Երևան, 23.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թռիչք շենքերից, աշտարակներից, կամուրջներից ու ժայռերից. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսել ադրենալին ստանալ` օգտագործելով պարաշյուտով թռիչքները: Ճիշտ է, հիմա ինքնաթիռից կամ ուղղաթիռից ցատկելը դժվար թե որևէ մեկին զարմացնի, ուստի էքստրեմալության սիրահարների շրջանում մեծ հետաքրքրություն կա այնպիսի սպորտաձևի նկատմամբ, ինչպիսին բեյսջամփինգն է: Դա պարաշյուտով թռիչք է ստատիկ հարթակից: «BASEjumping»-ն իր անվանումն ստացել է «jump» - թռչել և «BASE» բառերից. վերջինս հապավում է՝ կազմված «building»՝ շենք, շինություն, «antenna»՝ աշտարակ, «span»՝ կամրջի բացվածք և «earth»՝ տվյալ դեպքում՝ ժայռ բառերից:

Սրանք են այն հիմնական օբյեկտները, որոնցից բեյսջամփերները հիմնականում իրականացնում են իրենց թռիչքները: Ի տարբերություն ինքնաթիռից ցատկերին, բեյսջամփինգում ցատկերը կատարվում են ավելի ցածր բարձրություններից, և օգտագործվում է հատուկ կառուցվածքի պարաշյուտ, քանի որ դրա բացումը տեղի է ունենում գետնի մակարդակից ոչ ավելի, քան 30 մետր բարձրության վրա: Բեյսջամփինգի պատմությունն ուղղակիորեն կապված է պարաշյուտների առաջացման հետ։ Առաջին անգամ 12-րդ դարում են պարաշյուտի նման սարքեր օգտագործել չինացի ակրոբատները՝ դրանք կիրառելով որպես ապահովագրություն իրենց ելույթներում։

Պարաշյուտով առաջին ցատկը կատարել է Լուի Սեբաստիան Լենորմանը՝ Ֆրանսիայի Մոնպել յե քաղաքի աստղադիտարանի աշտարակից 1783 թվականին: 14 տարի անց՝ 1797 թվականին նրա ցատկը՝ արդեն օդապարիկից, կրկնել է ֆրանսիացի հայտնի օդագնաց Անդրե Ժակ Գարներենը: 20-րդ դարի սկիզբը նշանավորվել է Ֆրեդերիկ Լոյի 1912 թվականին ամերիկյան Ազատության արձանից ցատկով։ Դրանից հետո եղել են բազմաթիվ այլ անհատական ցատկեր տարբեր երկրներում և տարբեր տեղերից: Բեյսջամփինգի ոճը առաջին անգամ ցուցադրվել է «Լրտեսը, որ սիրում էր ինձ» ֆիլմում: Այնուամենայնիվ, այդ բոլոր թռիչքները եղել են մեկանգամյա և համակարգված բնույթ չեն կրել։

Բեյսջամփինգի ի հայտ գալու իրական օրը կարելի է հաստատապես համարել 1978 թվականի օգոստոսի 8-ը, երբ ամերիկացի օդային տեսանկարահանող Կարլ Բենիշը կարողացել է տեսախցիկով նկարահանել իր չորս ընկերներին Կապիտանի գագաթից (Կալիֆորնիա, ԱՄՆ) ցատկելիս։ Նա ինքը ձեռնպահ է մնացել ցատկելուց։ Հետագա տարիներին ստատիկ օբյեկտներից ցատկերը սկսել են բազմապատկվել: Դա արդեն հանրության համար խաղ չի եղել, այլ էքստրիմի սիրահարների ժամանց։ Բենիշը, որը համարվում է բեյսջամփինգի հայրը, 1981 թվականին կազմել է բոլոր այն ցատկերի ցուցակը, որոնք իրականացվել են «բազային» հապավմանը համապատասխանող օբյեկտներից: Ինքն այդ ցուցակում եղել է միայն չորրորդը, իսկ կինը՝ երրորդը։

Ցուցակում առաջինը եղել է ամերիկացի Ֆիլ Սմիթը։ Ներկայումս այդ ցուցակում բեյսջամփերների թիվն արդեն գերազանցել է 2000-ը։ Բայց Բենիշը դրանով չի սահմանափակվել։ Նա ամեն ջանք գործադրել է մարզաձևը հանրահռչակելու համար՝ շարունակելով տեսանյութեր նկարահանել իր սիրելի ժամանցի մասին և թողարկել այդ էքստրեմալ սպորտի մասին ամսագիր։ Կարլ Բենիշի կյանքը ողբերգականորեն ընդհատվել է 1984 թվականին, երբ նա վթարի է ենթարկվել Նորվեգիայում ժայռից ցած նետվելու ժամանակ: Բայց նրա ջանքերն ապարդյուն չեն անցել։ Բեյսջամփինգը տարեցտարի ավելի ու ավելի է տարածվում աշխարհում։ Բեյսջամփինգի աշխարհի առաջին առաջնությունը կազմակերպվել և անցկացվել է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում 2001 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր կանոնավոր կերպով անցկացվում են այդ սպորտաձևի առաջնություններ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհԱրցախում մոտ 100 զոհվածների մարմիններ գտնվում են Ստեփանակերտից կտրված բնակավայրերում (լուսանկարներ)ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂՀայտնի է Արցախում ինչ աշխատանքներ են իրականացվում՝ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն«Մոսկվայի Հայ Դատի» գրասենյակի ներկայացուցիչ Ներսես Ներսեսյանը համախմբվելու կոչ է արել հայրենակիցներինՍա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը ոչնչացնում է ոչ միայն հայերին, այլև ռուսներին. Նորատ Տեր-Գրիգորյանց Արա Աբրահամյանը դիմել է հայրենակիցներին Ավտովթար` Կոտայքի մարզում. մեքենան բախվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին և կողաշրջվելԱրցախցի տեղահանված երեխաները պատմում են՝ ինչպես են դպրոցից կարողացել փախնել ապաստարաններՀազարավոր արցախցիներ Ստեփանակերտի օդանավակայանում են (տեսանյութ)Ջաջուռ գյուղում այրվել է վագոն-տնակ և մոտ 500 կգ անասնակեր Ադրբեջանի կողմից լրջորեն թիրախավորվում է հանքարդյունաբերությունը, այդ թվում՝ մեր տնտեսության շարժիչ ուժը համարվող միավորները, հատկապես ԶՊՄԿ-նՇուշիի մոտ ադրբեջանական ԶՈւ-ն ու խաղաղապահները համատեղ հերթապահություն են կազմակերպել Արցախի աղետի մեղավորները՝Ալիեւն ու Փաշինյանն են. ՇարմազանովՔաղաքացիներն իրազեկման ակցիա են իրականացնում նաև ԳյումրիումԱՀ ՄԻՊ-ը uահմռկեցnւցիչ տվյալներ է ստանում Արտարժույթի փոխարժեքները՝ սեպտեմբերի 23-ին Սամվել Շահրամանյանն այս պահին Շուշիում հանդիպում է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության ղեկավարին Իրանում սպասում են Լավրովի այցին՝ գործընկերության մասին համաձայնագիրը լրամշակելու համար Քաղաքացիները փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը «Պյատերոչկան» Սամարայի խանութներից մեկում տեղադրել է էներգիա արտադրող սոլերա Մինչև 10 ժամ ջուր չի լինիԵթե որևէ մեկը կարծում է, թե Արցախում կռիվն ավարտվել է` չարաչար սխալվում է․ այս պահին ընդամենը հրադադար է․ Տիգրան Աբրահամյան Արտակ Թովմասյանը Երևանում բողոքի ակցիայի ժամանակ վնասվածքներ է ստացել Չորս-հինգ գիշեր է՝ դրսերում ենք քնում, վախվխելով․ Ասկերանի բնակչուհիՄենք պետք է հիշենք, որ այսօր Արցախը դեռևս արյունաքամ է լինում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ արյունահոսությունը դադարեցնենք. Ավետիք Չալաբյան Գրանցում ենք մարդկանց, որոնք փնտրում են իրենց երեխաներին կամ կորցրել են կապը հարազատների հետ. ԿԽՄԿ Միջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում բռնապետական երկրին՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբեն Վարդանյան Հոգևորականներից՝ մինչև բանվորական արտահագուստի և ոստիկանության համազգեստի տարր. «Փաստ»Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական ուժեր են մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում․ Արցախի տեղեկատվական շտաբ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայտնաբերվել է Նեպտուն մոլորակը, իրականացվել է առաջին էֆթանազիան․ «Փաստ»Ղարաբաղը չի ներում դավաճանությունը․ «Փաստ»ՊԲ-ի կողմից ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանին հանձնված զենք ու զինամթերքըԱռաջնագծում լարված է, կուտակումներ կան․ Աշանի գյուղապետ Փաշինյանը հրաժարվեց Ռուսաստանի և Իրանի առաջարկած լուծումից․ «Փաստ»ՄԻՊ գրասենյակը սահմռկեցուցիչ տվյալներ է ստանում խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին Ռուբեն Վարդանյանը չի լքելու Արցախը «Ոչ ոք չի կարողանում այդ բացը լրացնել». Վարդան Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին «Բոգոլի» կոչվող բարձունքում․ «Փաստ»Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կվաստակե՞նք Արցախից ներողություն խնդրելու իրավունք․ Վահե Հովհաննիսյան Արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ. ԱԱԾ-ն հորդորում է զգոն լինել Ուկրաինան հրթիռային գրոհ է ձեռնարկել Սևաստոպոլի ուղղությամբ. ՀՕՊ–ը կասեցրել է հարձակումը Կվերանայվի աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը. նախագիծ․ «Փաստ»«Եվլախի հանդիպմանը հաջորդել է Շուշիի հանդիպումը»․ Թաթուլ Հակոբյան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Ինչպես է անցել գիշերն Արցախում. նոր տեղեկություններ Լակմուսի թուղթ՝ բոլորի համար․ «Փաստ»23-ամյա վարորդը Մասիսում 04-ով բախվել է շինության պատին. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով. ադրբեջանցիները մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին. Արտակ Բեգլարյան Ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք... Եվլախին․ «Փաստ»