Երևան, 26.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ խաղ են խաղում Ալիևն ու Փաշինյանը «դրսում». դեստրուկտիվ տարրերի ազդեցությունն ու խաղաղության պայմանագրի մշուշոտ հեռանկարը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Ի՞նչ խաղ են խաղում Ալիևն ու Փաշինյանը «դրսում»» վերնագրով հոդվածում գրում է, որ Մոսկվայում և Բրյուսելում տեղի են ունեցել երկու կարևոր և յուրովի եզակի իրադարձություններ: Ռուսաստանի մայրաքաղաքում կայացել են Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի հանդիպումը և բանակցությունները՝ քննարկելու սահմանազատման և անվտանգության հետ կապված հարցերը։ Իսկ Բելգիայում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկու առաջնորդների հանդիպումը պետք է կայանա Մոսկվայում։ Սակայն դա տեղափոխվել է Բրյուսել։

Եթե Ռուսաստանի մայրաքաղաքում երկու երկրների պատվիրակությունները քննարկել են տեխնիկական բնույթի խնդիրներ, ապա բելգիական կողմում բանակցություններ են վարվել խաղաղության պայմանագրի ստորագրման նախապատրաստման շուրջ։ Այս երկու գործընթացները միավորված են մեկ ընդհանուր դրույթով. Բաքուն և Երևանը համաձայնում են հարգել միմյանց տարածքային ամբողջականության սկզբունքները, քանի որ հակառակ դեպքում նրանց միջև բանակցություններն անհնարին կլինեն։ Բայց այստեղ որոշակի դիվանագիտական անոմալիա է երևում, քանի որ հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության և սահմանազատման հարցերը կարող էին դիտարկվել խաղաղ պայմանագրի շուրջ մեկ բանակցային գործընթացի ձևաչափում։ Փաստորեն, սահմանազատման շուրջ բանակցություններն ընթանում են Ռուսաստանի, իսկ խաղաղության պայմանագիրը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Ընդ որում, Մոսկվան և Բրյուսելը, խոսելով նման բանակցությունների արդյունավետության մասին, օգտագործում են գրեթե նույն ընդհանուր բառերը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «եռակողմ աշխատանքային խումբը, որը ստեղծվել է երեք նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ, զգալի առաջընթաց է գրանցել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում», և հույս է հայտնել, որ «շատ մոտ ապագայում դրանք կձևակերպվեն ավելի լայն տրանսպորտային նախագծերի հետ սերտ համատեղ, ներառյալ Հյուսիս-Հարավ միջանցքի նախագիծը»:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Իր հերթին, Միշելը ևս նմանատիպ հայտարարություն է արել՝ ներմուծելով որոշակի նրբերանգներ։ Նրա խոսքով, առաջին հերթին կողմերը «դիտարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանին կայունության ապահովման հարցերը», երկրորդ հերթին՝ «քննարկվել են խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները»։ Այսպիսով, իրավիճակն այնպիսին է, ինչպիսին դասական թվաբանական խնդիրն է: Երկու գնացք «Ա» և «Բ» կետից շարժվում են միմյանց ընդառաջ, և պետք է որոշել՝ նրանք կբախվե՞ն՝ անցնելով նույն գծով, թե՞ կանցնեն զուգահեռ ուղիներով: Երևանում շատ փորձագետներ հակված են կարծելու, որ «գնացքների մրցավազքը» իբր կազմակերպել է Բաքուն, թեև թվում է, թե նա լիովին բավարարված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրի պայմաններով և պետք է ամրապնդի այդ դիրքերը խաղաղության պայմանագրով։ Ավելին, Մոսկվան այս փուլում չի բարձրացնում ԼՂ կարգավիճակի հարցը։ Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների կարգավիճակին և տարածաշրջանում նրանց գտնվելու տևողությանը, ապա այդ հարցերը կարող են լուծվել Ադրբեջան-Ռուսաստան երկխոսության մակարդակով` առանց Հայաստանի մասնակցության։ Սակայն Երևանին չի բավարարում իրադարձությունների այդ ընթացքը։ Նա փորձում է լուծել Լեռնային Ղարաբաղում հայկական անկլավի խնդիրները ԵՄ միջնորդությամբ կնքված խաղաղության պայմանագրի միջոցով։ Բրյուսելը հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերակենդանացման անհրաժեշտության մասին. Վաշինգտոնը վերջերս նշանակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ, այդ պաշտոնը տրվել է փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիկերին, որին նաև վստահվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի գլխավոր խորհրդականի պարտականությունը Կովկասում բոլոր բանակցությունների համար։

Բացի այդ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են այցելել Շուշի քաղաք, որը, ըստ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, գնահատվում է որպես «նրանց կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում»։ Հետևաբար, եթե Փաշինյանի գործողությունները տրամաբանական են թվում, ապա Ալիևի «խաղը բրյուսել յան ուղղությամբ» առեղծվածային է թվում և ինչ-որ մտքերի տեղիք է տալիս։ Այդ առումով ուժեղ զգացողություն կա, որ Բաքուն համաձայն է դիտարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որպես Ադրբեջանի մաս համապատասխան միջազգային պայմանագրերով, և դա՝ ինչ-որ աշխարհաքաղաքական պատճառներով։ Բայց այդ դեպքում հավանական է, որ Մոսկվան հեռացվի երկրների միջև իր հիմնական խաղաղապահի դիրքից։ Ի դեպ, խաղաղապահների մանդատը լրանում է 2025 թվականին։ Պատահական չէ, որ Ադրբեջանը և Հայաստանը տարբեր պատճառներով սկսել են պահանջներ ներկայացնել ռուս խաղաղապահներին, որոնց ներկայությունը, ըստ Փաշինյանի, «մի շարք հարցեր է առաջացնում»։ Միաժամանակ, զուգահեռաբար զարգանում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման մեկ այլ սցենար։ Ըստ թուրք փորձագետ Սեներ Դողանի, «Անկարայում շատերը վստահ են, որ նորմալացումը պետք է միաժամանակ ընթանա Թուրքիա-Հայաստան և Երևան-Բաքու գծերով», սակայն կողմերը «փորձում են ստանալ Մոսկվայի համաձայնությունը, որպեսզի այն չազդի այդ գործընթացների վրա»։

Այն է՝ ստորագրել խաղաղության պայմանագիր Երևանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, բայց հատուկ կարգավիճակով և առանց Ռուսաստանի։ Միայն դրանից հետո ԲաքուԵրևան խաղը միանգամից երկու հարթակներում կստանա իր տրամաբանական հիմնավորումը։ Բայց իրադարձությունների նման ընթացքի դեպքում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հավանականությունը փոքրանում է, քանի որ որոշ արտաքին խաղացողների համար, առաջնորդվելով տարբեր պատճառներով և հանդես գալով տարբեր ձևաչափերով, մնում է հնարավորություն կարգավորման գործընթացում «դեստրուկտիվ տարրեր»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքվի կողմից Արցախին ուղարկված օգնությունըԿատարյալ մանիպուլյացիաներն ու իրավիճակը փրկելու ճանապարհը. «Փաստ»Սուրենավան գյուղում տեղի է ունեցել վթար․ կան տուժածներ Ես հավատում եմ, ես պայքարում եմ. ելքը կարող է հայտնվել այն պահին, երբ ամենաքիչն ենք սպասում. Կարեն Ջավալյան Կրակոցներ` Արագածոտնում, վրանում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դիԵրևանում ժամը 09:00-ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 32 մասնակից Իշխանություններն իրենց «արշինով» են չափում. ում համար Հայաստանը աթոռ է, ում համար՝ Հայրենիք, որը կորցնելու իրավունք չունենք. «Փաստ»Ադամ Շիֆը կոչ է արել Բայդենի վարչակազմին օդային ճանապարհով տարհանել ԼՂ-ում պայթյունից տուժածներին Երևանից ուղղաթիռով բժիշկների թիմը մեկնել է Ստեփանակերտ Մահացածների թիվն ավելանում է. նոր հաղորդագրություն Արցախից «Իշխանությունը մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունն իջեցրել է շրիշակից ցածր. Նիկոլ Փաշինյանը վա բանկ է գնում». «Փաստ»Ստեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մnրֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևն այսօր կհանդիպեն Այս ատելությունը սրբելու և տանելու է բոլորիս. «Փաստ»Իսկ ովքե՞ր են խոսում «գուբերնիայից». «Փաստ»Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը. «Փաստ»Երբ պարգևավճարը գերակա է Հայրենիքի ու հայրենակիցների ճակատագրից. «Փաստ»«Դիմադրեց, համբերեց, պայքարեց». Տոմա Պետրոսյանը՝ արցախցիների մասին Էդգար Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, ծայրահեղ ծանր վիճակում են Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը չի կայանա Տարադրամի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 25-ին Երևանյան փակուղիՀայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Րոպե առաջ անհրաժեշտ է իրականացնել օդային ճանապարհով վիրավորների տեղափոխում Հայաստան․ Մանե Թանդիլյան«Փաշինյանը մեր ափի մեջ է». թուրք քաղաքագետն ասում է, որ իրենց համար վատ կլինի, եթե Հայաստանում իշխանափոխություն լինիՍտեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մորֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն Վիճակը ծայրահեղ ծանր է և յուրաքանչյուր րոպեն որոշիչ է. Արտակ Զաքարյանը դիմել է դեսպանատներին Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կաԱղաչում եմ եկեք հանրապետական հիվանդանոցներ․ ստեփանակերտցի բժիշկը ահազանգում էԵրևանից ավտոբուսներ են մեկնել Կոռնիձոր՝ Արցախից բռնի տեղահանված անձանց տեղափոխելու համար Ստեփանակերտի «Հանրապետական» ԲԿ–ն աշխատում է արտակարգ ռեժիմով Խաղաղապահ զորակազմի բժիշկներն օգնություն են ցուցաբերում Ստեփանակերտի պայթյունից տուժած բնակիչներին Այրված մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում, Արցախում ապոկալիպսիս է՝ բաց երկնքի տակ․ արցախցի լրագրող ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԴուրս արի փողոց․ վերսկսվում են անհնազանդության ակցիաները․ ի՞նչ է նախատեսվում վաղըՆոր կադրեր՝ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ) Ստեփանակերտում բենզալցակայանի տարածքում պայթյուն է եղել․ կան զոհեր և տուժածներ․ 24News Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն. Էրդողան Հանրահավաք-երթ՝ Երևանում․ ուղիղ Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Ալիևը հայտարարել է, թե իբր 1920 թվականին ՀՀ Սյունիքի մարզն «անջատել են Ադրբեջանից» Ստեփանակերտում զnհվածների կանայք հրաժեշտ են տալիս իրենց ամուսինների շիրիմներին, ներողություն խնդրում նրանցից17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ Իսկ հայ ժողովուրդն ապրելու է` սեփական հայրենիքը դավաճանածի ամոթալի խարանով. ԶաքարյանԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը. Արտակ Զաքարյան Դավիթ Սարգսյանը ձերբակալվեցՆիկոլի բեսպրեդելն է. Ալիևի առաջ ճանապարհը բացում են, հայի առաջ փակում. Շարմազանով Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին