքի տարբեր առաջարկներ էր ստանում, անգամ արտերկրից, բայց զինվորականի գործը չէր թողնում, անգամ ես էի իրեն խորհուրդ տալիս՝ լավ առաջարկներ ունես, գնա աշխատելու, մերժում էր՝ չէ, իմ հայրենիքը սիրում եմ, իմ գործը սիրում եմ: Երկուսս էլ ամուսնացած չէինք, ասում էր՝ ամուսնացի, ընտանիքում երեխաներ պիտի լինեն, որ սփոփանք լինի բոլորիս համար Արցախի զոհվելուց հետո: Վիշտը վիշտ է, բայց պետք է ապրենք: Ինքն էլ էր մտադիր ամուսնանալ»,նշում է զրուցակիցս:

Հետաքրքրվում եմ՝ գուցե զինվորականի գործը չէր թողնում հենց Արցախի համար: Գևորգն այս հարցի հստակ պատասխանը չունի, բայց դա ևս չի բացառում: Առանց եղբայրների շատ դժվար է, ինչպես Գևորգն է ասում, դժվարն այն խոսքը չի: «Գնում եմ գերեզմաններ, նստում, երկար զրուցում իրենց հետ: Չեմ կարողանում այդ մտքի հետ համակերպվել: Գիտեմ, որ միայն մենք չենք այս վշտով տառապում, մեզ պես հազարավոր մարդիկ կան, անգամ ընտանիքներ, որոնք իրենց մինուճար տղաներին են կորցրել: Մյուս երկու եղբայրներս տղաներ ունեն, մեկին մեր հոր անունն ենք տվել, մյուսին՝ Արցախի: Երեխաներով ենք սփոփվում, խաղում, շփվում, երեխեքը մեր կյանքը փոխեցին: Տղաներից մեկը նորածին էր, Հովսեփին, բնականաբար, չի էլ կարող հիշել, բայց հետաքրքիր է՝ երբ հորեղբայրների նկարները տեսնում են, ոնց որ ինչ-որ բան զգան, սկսում են ուրախանալ, երևի արյունն է կանչում, աննկարագրելի բան է»,-հավելում է նա:

Երեխաների մասին խոսք ու զրույցից հետո հերթը պատերազմինն է: Հովսեփը, որ մասնակցել էր Ապրիլ յան քառօրյա պատերազմին, ծառայության ընթացքում աչքի ընկել կարգապահությամբ, արժանացել մեդալների և պատվոգրերի, 44-օրյա պատերազմի օրերին Վայքից Արցախ մեկնել է հոկտեմբերի 9-ին: Մասնակցել է Ջրականի մարտերին: «Հոկտեմբերի 11-ից համարվում էր անհետ կորած: Երբ Հովսեփի հետ այլևս կապ չունեինք, իր և իրենց ջոկատի տղաներից շատերի անունները հեռուստացույցով հաղորդեցին՝ որպես զոհվածներ: Չէինք հավատում: Փորձեցի ինչ-որ մեկից՝ իր հետ ծառայած տղաներից կամ էլ ինչ-որ տարբերակով ճշտումներ անել: Իրենց բուժակն ինձ փոխանցեց՝ մեծ է հավանականությունը, որ Հովսեփը զոհվել է: Փնտրում էի իրեն հիվանդանոցներում, դիահերձարաններում՝ մինչև 2021 թ.-ի հոկտեմբերի 17-ը: Հույսս չէի կտրում: Ամեն տեղ դիմել եմ՝ Կարմիր խաչ, ԱԳՆ, ամեն հնարավոր տեղ: Մտածում էի, որ հնարավոր է՝ գերի լինի»,-ասում է Գևորգը:

Նախորդ տարի հոկտեմբերին ծնվում է եղբայրներից մեկի որդին, երեխային դուրս են գրում, բերում տուն, Երևանից զանգ են ստանում՝ ԴՆԹ փորձաքննությամբ հաստատվել էր Հովսեփի ինքնությունը: Հովսեփի մարմինը ընտանիքին է փոխանցվել մեկ տարի անց, ընտանիքը որպես մահվան օր համարում է հոկտեմբերի 18-ը: Մեդալներ… Իսկ մեդալներ Հովսեփը չունի, եղբայրը նշում է՝ ասում էին, թե պետք է տան, «չեմ ուզում, թող դա էլ իրենց պահեն, դա էլ իբր սփոփանք է»: Տղաների քույրիկը՝ Հասմիկը, «Փաստի» հետ զրույցում ասում է՝ նրանց հետ իր մանկությունն է անցել. «Իրենց հետ շատ կապված էի: Հովսեփի հետ հատկապես մտերիմ էինք: Երբ նրան ինչ-որ հարցով դիմեի, չէ չկար»: Հավելում է՝ Հովսեփն ընկերասեր էր, բարի, հոգատար, շատ հարգված իր շրջապատում: Նույնն էլ Արցախի պարագայում՝ հավասարակշռված, բարի: «Պարզ ու բարի տղաներ էին: Լավագույններին Աստված տարավ իր մոտ»,-նշում է զրուցակիցս:

Հիշում է Հովսեփի կատակները՝ Հա՛ս, էս տարի ամուսնանալու եմ, բայց արի նախ քեզ ամուսնացնենք, մեկ հոգով հյուրերի թիվը կպակասի: Հասմիկն այսօր ժպիտով է հիշում այդ ուրախ օրերը: «Ասացի՝ չէ, նախ քո ամուսնանալուց առաջինը ես եմ գալու քո հարսանիքին, երկրորդն էլ՝ դու ինձանից մեծ ես, առաջինը քո հարսանիքը կանենք, հետո՝ իմը:Բայց մեր ցանկություններն անկատար մնացին: Իրենց մասին հիմա անցյալով խոսելը, նման պատմությունները հիշելն այնքան դժվար է ու ցավոտ: Հովսեփի հետ հատկապես մտերմացել էինք 2020 թ.-ի սեպտեմբերին՝ նախքան պատերազմը: Աստված մեզ մի տեսակ ավելի մտերմացրեց, թե ինչու, չեմ կարողանում հասկանալ»,-ասում է Հասմիկը:

Վերհիշում է՝ նախքան պատերազմը Հովսեփն ավտովթարի էր ենթարկվել: «Եթե տեսնեիք ավտոմեքենան, կզարմանայիք՝ ինչպես է փրկվել: Հովսեփս մատաղ արեց, որ փրկվել են վթարից, սեպտեմբերի 26-ին՝ պատերազմից մեկ օր առաջ: Ամենաիսկական ուրախություն էր կազմակերպել, ասում էր՝ պարենք, ուրախանանք, չգիտենք, թե վաղն ինչ է լինելու: Մինչ ուշ գիշեր ողջ գյուղը քեֆ էր անում՝ կենդանի երաժշտությամբ: Եղբոր՝ Արցախի համար երգ էին գրել: Այդ երգի պրեմիերան այդ օրը եղավ, ասաց՝ երևի ուրիշ օր չենք ունենա դա անելու համար: Ինձ երբեմն թվում է, թե ինքը զգում էր՝ ինչ է լինելու»,-հավելում է քույրիկը:

Իսկ հաջորդ օրը սկսվում է պատերազմը, տղաներին դիրքեր են բարձրացնում: «Իրեն ամուր գրկել ու լաց էի լինում, չէի ուզում բաց թողնել: Իր հետ շատ կապված էի, կարող էի զանգել, ասել՝ այսինչ տեղում եմ, պատմել՝ ինչ է պատահել, միանգամից կգար՝ առանց երկար-բարակ հարցեր տալու: Շատ ծանր եմ տանում իր մահը: Երբ զոհերի ցուցակի մեջ տեսա իր անունը, չէի հավատում, որ Հովսեփը կարող է մեզ մենակ թողնել: Անգամ հիմա, երբ կա իր գերեզմանը, միևնույնն է՝ չեմ հավատում, որ Հովսեփս ողջ չէ: Այս պատերազմը մեզանից շատերին խլեց՝ մորաքրոջս ամուսնուն, մորաքրոջս աղջիկը նշանված էր, նշանածը զոհվեց, մորաքրոջս տղաներից մեկը զոհվեց, մյուսը վիրավորվեց, եղբայրս վիրավորվեց, հիմա էլ դիրքերում է: Միակ ցանկությունս է, որ պատերազմ չլինի»,-եզրափակում է Հասմիկը:

Հովսեփը հուղարկավորվել է Վայոց ձորի Սերս գյուղում: Եղբայրը՝ Գևորգը, Լեռնային Ղարաբաղից հայրենի գյուղ է տեղափոխել նաև կրտսեր եղբոր՝ Արցախի աճյունը: Հիմա երկու եղբայրները «միասին են»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьером