Երևան, 04.Հոկտեմբեր.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ Փաշինյանը գնաց դրան. իշխանությունների նման աճպարարությունը ողբերգությամբ է ավարտվում ողջ ժողովրդի համար. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն ««Հայկական ձախողում» . Փաշինյանը կորցրել է կապը Ղարաբաղի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ չկա ավելի դրամատիկ ու ուսանելի բան, քան Ղարաբաղի անկախության համար մղվող պատերազմը։ Հենց այդ փոքր պատերազմից սկսվեց Խորհրդային Միության փլուզումը: Հայերը չհասկացան (կամ հասկացան, բայց ուշադրություն չդարձրին) այն փաստին, որ ստեղծում են ազգամիջյան հակամարտությունների նախադեպ, որը հետո կսկսի բռնկվել ողջ ԽՍՀՄ-ում։ Դա ազգայնականության հետ մեկտեղ Մոլոտովի կոկտեյլ էր։

Բոլորն ունեն պատմական դժգոհություններով ու վաղեմի պահանջատիրությամբ կրքեր, և ԼՂՀ-ում էթնիկական ռումբը պայթեց սարսափելի ուժով՝ խլելով հազարավոր կյանքեր: Մոսկվան զբաղված էր սեփական խնդիրներով և դանդաղելով միջամտեց հակամարտությանը։ Թերևս կենտրոնի կողմից դա աղետալի սխալ էր։ Հայերն այն ժամանակ հաղթեցին։ Սպասելի էր. ադրբեջանցիները լիովին անպատրաստ էին այդ պատերազմին։ «Լոլիկի խաղաղ առևտրականները շոկի մեջ էին և չէին հասկանում, թե ի՞նչ պատերազմ է ընկել իրենց գլխին», - այսպես է բնութագրել իրավիճակը քաղաքագետ Մաքսիմ Շևչենկոն։ Ղարաբաղը վերցվեց, դրա հետ մեկտեղ՝ Ադրբեջանի ևս յոթ շրջան, որը հայերն անվանեցին «բուֆերային գոտի»։ Եվ նրանք հանգստացան։

Թվում էր, թե այդ հաղթանակը հավերժական է լինելու։ Նրանք կարծում էին, որ «առևտրականներն» ու «քյաբաբ պատրաստողները» հավերժ հաշտվելու են այդ կորստի հետ։ Բայց «քյաբաբ պատրաստողները», պարզվում է, չէին հաշտվել։ Քառորդ դար Հայաստանի և Ադրբեջանի միջև այնպիսի բազմաթիվ բանակցություններ են տարվել Ղարաբաղի կարգավիճակի և բուֆերային գոտու փոփոխության շուրջ, ինչը կգոհացներ երկու կողմերին։ Բայց հայերը ցույց տվեցին բանակցելու լիակատար անկարողություն։ Ինչո՞ւ պետք է նրանք ինչ-որ մեկի հետ բանակցեն, եթե արդեն հաղթել են: Օլիմպիական հանգստությամբ անտեսվեցին անգամ տարածքի կարգավիճակը փոխելու վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը։ Եվ՝ կրկին պատերազմ: Խիստ ասած, ադրբեջանցիներն այլ ելք չունեին։ Եվ նրանք սկսեցին պատրաստվել պատերազմի ավելի քան քառորդ դար։ Իլհամ Ալիևը հասկանում էր, որ Ադրբեջանը միայնակ չի լուծի այդ խնդիրը։

Ստատուս քվոն և «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» իրավիճակը հարմար էր Մոսկվային։ Ուստի Ալիևը հատուկ հարաբերություններ կառուցեց Էրդողանի հետ։ Նա հիանալի հասկանում էր, որ երկրի նոր «թուրքամետ քաղաքականությունից» հետո և՛ ինքը, և՛ ողջ Ադրբեջանն ինչ-որ առումով կկորցնեն և՛ իրենց սուբյեկտայնությունը, և՛ ինքնիշխանությունը։ Բայց սուրբ նպատակին հասնելու համար պետք է նաև ինչ-որ բան զոհաբերել։ Ալիևն իսկապես կարևոր որոշում կայացրեց իր երկրի համար. թուրքերի հետ և նրանց զգոն հովանավորությամբ նա սկսեց ստեղծել նոր բանակ, իսկ իրականում՝ նոր ազգ։ Նա սկսեց ռազմիկներ դարձնել «լոլիկի վաճառականներին», այլ ելք չկար։ Եվ նրանք դա արեցին։ 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակը մեկուկես ամսում ջարդուփշուր արեց Ղարաբաղի բանակը։ Հատկանշականն այն է, որ հակամարտության ողջ ընթացքում հայկական բանակը չլքեց իր զորանոցները։

Գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը երբեք նման հրաման չտվեց, նա անգամ չդիմեց Ռուսաստանին օգնության համար, թեև Հայաստանն ուներ այդ հնարավորությունը՝ որպես ՀԱՊԿ անդամ։ Սա կարող է ունենալ միայն մեկ բացատրություն՝ դրանք անել արգելված էր ամերիկյան դեսպանատան կուրատորների կողմից։ «Քաոսի օպերատորների» նպատակը պարզ էր՝ նրանց պետք էր հայկական դիակների սար, տարածաշրջանում ատելության սուբլիմացիա և Հայաստանի վերջնական տարանջատում Ռուսաստանից։ Բայց ինչո՞ւ այդ դեպքում Փաշինյանը գնաց դրան։ Ի՞նչը կաթվածահար արեց նրա կամքը, քաղաքական վճռականությունն ու ողջախոհությունը։ Կարելի էր կրիտիկական պահին կամային որոշում կայացնել, դժոխքի ծոցն ուղարկել քեզ որպես քաղաքական արդյունք ստեղծողներին ու նետվել փրկիչ Ռուսաստանի գիրկը։ Ռուսաստանը սովոր է հայերին փրկել պատմական դժբախտությունից, այդ անգամ էլ կփրկեր։ Այս ամենի պատճառը, հավանաբար, մենք երբեք չենք իմանա: Թերևս համակարգողներն ունեն ինչ-որ գաղտնի հիպնոսացնող զենք, որը կաթվածահար է անում նրանց «հովանավորների» կամքը։

Մեկուկես ամսվա ընթացքում Կրեմլը մի քանի անգամ առաջարկել է Փաշինյանին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա ամեն անգամ մերժել է։ Եվ ամեն անգամ բանակցությունների սկզբնական պայմաններն ավելի վատն են եղել, քան նախկին առաջարկածը։ Ի վերջո, Ղարաբաղը կորցրեց նույնիսկ Շուշին, որտեղից հնարավոր է ուղիղ կրակով հարվածել չճանաչված հանրապետության մայրաքաղաքին։ Հետո եղավ նոր զինադադար, նոր պայմանավորվածություններ, որոնք հայկական կողմը բազմիցս խախտել է։ Ի վերջո, հայկական կողմը հրաժարվեց Լաչինի միջանցքով դեպի Ղարաբաղ տանող ճանապարհի իր հատվածը կառուցել, իսկ ադրբեջանական բանակը վերջերս վերահսկողության տակ առավ այն։ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ թելը հայտնվեց Բաքվի ձեռքում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ադրբեջանցիներն այժմ դարձել են իրավիճակի լիիրավ տերերը: Այս երկարատև խրոնիկ հակամարտությունում Պուտինը կատարեց ամենադժվար ընտրությունը:

