Երևան, 26.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Անձնական իշխանության բռնապետության հաստատում՝ «խաղաղության» քողի տակ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականին Հայաստանում իշխանության եկավ մեկը, որի համար կարևորը իշխանությունն է, անվերապահորեն իրեն ենթարկվողների բանակն ու փողը: Այն, ինչ կատարվում է այսօր, վարչապետ կոչեցյալի տոտալիտար մտածողության արդյունքն է: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն՝ անդրադառնալով ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակական, քաղաքական գործիչներին բուհերից ազատելու, նաև ընդվզող, իշխանությանն անգամ չնչին քննադատության ենթարկող քաղծառայողներին աշխատանքից ազատելու դեպքերին:

«Երբ նոր էր իշխանության եկել, ամբողջ քաղաքը ողողվեց նրա «իմաստուն»՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» խոսքերով, ինչը և բնորոշ էր բռնապետներին: Երկրորդը բնորոշ երևույթը նրա արձանի տեղադրումն էր, ինչը, իհարկե, բացասական իմաստով, աննախադեպ էր Հայաստանի համար: Հետագայում մի քանի բռնություններով վերջնականապես ամրապնդեց իր իշխանությունը: 2019-ից սկսած ավելի համակարգված հալածանքներ սկսվեցին ընդդիմության նկատմամբ, որոնք ստացան «կոռուպցիա» և այլ անվանումներ: Հիմա յուրաքանչյուր՝ անգամ ամենացածր ՏԻՄ պաշտոնյան, որն իրեն լոյալ չէ, նրա նկատմամբ կա՛մ մեղադրանք է առաջադրվում, քրեական գործ է հարուցվում, կա՛մ հեռացվում է աշխատանքից, որի օրինակները բազմաթիվ են: Կարող եմ հիշեցնել նաև ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի և մյուսների նկատմամբ հալածանքները: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, գրականագետ Սերժ Սրապիոնյանին ժամեր չտրամադրելը, ոչ միայն Ավետիք Չալաբյանի նկատմամբ հետապնդումները, այլև նրա եղբորը Կենտրոնական բանկից հեռացնելը վերոնշյալ երևույթների շարունակությունն են»,- ասաց Ավետիք Իշխանյանն՝ ընդգծելով, որ նման երևույթները դեռ շարունակվելու են:

«Շարունակվելու են, որովհետև վարչապետ կոչվածը շատ լավ հասկացել է այն հոգեբանությունը, ըստ որի, փողի դիմաց կարելի է հպատակեցնել իշխանությանը: Այդպիսիք են բոլոր նախարարները, իրեն ենթակա բոլոր պատգամավորները, ոստիկանությունը, ուժային մյուս մարմինները: Նույն կառավարության նիստերի ժամանակ հրահանգով նախարարները պետք է ոտքի կանգնեն, նրա նկարները պետք է փակցվեն բոլոր պաշտոնյաների առանձնասենյակներում, ինչը ևս վառ ցուցիչ է: Բարձր աշխատավարձերից զատ, համոզված եմ, որ այլ ստվերային արտոնություններ ու պարգևավճարներ է տալիս նրանց, իսկ նրանք հլուհնազանդ նրան են ծառայում: Իսկ իր նպատակն է Հայաստանը դարձնել մի այնպիսի երկիր, որտեղ ցանկացած ընդդիմադիր հայացք ունեցող կա՛մ Հայաստանից հեռանա, կա՛մ հայտնվի բանտում, կա՛մ լինի գործազուրկ: Հենց այս ուղղությամբ են գնում»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ավետիք Իշխանյանը նշեց, որ, առհասարակ, ցանկացած բռնապետություն հիմքեր է ունենում: «Տարբեր բռնապետությունների օրինակները ցույց են տալիս, որ մեկի հիմքը եղել է ուժեղ գաղափարախոսությունը, կան դեպքեր, երբ եղել են անգաղափար, բայց տիրապետել են հսկայական էներգետիկ ռեսուրսների կամ ունեցել են որևէ հզոր պետության աջակցությունը՝ ելնելով այդ հզոր պետության շահերից: Այս իշխանությունը, սակայն, որևէ գաղափարախոսություն չունի: Վարչապետ կոչեցյալի նպատակը, իմ կարծիքով, հետևյալն է. խաղաղության մասին այս ամբողջ ճամարտակության նպատակն է, որ իրեն հանգիստ թողնեն: Նա պատրաստ է կատարել Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր քմահաճույքները, որ իրեն հանգիստ թողնեն, երկրում բռնապետություն հաստատի ու կյանքը վայելի: Ու այստեղ շատ հավանական է, որ նրա բռնապետությունը կպաշտպանեն հենց Թուրքիան ու Ադրբեջանը: Իհարկե, եթե չասենք, որ այս սցենարը Հայաստանի վերջը կլինի, ապա շատ ծանր հետևանքներ կունենա: Իր իշխանությունը պահելու, իր խոստումների համար խաղաղություն կոչված օրակարգի սպասարկման համար նա պետք է հսկայական զիջումներ անի Հայաստանի տարածքից, ՀՀ տնտեսությունից, ինչի հետևանքով Հայաստանը կդառնա թուրք-ադրբեջանական տանդեմի վասալ պետություն, ուր կլինի բռնապետ՝ այսօրվա վարչապետ կոչեցյալի դեմքով»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ավետիք Իշխանյանի խոսքով, այն, ինչ կատարվում է այսօր ազգայինի, պետության համար կարևոր ճյուղերի նկատմամբ, ևս բռնապետություն հաստատելու համատեքստում