Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Համալսարանը հայտնվել է 37 թվականի շրջանակների մեջ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» պարբերաբար անդրադարձել է որոշ բուհերում, հատկապես ԵՊՀ-ում առկա լարված մթնոլորտին, նշել՝ թիրախում են հայտնվել այն դասախոսները, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ: Հիմա արդեն ունենք մի պատկեր, երբ իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելիքյանին ԵՊՀ-ում դասաժամեր չեն հատկացնում, ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս Սերժ Սրապիոնյանի հետ զրույց ունենում, որ վերջինս իր հանրային խոսքում չնշի պաշտոնյաների անուններ: Սրանք եզակի դեպքեր չեն: Ս. Սրապիոնյանին օրերս ֆակուլտետի դեկանն է ասել, թե ռեկտորը մտադրություն չունի իր հետ աշխատանքային պայմանագիր կնքելու:

«Այդ խոսակցությանը դեկանը և ամբիոնի վարիչն են ներկա եղել: Դեկանը պնդել է, որ պետք է մնամ, որովհետև նախ՝ իմ վարկանիշը բարձր է, բացի դա, 19-րդ դարի վերջի և 20րդ դարի սկզբի հայ գրականության պատմությունը ներկայացնող մասնագետ չունենք: Նույնը պնդել է նաև ամբիոնի վարիչը, և ռեկտորը, կարծեք թե, լավություն անելու կարգով գնացել է զիջման՝ ասելով՝ «թող չխոսի, եթե խոսում էլ է, անուններ չտա»: Այս զրույցն ինձ փոխանցեց դեկանը, նրանց կողմից որևէ պարտադրանք չի եղել: Նշել եմ՝ չեմ կարող լռել, երբ քանդում են կրթական համակարգը, իրենք են պատասխանատու, անուններ չտալ չեմ կարող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը:

Հետո նրան տեղեկացրել են, որ իր ժամերը պետք է պարապի, նշում է՝ դա ընդամենը քառորդ դրույք է, որի աշխատավարձը մինչև 50 հազար է: «Շարունակելու եմ նույն ձևով խոսել, համակարգված մոտեցում կա բուհական ամբողջ համակարգը քայքայելու: Պատահական չեն Ռ. Մելիքյանի, Է. Ղազարյանի, Ռ. Մելքոնյանի դեպքերը, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր այս իշխանությունների հայակործան քաղաքականության դեմ են խոսում, հալածվում են: Մեկ բուհում չէ, որ նման պատկեր է: ԵՊՀ ռեկտորը պարզ կատարող է, սպասում է՝ ինչ կհրահանգեն իրեն, կանի: Տարուց ավելի է՝ ռեկտոր է, համալսարանում որևէ դրական փոփոխություն չի արվել, դասախոսների աշխատավարձերը պարզապես վիրավորական են, իրենն՝ օլիգարխի»,-նշում է մեր զրուցակիցը:

Դասավանդման երկարամյա փորձ ունեցող դասախոսը կարո՞ղ էր պատկերացնել, որ մեկ օր հնարավոր է՝ դուրս մնա համալսարանից քաղաքացիական դիրքորոշման համար: «Համարում են, որ նախկին ենք, մեզանից պիտի ազատվեն: Աշխատավարձով լռեցնել մարդկանց, որոնք սկզբունքորեն են այդպես մտածում, անհեթեթություն է, որևէ մեկը նման զիջումների չի գնա: Այս մասնագետներն ունեն բարձր վարկանիշ, լսարանում քաղաքականությամբ չեն զբաղվում: Անհատականությունների հետ չի կարելի վերաբերվել հրապարակում հավաքված միջինից ցածր մտածող ամբոխի նման: Իմ բոլոր ժամանակների ուսանողներից թող փորձեն ճշտել՝ իշխանությունների կամ քաղաքականության մասին որևէ բառ ասած կա՞մ: Իմ պարտականությունը լսարանում գիտելիքներ փոխանցելն է:

Այն, ինչ անում եմ լսարանից դուրս, իմ անձնական, քաղաքացիական խղճի խնդիրն է: Բումերանգի հարված են ստանալու, մարդիկ, որոնց անունները նշեցի, համակրանք ունեն, եթե լսարան չմտնեն, վաղը համալսարանն է գլխացավանք ունենալու: Կարծում են՝ իրենց ամեն ինչ կարելի է: Քննադատել եմ նաև նախկին իշխանությունների քաղաքականությունը, օրինակ՝ երբ ՀՀ 3-րդ նախագահը դարձավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, հայտարարեցի՝ համալսարանը գնում է կառավարության քմահաճույքների տակ: Դրա համար որևէ մեկն ինձ անգամ ստորակետի չափ կշտամբանքի միտք չասաց: Իսկ այս մարդիկ քաղաքական հալածանքներ են սկսել մեր դեմ, կգա ժամանակ, երբ պատասխան կտան: Համալսարանը մտցրել են 37 թվականի շրջանակների մեջ՝ նորացված ձևով, մոռանալով, որ այսօր լրատվադաշտը չափազանց բաց է: Չեն կարող Ստալինի ժամանակների նման «Պրավդայում» մի հոդված տպել, մարդկանց մեղադրել հակահեղափոխականության մեջ և մագադաններում կորցնել»,-նշում է գրականագետը:

Այս գործընթացները կասկած են հարուցում՝ իշխանությունը ցանկանո՞ւմ է առհասարակ կրթական համակարգ ունենալ: «Ավագ դպրոցի ծրագրերը պարզապես խայտառակություն են: Րաֆֆին 10-րդ դասարանի ծրագրում դարձել է կամընտրական, ինչո՞ւ, որովհետև քարոզում է հայրենասիրական գաղափարաբանություն, դրա համար հայրենասիրությունը, հայասիրությունը, թշնամու ճշմարիտ դիմագիծը բացահայտող հեղինակը կամընտրական է: Աշակերտներին չեն ներկայացնում մեր գրականության միջնադարը, այսպիսով՝ այն սկսվում է 19-րդ դարի առաջին կեսից: Վաղը դպրոցն ավարտող սերունդը պատուհաս է դառնալու մեր ժողովրդի գլխին՝ լինելով տգետ, ազգային արժեքներից հեռացած ու անտեղյակ»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում. 63-ամյա տղամարդը մահացել է Արցախ այցելելուց հետո ՄԱԿ առաքելությունը հայտարարել է․ «Ապշած ենք` ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները»24 ժամ ջուր չի լինիՌեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներԵրեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Կոնյակին կհետևի գինին. փորձագետը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել Պլանային աշխատանքներով պայմանավորված կլինեն էլեկտրամատակարարման ընդհատումերԹուրքիան հուշագիր է հղել ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունըԱդրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ հայտնի է զոհվածի ինքնությունըՇարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. ԶՊՄԿ Արևային էներգիան խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը «Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրն ընդլայնում է սահմանները Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրերս կալանավորված անձանց «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Ձեռքերը քիչ էին». արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը Իրաք-Թուրքիա նավթատարը կսկսի աշխատել այս շաբաթ Մոլդովայի մեծ մասն այլեւս գազ չի գնի «Գազպրոմից» Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն. Թովմասյան Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կտրուկ աճել են Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը 500 բռնի տեղահանված արցախցի կարող է ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարգործական ճաշարանում Ինչ է տեղի ունեցել ԿութումՍնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ Փաշինյա՛ն, քեզ անվտանգությո՞ւն է պետք, թող ընդդիմությունը տա բոլոր տեսակի երաշխիքները, բայց թող հայրենիք փրկենք․ Վարդան Օսկանյան Երեկվանից ԱՀ նախկին պաշտոնյաների հետ կապը «կորել» էԱյսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում․ Ալիև Կատրին Կոլոննան Հայաստանում կայցելի տեղահանված արցախցիներին ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային. Բորել Հայաքվեն շարունակում է օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին Կլինեն ջրանջատումներ մի շարք հասցեներում Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում․ ԱՆ Կպատերազմի՞ Ֆրանսիան Ադրբեջանի դեմ՝ հանուն հայերի․ ՊՆ ղեկավարի արձագանքը