Նա Ռուսաստանի համախոհների և այլ դավանանքների ներկայացուցիչների միջև գերադասեց վերջիններին: Հայկական վերնախավն ու հայ հասարակությունն էլ, ընտրելով Փաշինյանին (ավելին, անգամ Ղարաբաղում պարտված պատերազմից հետո), կրկին իր անձնական շահերը գերադասեց Ռուսաստանի շահերից, երևի արևմտյան գազարն ավելի գրավիչ է, քան ռուսական երաշխիքները։ Եվ Ռուսաստանն ի վերջո մի կողմ քաշվեց։ Պուտինը չի կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հանրապետության բնակիչները: Ի դեպ, հայերն առաջին քրիստոնյաները չեն, որ մի կողմից այլ կողմ են շրջվում։ Այս ամենն արդեն տեղի է ունեցել պատմության մեջ, և ոչ մեկ անգամ: Նախ՝ դա արել են հույները՝ պառակտում գցելով քրիստոնեության մեջ, հետո՝ լեհերը, մեր ժամանակներում՝ վրացիները, որոնցից հետո էլ՝ Ուկրաինայի իշխանությունները։ Հիմա էլ՝ հայերը, որտեղ երկրի ղեկավարությունը որոշել է նստել երկու աթոռի վրա։ Բայց սովորաբար իշխանությունների նման աճպարարությունը ողբերգությամբ է ավարտվում ողջ ժողովրդի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մարզպետներն էլ պատասխան կտան․ «Փաստ»Ռազմարդյունաբերական համալիրում լուրջ դժգոհություններ կան․ «Փաստ»Բայդենի վարչակազմը ձգտում է լրացնել բացը Հարավային ԿովկասումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն որոշել են զավթել ԿԸՀ-ն. Դանիել Իոաննիսյան Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները և ժամանակացույցը Չի կարելի երկրորդ անգամ մտնել միևնույն գետը. պետք է հայտարարվի միայն մեկ համազգային օրակարգ. Վարդան Ոսկանյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերից կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Եվրամիության երկրների առաջնորդները մտադիր են Եվրահանձնաժողովին խնդրել սահմանափակել գազի գները Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանը կարող է էկզիստենցիալ սպառնալիքի բախվել․ Հունաստանի ԱԳ նախարար Ցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են․ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ Սիսիան-Երևան ավտոճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ հայերին խոշտանգած հանցագործներին պետական մակարդակով հերոսացրել է․ Թաթոյան Երևանում ծեծի են ենթարկել մերսման սրահի տնօրենին, մենեջերին և աշխատակցուհուն Հայ զինծառայողների սպանության տեսանյութը ներկայացվել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Արցախը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցել բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում․ տեղի է ունեցել Արցախի ԱԽ նիստ ԵՄ-ն եւ Իսրայելը 10 տարվա մեջ առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններ են վարել Իրանում բողոքի ցույցերի ժամանակ 133 մարդ է զոհվել. պնդում են իրավապաշտպանները Սյունիքում բախվել են MAN բեռնատարը, Opel Astra-ն ու VAZ 2106-ը. կա վիրավորԺամանակավորապես կփակվի Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իտալիայի վճռաբեկ դատարանի պատվիրակությանը «Արամի մարմինը 10 ամիս եղել է Սևանի դիահերձարանում, այդ ողջ ընթացքում ընտանիքը Արամին փնտրել է ամենուր» Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել «խաղաղության պայմանագրի» տարրերը Երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մսաղացի մեջ․ դաստակի եւ մատների անդամահատում է կատարվել. ԲԿ Կադիրովը մտադիր է դիմել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար՝ իր դեմ բազմաթիվ պատժամիջոցների պատճառով Էներգաարդյունավետություն. Ինչպե՞ս ընտրել բնակարան ՊՆ-ն հերքում է Սոթքի ուղղությամբ կրակոցների և քաղաքացիական անձի վիրավորման մասին տեղեկությունըԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 21 հարց Չեխիան իր քաղաքացիներին հորդորել է լքել Ռուսաստանը Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանն ավելի շատ աջակցություն «գտավ» ԱՄՆ-ի մոտ, քան իր դաշնակից ՌուսաստանիՄոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին` ուսումնասիրել զինծառայողների գնդակահարության տեսանյութը. Զախարովա Վաղը Քաջարան և Մեղրի համայնքներում շչակ է փորձարկվելու Իշխանասարում Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհված Զորիկ Մարգարյանը միակողմանի ծնողազուրկ էր Սևան-Երևան ճանապարհին Nissan Xterra-ն բախվել է արգելապատնեշին. կա տուժածԱդրբեջանի ագրեսիայի հարցով Հայաստանի հ/կ-ները դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարին «Միլանի» ավագը բաց կթողնի 3 ամիս Հրամանն արդեն գործում է Վեհափառի նախաձեռնած հարթակը կարելի է սպառված համարել․ Լևոն Տեր–Պետրոսյան Հայաստանը ավելի շատ աջակցություն ստացավ ԱՄՆ-ից, քան Ռուսաստանից. Արմեն Գրիգորյան 3 օրում բացահայտվել է 125 հանցագործության դեպք ՌԴ-ին միացած նոր շրջաններում ուկրաիներենը պաշտոնական կարգավիճակ չի ունենա «Սուրմալուի» պայթյունից երկու ամիս անց եռահարկ կիսավեր շենքը քանդելու որոշում է կայացվել Բոլորն ունեն կարծիք, որ տնտեսական աճը, որ ունենք, մեզնից անկախ աճ է, բայց դա այդպես չէ. Վահան Քերոբյան Դոլարն ու եվրոն թանկացել են ՀՀ վարչապետն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահի գլխավորած պատվիրակությանը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի ներառումը ՌԴ կազմ ռուսական հողերի վերամիավորման տրամաբանական շարունակությունն է. Լավրով