է: «Անձնական իշխանության բռնապետության հաստատում՝ «խաղաղության» քողի տակ: Այս ամենը հենց այս համատեքստում է: Նման իշխանություն հաստատելու համար շատ փող է պետք, ու քանի որ, ինչպես ասացի, գաղափարական որևէ ուղղություն չկա, իր ենթականերին բավարարելու համար անընդհատ փող է պետք: Եվ այդ փողը տեսնում է բուհերի շենքերի մեջ, սոցիալական հարցերը կրճատելու մեջ, որ հսկայական գումարներ տա ոստիկանությանը, իր նախարարներին և այլոց՝ իր իշխանությունը պահելու համար: Խնդիրն այն է նաև, որ մենք չունենք ինքնապաշտպանական ու արժեքային համակարգ»,-եզրափակեց Ավետիք Իշխանյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Իսկ ովքե՞ր են խոսում «գուբերնիայից». «Փաստ»Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը. «Փաստ»Երբ պարգևավճարը գերակա է Հայրենիքի ու հայրենակիցների ճակատագրից. «Փաստ»«Դիմադրեց, համբերեց, պայքարեց». Տոմա Պետրոսյանը՝ արցախցիների մասին Էդգար Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, ծայրահեղ ծանր վիճակում են Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը չի կայանա Տարադրամի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 25-ին Երևանյան փակուղիՀայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Րոպե առաջ անհրաժեշտ է իրականացնել օդային ճանապարհով վիրավորների տեղափոխում Հայաստան․ Մանե Թանդիլյան«Փաշինյանը մեր ափի մեջ է». թուրք քաղաքագետն ասում է, որ իրենց համար վատ կլինի, եթե Հայաստանում իշխանափոխություն լինիՍտեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մորֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն Վիճակը ծայրահեղ ծանր է և յուրաքանչյուր րոպեն որոշիչ է. Արտակ Զաքարյանը դիմել է դեսպանատներին Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կաԱղաչում եմ եկեք հանրապետական հիվանդանոցներ․ ստեփանակերտցի բժիշկը ահազանգում էԵրևանից ավտոբուսներ են մեկնել Կոռնիձոր՝ Արցախից բռնի տեղահանված անձանց տեղափոխելու համար Ստեփանակերտի «Հանրապետական» ԲԿ–ն աշխատում է արտակարգ ռեժիմով Խաղաղապահ զորակազմի բժիշկներն օգնություն են ցուցաբերում Ստեփանակերտի պայթյունից տուժած բնակիչներին Այրված մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում, Արցախում ապոկալիպսիս է՝ բաց երկնքի տակ․ արցախցի լրագրող ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԴուրս արի փողոց․ վերսկսվում են անհնազանդության ակցիաները․ ի՞նչ է նախատեսվում վաղըՆոր կադրեր՝ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ) Ստեփանակերտում բենզալցակայանի տարածքում պայթյուն է եղել․ կան զոհեր և տուժածներ․ 24News Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն. Էրդողան Հանրահավաք-երթ՝ Երևանում․ ուղիղ Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Ալիևը հայտարարել է, թե իբր 1920 թվականին ՀՀ Սյունիքի մարզն «անջատել են Ադրբեջանից» Ստեփանակերտում զnհվածների կանայք հրաժեշտ են տալիս իրենց ամուսինների շիրիմներին, ներողություն խնդրում նրանցից17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ Իսկ հայ ժողովուրդն ապրելու է` սեփական հայրենիքը դավաճանածի ամոթալի խարանով. ԶաքարյանԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը. Արտակ Զաքարյան Դավիթ Սարգսյանը ձերբակալվեցՆիկոլի բեսպրեդելն է. Ալիևի առաջ ճանապարհը բացում են, հայի առաջ փակում. Շարմազանով Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներինՌԴ-ն կապ չունի ՀՀ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ. ՌԴ ԱԳՆ Էրդողանը Նախիջևանում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ«Ես դիրքերում եմ եղել կռվի ժամանակ, հետո իջել եմ, չեմ կարողացել երեխաներիս հանեմ գյուղից» «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ Ես այստեղ եմ, Արցախում եմ․ Արկադի ՂուկասյանԹուրքի հետ չէինք ապրի, դա հնարավոր բան չէ, հիմա դեռ չենք պլանավորել՝ ինչ ենք անելու․ արցախցի Չափազանց լավ ընդունեցին մեզ, անչափ գոհ եմ իրենցից․ Գորիսում գտնվող արցախցի Հարսանիք՝ ԱրցախումԻվանյանում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը (լուսանկարներ, տեսանյութ) Արցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 106 մարմին Մոսկվան առաջիկայում կպատասխանի Փաշինյանի հայտարարություններին. ԶախարովաԽաղաղապահները Ղարաբաղում իրական հերոսություն են ցուցաբերել. նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքներն անհիմն են. Պեսկով