Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ռիսկն անորոշությունն է. եթե տնտեսությունը ձեռնունայն մնա, հերթական ուժգին շոկը կլինի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսական ակտիվության ցուցանիշը տնտեսության այդ պահի բոլոր շարժերի օպերատիվ, իրավիճակային գնահատականն է: ՏԱՑ-ն այն ցուցանիշը չէ, որի վրա պետք է հիմնվել տնտեսության վերաբերյալ ֆունդամենտալ գնահատական տալու տեսանկյունից: Այս կարծիքին է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը, որի հետ զրուցել ենք արձանագրված աճերի, նաև դրանցից բխող հնարավոր ռիսկերի մասին:

«Ամեն դեպքում, փաստն այն է, որ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում աճեր են արձանագրվում, չհաշված առանցքային՝ գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ուղղությունները, որոնցում անկումային ցուցանիշներ ունենք: Ու հաշվի առնելով այն հանգամանքը, որ կիսամյակային համախառն ներքին արդյունքի պարագայում ևս գյուղատնտեսության ցուցանիշն անկումային է, վստահ եմ, որ այս պահին ոլորտը շարունակում է անկում գրանցել: Սա իրական հատվածի հետ կապված շատ խոսուն ցուցանիշ է, որովհետև գյուղատնտեսության ոլորտն ուղիղ փոխկապակցված է մեր իրական տնտեսական հատվածի հետ, ապահովում է աշխատատեղերի զգալի մասը, նաև երկրում ստեղծվող արդյունքի հիմքը: Հետևաբար, ածանցյալ կապով այն կարող ենք կապել մեր արտահանման հնարավորությունների հետ: Երբ նայում ենք ՏԱՑ-ի բացվածքը, ապա, թեկուզև մի փոքր այլ ցուցանիշներով, ընդհանուր առմամբ, կառուցվածքային իմաստով մենք որակական որևէ փոփոխություն այսօր չենք նկատում: Լոկոմոտիվ ուղղությունները առևտուրն ու ծառայություններն են, այդ թվում՝ ֆինանսական ծառայությունները: Այս իրողությունը վկայում է այն նույն պահպանվող միտման մասին, որից բխող իրականության մեջ ենք այս տարվա գարնանից: Այսօր մեր տնտեսության աճը գրեթե բացառապես արտաքին գործոններով է պայմանավորված»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը:

Նրա խոսքով, լավ է, իհարկե, երբ հանգամանքներն այնպես են դասավորվել, որ տնտեսությունն այս պահին շահում է իրավիճակից: «Բայց այդ աճի ռիսկայնությունն ու խնդիրն այն է, որ նախ՝ այս գործոնները որևէ կերպ կանխատեսելի չեն հաջորդ փուլերի համար: Ռիսկն անորոշությունն է: Օրինակ՝ ինչպես տարեսկզբին կանխատեսելի չէր օտարերկրացիների ներհոսքը մեր երկիր, հիմա ևս կանխատեսելի չէ, թե ինչ կլինի այդ հոսքերի հետ հաջորդ ամիսներին: Բայց խնդիրն, ընդհանուր առմամբ, ավելի խորքային է: Մենք այսօր կանգնած ենք ոչ միայն այդ անորոշության առաջ, երբ չենք հասկանում, թե հաջորդ ամիս ինչ կլինի, այլ խնդիրն այն է, որ որևէ կերպ բացառված չէ այն սցենարը, որ այդ հոսքերը կտրուկ անկում կապրեն, ինչի պարագայում մեր տնտեսությունը փաստացի ձեռնունայն է մնալու: Ես վստահաբար կարող եմ ասել, որ դա հերթական բավականին ուժգին շոկը կլինի: Այսօրվա ցուցանիշների, հանրությանը դրանց մատուցման միջոցով առկա հանրային տրամադրությունները ոչ այդքան օբյեկտիվ ու ոչ այդքան հիմնավորված որոշակի դրական սպասելիքներ են առաջացնում, որոնց չիրականացման ու չկատարման պարագայում շոկերը շատ ավելի մեծ են լինելու»,-նշեց Լ. Ամիրխանյանը՝ հիշեցնելով, որ նմանատիպ իրավիճակի բախվել ենք դեռ 2018-ին, երբ քաղաքական իրադարձություններից հետո դրական սպասելիքներ էին ձևավորվել:

«Բիզնեսը կոնկրետ ակնկալիքներով, սպասելիքներով որոշակի գործողությունների գնաց, որոնք, սակայն, որևէ կերպ չարդարացան: Արդյունքում միայն պարտավորություններ կուտակվեցին, իսկ պլանավորվածը չիրականացավ: Ու, տրամադրություններից զատ, տնտեսվարող սուբյեկտները բախվեցին լուրջ խնդիրների: Հիմա մտավախություն կա, որ այս աճերը, դրանց ներկայացումը, այդ ցուցանիշների շուրջ ձևավորվող հանրային ու բիզնես տրամադրությունները մեզ կարող են նմանատիպ իրավիճակի հանգեցնել՝ այսօր առկա իրավիճակի՝ հնարավոր կտրուկ փոփոխության դեպքում»,-նկատեց փորձագետը:

Իսկ թե ինչու է փորձագետը պնդում, որ վերոնշյալ սցենարի դեպքում մեր տնտեսությունը ձեռնունայն կմնա, նա մատնանշեց ՀՆԱ-ի կիսամյակային ցուցանիշները, որտեղ գյուղատնտեսության ու հանքարդյունաբերության ոլորտներն անկումային են.

«Այս մասով կան գնահատականներ, թե մեզ մոտ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, հանքարդյունաբերությունն անկում է ապրել, փոխարենն ավելացել է մշակող արդյունաբերությունը: Կտրուկ համաձայն չեմ այդ գնահատականների հետ, որոնք ևս հանրային համապատասխան տամադրություններ ստեղծելու նպատակ են հետապնդում: Մինչդեռ իրականում այն աճը, որը գրանցվել է մշակող արդյունաբերությունում, հենված է մի շարք գործոնների վրա: Այս առումով չենք կարող անտեսել նաև գնաճի գործոնը: Բոլոր բացարձակ ցուցանիշները հաշվարկվում են ընթացիկ գներով, և գնաճի այսպիսի բարձր տեմպի պարագայում այդ ցուցանիշները չէին կարող բարձր չլինել: Բացի այդ, նախորդ բազային տարին, որի հետ համեմատություն է արվում, որևէ կերպ դրական տարի չէր նույն մշակող արդյունաբերության համար: Ամբողջ 2021-ի ընթացքում ոլորտը կա՛մ անկումային է եղել, կա՛մ ունեցել է շատ չնչին աճեր: Մշակող արդյունաբերությունում գրանցված աճի հաջորդ ազդեցությունը ևս կապված է օտարերկրացիների ներհոսքի հետ, որը մեզ մոտ սպառողական պահանջարկ է ձևավորել: Չորրորդը սեզոնային գործոնն է: Առհասարակ, 2021-ն իր հերթին 2020-ի՝ բավականին բացասական բազային իրավիճակի վրա էր հիմնված: Այսինքն, մենք ունեինք ճգնաժամային և անկումային 2020, որին հաջորդեց ոչ ամբողջական վերականգնված 2021-ը, ու այսօր արդեն այս բազային հիմքի վրա ունենք հավելաճ»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ առկա աճը ուղղորդված, երկարաժամկետ պլանավորված քաղաքականության արդյունք չէ: «Հանքարդյունաբերության մեջ անկում է գրանցվել, մշակող արդյունաբերության ճյուղում խիստ կարճաժամկետ արտաքին գործոններով պայմանավորված աճ կա: Բայց պատկերացրեք սցենար, երբ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը թուլանում է, մշակող արդյունաբերության աճը անկում է ապրում, իսկ տնտեսության համար առանցքային հանքարդյունաբերությունը շարունակում անկումային մնալ: Պարզ է, չէ՞, որ նշվածի հետևանքով տնտեսությունը ձեռնունայն կմնա: Սա ռիսկերից մեծագույնն է: Իհարկե, պետք է ուրախանալ աճի ցուցանիշներով, բայց դրան զուգահեռ պետք է իրականացվի հստակ քաղաքականություն. մի կողմից՝ այդ բոլոր գործոնները պետք է սեփական տնտեսության ներսում կապիտալիզացնել, որ կարճաժամկետ էֆեկտները հնարավորինս դառնան միջնաժամկետ և երկարաժամկետ: Երկրորդ կարևոր հանգամանքը զգոնությունը և սթափությունը չկորցնելն է, ունեցածը պահելը, հնարավորության պարագայում զարգացնելը»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այն, ինչ կատարվում է հանքարդյունաբերության ճյուղում, նշվածի վառ օրինակն է:

«Այսինքն, տնտեսության համար այլընտրանքային առանցքային ուղղություն չստեղծած՝ չես կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես: Այսօր առկա իրավիճակային գործոնները այս պահին ինչ-որ իմաստով փրկօղակ են, որովհետև աճեր են ցույց տալիս: Միևնույն ժամանակ, պատահական չէ, որ թեպետ անընդհատ աճեր են գրանցվում, սակայն մարդկանց կենսամակարդակը որևէ կերպ չի բարձրանում»,-ասաց Լ. Ամիրխանյանը:

Նա շեշտեց, որ գնաճը մեզ մոտ շարունակում է ահագնացող բարձր տեմպի մեջ մնալ. «Հաշվի առնելով գնահատականները, համաշխարհային տնտեսություններում անորոշությունների հետ կապված գնաճային հնարավոր ճնշումների վերաբերյալ կանխատեսումները և ներքին տնտեսական իրողությունները, կարող եմ ասել, որ առնվազն մինչև տարեվերջ այս գնաճային տեմպը, գուցե մի փոքր շեղումներով, պահպանվելու է: Մենք պետք է արձանագրենք նաև, որ ունենք շարունակական ու անընդհատ թանկացումներ: Ու երբ եկամուտների աճը որևէ կերպ համապատասխան չէ թանկացումներին, գնաճը շարունակում է առաջանցիկ տեմպերով պահպանվել, սոցիալական խնդիրներից որևէ կերպ զերծ մնալ չենք կարող: Ու որպեսզի հասկանանք, թե հատվածական գործողությունները, օրինակ՝ թոշակները ընդամենը 3000 դրամով բարձրացնելը որքանով են մեղմում սոցիալական վիճակը, պետք է նայել սպառողական գների ինդեքսի բացվածքին: Միայն սննդամթերքի գնաճը այս պահին 20 և ավելի տոկոս է կազմում: Այսինքն, կենսապահովման համար այն նվազագույն մթերքի գինը, առանց որի մարդն իր գոյությունը չի կարող ապահովել, շատ ավելի՝ անգամներով ավելի բարձր է, քան եղած և նախատեսվող եկամտային աճերը: Անգամ նվազագույն աշխատավարձի խոստացված բարձրացումը որևէ կերպ չի լուծելու խնդիրը, որովհետև առաջանցիկ գնաճի տեմպերը պահպանվում են, և այդ իմաստով իրավիճակը դեռ վատթարանալու է»:

Ամփոփելով՝ Լ. Ամիրխանյանը նկատեց, որ տնտեսության ճգնաժամն իրականում օրինաչափ երևույթ է. «Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ մոտ բացակայում է անվտանգային միջավայրը, որը անհրաժեշտ նախապայման է մնացած բոլոր գործընթացները իրականացնելու, մեջքը ուղղելու, նաև սոցիալական ու տնտեսական խնդիրները լուծելու համար»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кто портит армяно-российские отношения?Андраник Теванян: Запад намерен евроинтегрировать Армению по примеру Украины SciRep: с 1980 года слова в песнях упростились, но сделались более гневными Цены на нефть завершили первый квартал уверенным ростом Инспекционный орган: Известны промежуточные результаты контроля производства яиц и рынка сбыта Цены производителей сельхозпродукции в ЕАЭС в феврале выросли на 7,5% Курсы валют в Армении Мхитар Папоян не исключает, что будет выдвинут кандидатом в члены ВСС Армении МИД России: 102-я база в Армении — единственный гарант суверенитета республики Целью Пашиняна являются власти АрцахаКиеву нужны противоракетные системы и артиллерия Patriot: Зеленский Арабские страны готовы полностью признать Израиль в рамках будущей сделки: Байден СК Армении: В рамках производства по делу о нападении на отдел полиции проводятся обыски В Индии раскрыли подробности переговоров с главой МИД Украины Россия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей Лавров В Армении с завтрашнего дня программой возврата пенсий и пособий могут воспользоваться картодержатели 11 банков Армения запретила трансляции на своей территории программ Владимира Соловьева Премьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху» Омбудсмен: В Нагорном Карабахе остались 20 армян Российские власти сообщили об уничтожении 15 целей над Белградом Сурен Петросян: Это вопрос не только Воскепара, но и всей государственности Главы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятся Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» “Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024 Алиеву нужна новая война: обращение российской прессыГендиректор Ucom принял участие в конференции по рекрутингу Журнал Global Finance признал Америабанк лучшим банком в Армении в 2024 году«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Очевидно, что после 5 апреля в Армении будет создана новая политическая реальность։ Аршак КарапетянПогода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек