Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նիկոլի արկածները Վլադիվոստոկում. Զաքարյան

BLOG
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Մեր ազգակործան “իշխանությունները” միջազգային հարաբերություններում Հայաստանը ոչ միայն զգետնել են, այլ նաև հետևողականորեն շարունակում են անլրջացնել, ծաղրուծանակի առարկա դարձնել ու նսեմացնել: Հերթական արարը Վլադիվոստոկում էր:

Նորին գերազանցություն կապիտուլյանտի խրոխտ ելույթը ցանկացած գիտակից հայի մոտ առնվազն ամոթի զգացում պետք է առաջացներ: Ինչպես ասում են՝ “За державу обидно”.
Նիկոլը ասում է, որ աշխարհում հեշտ ժամանակներ չեն և ինքն իրեն հռետորական հարց է տալիս “…իսկ երբ են հեշտ ժամանակներ եղել”: Սա հայտնի ճշմարտություն է քաղաքականության համար: Երբեք էլ հեշտ ժամանակներ չեն լինում և քաղաքական լիդերների խնդիրն է ամենաբարդ ժամանակներում արժանապատվորեն պաշտպանել, կռիվ տալ և արդյունքներ ապահովել սեփական պետության ու ժողովրդի համար: Իսկ ի՞նչ է արել Նիկոլը: Ողբերգությունների, տարածքային ու մարդկային կորուստների, ցավալի ու ամոթալի իրադարձությունների, պետականության հիմքերի խարխլումների և քաղաքական խայտառակությունների մի ամբողջ էպոպեա: Հայաստանում շատերն այդ հարցը կտային Նիկոլին. “բա որ գիտես, որ հեշտ ժամանակներ չեն լինում ու միևնույն ժամանակ դավաճան չես, ինչո”ւ ես քո տգետ քաղաքականությամբ մինչև վերջ կործանման տանում Հայաստանն այս բարդ ժամանակների աշխարհում”: Նաև ազնիվ կլիներ, որ այդ միտքն ասելուց հետո Նիկոլը շնորհակալություն ասեր նախկին նախագահներին՝ բոլոր ժամանակների բարդ իրադարձություններում երկիրն անվտանգ պահելու, ուժեղացնելու, կայունացնելու և զարգացնելու համար:

Նիկոլի ելույթում ցայտուն կերպով ընդգծված էր վախի գերադրական աստիճանը: Հատկապես, երբ աղերսական հայացքն ուղղած դեպ ՌԴ նախագահը՝ խոսում էր անվտանգությունից և Հարավային Կովկասում նոր ապակայունացումից: Իսկ մի՞թե նախորդ նախագահները, երբևէ իրենց թույլ են տվել նման իրավիճակում հայտնվել:
Կապիտուլյանտն իր ելույթում, “մեղայական” հայացքով նայելով դեպի ՌԴ նախագահը, գովերգում էր Եվրասիական Տնտեսական միությունը՝ ասելով, որ այն լիովին արդարացրել է իրեն և Հայաստանը շարունակում է մեծ օգուտներ քաղել այդ միությունից: Բայց Նիկոլը մոռացավ հենց այդ պահին շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին և այդպես արդար կլիներ: Իսկ ավելի արդար կլիներ, եթե նշեր նաև, որ հենց ինքն էր Հայաստանի ելքը ԵԱՏՄ-ից օրենսդրական նախաձեռնության հեղինակը:

Նա խրոխտ տոնով և ուդմուրտական ռուսերոնով պատմում ու հպարտանում էր Հայաստանի “Հյուսիս-Հարավ” ճանապարհով: Այստեղ ևս մոռացավ շնորհակալ լինել Սերժ Սարգսյանից, այդ նախագծի և կատարված հսկայական աշխատանքի համար: Նա խոսում էր նաև ռեգիոնալ ճանապարհների “Հայկական-Խաչմերուկ”-ից, ասելով, որ Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը, Միջին Ասիան և Մերձավոր Արևելքը կկապվեն միմյանց հետ Հայաստանով: Սակայն հենց ճիշտ պահն էր ասելու, որ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ թե ճանապարհ, այլ միջանցք են ուզում: Բայց չասեց, երևի թե վախենալով իր թուրքական տերերից:

Նիկոլը կրկին շնորհակալ տոնով նշեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ին պատերազմը կանգնեցնելու մասին համատեղ հայտարարությունը ստորագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով: Ըստ էության, նա խոստովանեց, որ Արցախի մնացած հատվածը պաշտպանվել է ՌԴ նախագահի շնորհիվ, և եթե իրեն մնար, ինքը ամբողջ Արցախն էր հանձնելու թուրքերին:

Նիկոլը մի քանի թույլիկ, զգուշավոր բառեր արտասանեց ԵԱՀԿ Մինսկի Խմբի մասին, բայց երբ ՌԴ նախագահը հատուկ շեշտադրեց ՄԱԿ-ի կանոնադրությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը, կապիտուլյանտը լռեց, ու երևի էլի վախից չասաց, որ այդ իրավունքից օգտվելու առաջնային իրավունք ունի նաև Արցախի ժողովուրդը:
Պետության շահերն իրեն չեն հետաքրքրում, բայց փոխարենը մի քանի անգամ ընդգծեց, որ ինքը հավատարիմ է Ռուսատանին, և պետք չէ հավատալ այն ուժերի, որոնք Մոսկվայում իրեն դիտարկում են որպես արևմտամետ:
Նիկոլի վախերը հասան գերադրական աստիճանի, երբ ՌԴ նախագահը խոսելով Ուկրաինայի մասին, վերջինիս ռեժիմը որակեց ոչ լեգիտիվ և իշխանազավթ: Վլադիմիր Պուտինը՝ կարծում եմ քաղաքակրթությունից ելնելով, ուղակի չասաց, որ փողոցով իշխանություն զավթած և արևմտյան տեխնոլոգիաներ կիրառած ռեժիմի ներկայացուցիչներից մեկն էլ նստած է հենց իր կողքին:

Վլադիվոստոկյան արկածներն այսքանով չեն ավարտվում: Նիկոլի ելույթն ու հարցուպատասխանը կարելի է երկար քննարկել: Բայց եղածն էլ բավարար է, որպեսզի արձանագրենք մեր պետությանը պատուհասած հերթական խայտառակությունը:
Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!