Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Դրախտն ու դժոխքը երկնքում կամ գետնի տակ չպետք է փնտրենք, դրանք մեր մեջ են». լույս է տեսել Աթաբեկ Ադամյանի նոր գիրքը. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկարամյա մանկավարժ, գրող, հրապարակախոս Աթաբեկ Ադամյանն ընթերցողների դատին է հանձնել «Կա՞ կյանք կյանքից հետո» գիրքը: Սա հեղինակի չորրորդ գիրքն է: Համաձայնեք՝ շատերս ենք խորհում այն հարցի շուրջ, թե ինչ է լինելու մեր երկրային կյանքի ավարտից հետո, խորհում Աստծո գոյության կամ բացակայության մասին: Ա. Ադամյանի՝ «Կա՞ կյանք կյանքից հետո» գիրքն այս թեմայով մի շարք հարցեր է առաջ քաշում։ Նման թեմայի անդրադառնալը չի կարող մեկ օրվա մտորումների արդյունք լինել, ուստի պատահական չէ հեղինակին ուղղված մեր առաջին հարցը՝ ինչպե՞ս առաջացավ գրքի ստեղծման գաղափարը, նաև՝ ո՞րն էր այս բավականին բարդ թեմայի ընտրության պատճառը։

Нет описания.

«Այսպիսի գիրք գրելու գաղափարը տարիների մտորումների արդյունք է, բայց նախ՝ թեմայի մասին: Թեման, իսկապես, բարդ է, դժվարին: Մեզանում ոչ ոք մինչև այժմ նման հարցերի չի անդրադարձել: Միայն Ալբերտ Նալչաջյանն է գրել և այն էլ միայն կլինիկական մահվան մասին: Ինչպես Դուք նկատեցիք, շատերս, համարյա բոլորս ենք խորհում, թե ինչ է լինելու մեր երկրային կյանքի ավարտից հետո: Մահը վերջակե՞տ է, թե՞ բոլորովին մի նոր իրողության սկիզբ: Ասում են, որ մարդկային հոգին անմահ է: Ո՞ւր են գնում հոգիները մարդու ֆիզիկական մահից հետո: Երկիր մոլորակը քավարա՞ն է մեղավոր հոգիների համար: Այս ու բազմաթիվ նման հարցեր են ծնվում, որոնք ճշգրիտ պատասխաններ չունեն, բայց հուզում են մեզ: Ինչպես արդեն նկատեցի, մեզանում, ցավոք, ի տարբերություն այլ՝ ամերիկյան, ռուսական և եվրոպական գրականության, շատ քիչ են գրել այդ մասին: Կարծես տաբու է դրված: Այսօր աշխարհի 26 երկրում գործում է Նյուտոնի ինստիտուտը, որ հիպնոթերապիայի՝ հիպնոսի միջոցով ոչ միայն բուժումներ է կատարում, այլև նույն նպատակով մարդուն տեղափոխում է նախկինում ապրած կյանք՝ ճիշտ ախտորոշումներ կատարելու համար:

Հիպնոթերապևտները գիտության մարդիկ են, բժշկագիտության դոկտորներ ու պրոֆեսորներ:Հայ մարդը նույնպես պետք է ծանոթանա նրանց տեսակետներին, ընդունի դրանք, ժխտի կամ կասկածի: Հազարավոր մարդիկ, որոնք օգտվել են հիպնոթերապիայի մեթոդից, հաստատում են, որ այն, ինչ իրենք տեսել են հիպնոթերապևտների շնորհիվ, իրենց ապրած կյանքն է: Ես ո՛չ հաստատում եմ, որ դա իրողություն է, ո՛չ էլ ժխտում: Ես միայն խորհրդածում եմ այդ հարցերի շուրջ, նմանատիպ բազմաթիվ հարցեր եմ բարձրացնում և առաջարկում բարձրաձայն մտորել այդ ամենի շուրջ: Դուք չե՞ք ցանկանում ականջալուր լինել այդ թեմայով զարգացումներին, դուք չե՞ք ցանկանում խորհել այդ մասին: Ինչ վերաբերում է գրքի «ակունքներին», ահա թե ինչպես մտահղացավ այսպիսի գիրք գրելու գաղափարը:

Միջնեկ որդիս մի օր խորհուրդ տվեց կարդալ Յուջին Օ' Քելլիի «Անորսալի լույսի հետևից» հրաշալի գիրքը և իմ կարդալուց հետո ժպիտով հարցրեց. «Իսկ ի՞նչ կանեիր դու, եթե իմանայիր, որ այդ գրքի հերոսի նման քեզ էլ շատ կարճ ժամանակ է մնացել ապրելու»: Ես հիշեցի տարբեր ժամանակներում որդիներիս և ընկերներիս հետ ունեցած զրույցները մահվան-, Աստծու-, Տիեզերքի ու էլի շատ բաների մասին և… այս գիրքը Ձեր սեղանին է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:

Ստացվում է, որ հեղինակը առաջացած հարցերին գրքում պատասխաններ չի տալիս, այլ խորհրդածելու համար այդ հարցերը բարձրաձայնում է: Հարցնում եմ՝ իսկ հարցերը շա՞տ են։ «Այո՛, ես այս գրքում ծագած հարցերին պատասխաններ չեմ տալիս, ներկայացնում եմ հարցը, կարծիքները, ինչ մտորումներ են դրանք առաջացնում իմ մեջ և ընթերցողին առաջարկում եմ մտորել ինձ հետ կամ առանց ինձ: Կարծում եմ՝ այդպես ավելի ճիշտ է, քանի որ իմ կարծիքը ես չեմ փորձում պարտադրել ընթերցողին: Ինչ վերաբերում է գրքում ընդգրկված հարցերի շրջանակին, դրանք բավականաչափ շատ են: Որոշ հարցերի մասին արդեն ասացի: Գրքում խոսվում է նաև Աստծու ու նրա ստեղծած Տիեզերքի, Տիեզերքի առեղծվածների, հակատիեզերքի մասին, որ շարժվում է մեր Տիեզերքին հակառակ ուղղությամբ, նաև այլմոլորակայինների, որոնք, վարկածներից մեկի համաձայն, մարդկությանը բնակության են բերել Երկիր մոլորակ, կլինիկական մահվան մասին, կա՞ արդյոք մտածող մատերիա, թե՞ ուղեղը չէ, որ մտածում է, աչքը չէ, որ տեսնում է… պայծառատեսների, ամենաբույժների, այն ամենի մասին, ինչ խորհրդավոր է, հետաքրքիր ու հաճախ անհավատալի… Այդ հարցերի հետ առնչվելն իսկ արդեն հետաքրքիր է, և հաճախ մոռանում ես պատասխանների մասին»,-նշում է մեր զրուցակիցը:

Զրույցի ընթացքում խոսում ենք նաև Աստծո մասին: Նրա մասին բոլորիս պատկերացումները խիստ տարբեր են: Հետաքրքիր էր իմանալ, թե պարոն Ադամյանն ինչպիսին է պատկերացնում Նրան: «Աստծո մասին մարդկանց ունեցած պատկերացումները միմյանցից շատ են տարբերվում: Ոմանք գտնում են, որ Աստված մարդու կերպարանք ունի, քանի որ նա մարդուն ստեղծել է իր նմանությամբ: Կլինիկական մահ ապրած հազարավոր մարդիկ, նյարդավիրաբույժ գիտնականները, նաև պայծառատես Վանգան Աստծուն ներկայացնում են որպես հրե գունդ, Ոգի, որն իր մեջ նյութական ոչինչ չունի: Իր «Ենթագիտակցության բանալին» գրքում Յուել Անդերսենը Աստծուն համարում է գիտակցություն, գերագույն ինտելեկտ, ով ստեղծում է այն ամենը, ինչ նախագծում է մարդն իր մտքում: Իսկ որտե՞ղ է գտնվում նա: «Մենք ելել ենք ամենաբարձր լեռները, Նա (Աստված - Ա.Ա.) այնտեղ չէր: Մենք անցել ենք անապատներով, անտառներով, ծովերով ու օվկիանոսներով, Նա այնտեղ էլ չէր:Մենք փնտրել ենք նրան Տիեզերքում ու գետնի տակ և ոչ մի տեղ չենք գտել: Մենք չգտանք նրան դրսում: Աստված մեր մեջ է, քանի որ Նա մեր իսկական էությունն է»: Այո, Աստված մեր մեջ է և ամենուր: Մեր մեջ են նաև դրախտն ու դժոխքը»,- հավելում է հեղինակը:

Ինչպես գրքում է նշվում, այն «մտածելու գիրք է»: Ստացվում է, որ գիրքն ընթերցելիս յուրաքանչյուրս ի՞նքը պետք է գտնի հարցերի պատասխանները։ ««Մտածելու գիրք» արտահայտությունը պատկանում է գրքիս խմբագրին՝ Արտակ Ճաղարյանին: Դրանից հետո այդպես արտահայտվեց նաև Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը: Այո՛, յուրաքանչյուրն ինքը պետք է խորհրդածի կոնկրետ իրողությունների շուրջ, ի մի բերի կողմն ու դեմը, իրողությունը զատի պսպղուն զանգուլակներից և ձևավորի իր կարծիքը: Ես, օրինակ՝ այդ թեմայով տասնյակ գրքեր կարդալուց հետո հասկացա, որ դրախտն ու դժոխքը երկնքում կամ գետնի տակ չպետք է փնտրենք, դրանք գտնվում են մեր մեջ»,-ասում է զրուցակիցս:

Իսկ վերջին հարցիս՝ ի վերջո, կա՞ կյանք կյանքից հետո, պատասխանում է հետևյալ կերպ. «Բուդդիստներն այդ հարցին վաղուց են պատասխանել: Հայ գրականության մեջ, երբեմն անուղղակի, այս թեման նույնպես արծարծվել է: Թույլ տվեք Ձեր հարցին պատասխանել Չարենցի բառերով. «Հոգին չի մեռնում: Մարմինը թողած երկրային փոսում՝ թափառում է նա տիեզերական լաբիրինթոսում»,-եզրափակում է «Կա՞ կյանք կյանքից հետո» գրքի հեղինակ Աթաբեկ Ադամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